Նորութիւններ

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները հանդիպում են ունեցել Իսլ. խորհրդարանի նախագահի հետ

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ երէկ՝ դեկտ. 9-ին, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները հանդիպում են ունեցել խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ու Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, զրադաշտականների, հրեաների եւ…

ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններից

ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Դուբլինում տարածած վերջին հայտարարությունների հետ կապված։ Համբարյանը նշել է, որ հայտարարությունում չի հիշատակվում Հայաստանին նկատմամբ Ալիեւի ագրեսիայի մասին, ոչ մի խոսք չկա մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու եւ քաջալերելու մասին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները…

Սուրիահայութեան Օգնութեան Թափը Կը Շարունակուի՝ $250,000ի Փոխանցումով

ԿԼԵՆՏԷՅԼ.- Սուրիահայութեան զօրակցութեան միացեալ մարմինը, որ Արեւմտեան Միացեալ Նահանգներու կրօնական, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպութիւններու խմբաւորումն է, կարեւոր քայլ մը եւս առաւ՝ երրորդ անգամն ըլլալով 250 հազար տոլար գումարի մը փոխանցումով, որ կատարուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ սուրիահայութեան օգնութեան համար բացուած դրամատնային հաշիւին միջոցաւ: Վերջին փոխանցումը կարելի եղաւ՝ շնորհիւ Փասատինայի «Սիվիք» հանդիսասրահէն ներս 11 Նոյեմբեր…

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի աշխատանքային զեկոյց

«ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 9-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ Զեկուցաբեր՝ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեան Այսօր այստեղ հրապարակ են հանւում Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի աշխատանքները, եւ այս զեկոյցների ծիրում կը ներկայացնենք նաեւ Գասպար Կարապետեանի բուն թեմատիկ զեկոյցը, որի թեման է «Քաղաքական կացութեան գնահատում, ԱՄՆ-ի եւ Եւրոպայի դիրքորոշումները՝ Հայ Դատի եւ Ցեղասպանութեան նկատմամբ, հեռանկարները մինչեւ Հայոց Մեծ…

Սիրիահայ գաղթօջախին հովանաւորող համահաւաք՝ Զէյթուն քաղաքամասում

«ԱԼԻՔ» – Երէկ, ուրբաթ, դեկտ. 7-ին, կէսօրից յետոյ ժամը 1-ին, Թեհրանի Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովում Զէյթուն քաղաքամասի պատգամաւորների, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի, Հ. Մ. «Նայիրի» միութեան, Իրանահայ ազգային եւ մշակութային միութեան, «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ Աշխարհատեսների հայկական կենտրոնի (Մաջիդիէ) համագործակցութեամբ, կազմակերպւել էր սիրիահայ…

ՀՅԴ խնդիրը երկիրն օր առաջ այս օրակարգի վրա բերելն է

ՀՅԴ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչև այժմ «Դաշնակցությունը» որոշում չի կայացրել, մինչդեռ 2007-ի ընտրություններին ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հստակ հայտնել էր: Ըստ նրա` ի տարբերություն 2007թվականի, հիմա իրավիճակն…

Մեր առաջարկած յոթ կետերը պետք է դառնան հասարակական պահանջ

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Չկա հարց կամ իրավիճակ, որ ՀՅԴ-ն բոլորից շուտ չկողմնորոշվի. 100 տարվա կուսակցություն է, իսկ ի՞նչ էիք կարծում։ Հավանաբար, հնությունն է դերախաղացը, որ կողմնորոշված դաշնակցական պատգամավորները երբեք չեն «ջրիկանում», ասել է թե, ըստ ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի` կայացման խնդիր չունեն և ելույթ չեն ունենում զուտ ելույթ…

Ա.Մ.Ն. Քոնկրեսի շէնքին մէջ՝ Արցախի անկախութեան 21րդ տարեդարձի տօնակատարութիւն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Չորեքշաբթի, Դեկտեմբեր 5, 2012-ին, «Քէփիթըլ Հիլ»ի, պատմական «Ռասըլ» սրահին մէջ, նշուեցաւ Արցախի Հանրապետութեան 21-ամեակը: Այս հանդիսութեան ներկայ էր Արցախի Արտաքին Գործոց նախարար Կարէն Միրզոյեանը: Քոնկրէսէն ներս, հայկական խմբակցութեան ներկայացուցիչներուն կողմէ կազմակերպուած այս ձեռնարկին ներկայ էին Էտ Ռոյս (Հանրապետական, Քալիֆորնիա), Ֆրէնք Փըլոն (Դեմոկրատական, Նիւ Ճըրզի), Ճէք Ռիտ (Դեմոկրատական,…

ՀՅԴ-ն իր օրակարգը համարում է հասարակությանը համախմբելու ելակետը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» խորագրով խորհրդաժողովը, որտեղ ներկայացվել է ՀՅԴ կողմից դեռեւս ամիսներ առաջ առաջարկված` 7 ծրագրային կետերից բաղկացած քաղաքական պլատֆորմը։ Խորհրդաժողովին մասնակցում էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Բացի այդ ներկա էին հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին ներկա էին Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Վահե…