Նորութիւններ

ՀՅԴ Խմբակցությունը գործելու է բաց եւ հրապարակային

Այսօր ԱԺ առաջին ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ հետաքրքիր տարիներ են սպասում մեզ: Ընդդիմության պատգամավորները, ըստ նրա, փորձառու, ակտիվ եւ պրոֆեսոնալ մարդիկ են, իսկ այն, որ մեծամասնության եւ իրեն այլընտրանք կոչող ուժի խմբակցություններում երիտասարդ եւ թարմ դեմքեր կան, ՀՅԴ-ական պատգամավորի համար հետաքրքիր եւ ուրախալի է: 16 պատգամավորից բաղկացած նախկին…

Հալէպի դէպքերուն գծով Ազդակ կապ հաստատեց Ազգային Առաջնորդարանի խօսնակ Ժիրայր Ռէյիսեանի հետ, որ մեր հարցումներուն ի պատասխան հետեւեալը յայտնեց

– Օտար լրատուամիջոցներ կը հաղորդեն, որ հայութիւնը պետութեան կողքին Ազատ բանակի դէմ կը կռուի: Ճի՞շդ են այդ լուրերը եւ ինչ է հայութեան կեցուածքը առհասարակ: – Այդ լուրերը բացարձակ իրականութեան չեն համապատասխաներ: Հայութիւնը, իբրեւ համայնք, դէմ է եղբայրասպան կռիւի եւ ոչ մէկ ձեւով մասնակից չէ եւ չի կրնար ըլլալ: Մեր մտահոգութիւնը մեր ընտանիքներու ապահովութիւնը, մեր տուներու…

Կենսաթոշակային բարեփոխումը քաղաքական պատասխանատվության խնդիր է

ՀՅԴ-ն առաջարկում է. Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխման փաթեթի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանի այն դիտարկմանը, թե մենք առաջնորդվում ենք Էստոնիայի օրինակով, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Էստոնիան 1998թ.-ին ներդրել է կամավոր կեսաթոշակային համակարգը, չորս տարի փորձարկել եւ միայն 2002թ.-ին անցել պարտադիր կուտակային համակարգին, այն էլ` նոր աշխատաշուկա…

Վահան Հովհաննիսյան. Արդարացնել մարդասպանին ըստ միջազգային կոնվենցիայի

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը նամակով դիմել է Եւրախորհրդարանին եւ Արեւելյան գործընկեր խորհրդարանների պատգամավորներին: Նամակի նպատակն է արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու քայլը: Վահան Հովհաննիսյանը սեպտեմբերի 12-ին պատասխան նամակ է տարածել խորհրդարանում՝ որը ներկայացնում ենք ստորեւ: Հարգելի’ գործընկերներ Անկեղծ ասած` շատ տարակուսեցի, երբ տեսա ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի` Եվրախորհրդարանի նախագահին եւ…

«Հայութիւնը Լաւ Վիճակի Մէջ Է Ամբողջ Լիբանանի Տարածքին» Ընդգծեց Յ. Բագրատունի

«Ազդակ».- Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Նահար» օրաթերթին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին նշեց, որ հայութիւնը Պուրճ Համուտի մէջ եւ ամբողջ Լիբանանի տարածքին լաւ վիճակի մէջ է: Ան շեշտեց, որ Պուրճ Համուտի մէջ ապահովական կայունութեան պահպանումը լիբանանեան պետութեան պատասխանատուութիւնն է եւ ոչ թէ ՀՅ Դաշնակցութեան պատասխանատուութիւնը: «Մենք շրջանը չենք փակեր, անհատական ապահովութեան դրութիւն…

Արմեն Ռուստամյան. Կատարվածը ընտրություն չես կոչի

Երեքշաբթի օրվա հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գնահատել է սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները. «Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող դառնալու հնարավորութունից, և իշխանությունը կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն: Ահաբեկումների, ճնշումների և ընտրակաշառքի հայտնի իշխանական մեթոդների կիրառմանը լիուլի ականատես եղանք նաև այս ընտրություններին. բավական…

Արմեն Ռուստամյան. Իրացնենք մեր իրավունքը

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 2012 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Սաֆարովի արտահանձնման թեմային. -Պրն Ռուստամյան, Դաշնակցությունն ի՞նչ հնարավորություններ է տեսնում իրավական հարթության վրա վիճարկելու Սաֆարովին Բաքու վերադարձնելու, ազատ արձակելու եւ պարգեւատրելու օրինականությունը: -Այդ խնդիրը արծարծվել է Եվրախորհրդի իրավական հարցերի հանձնաժողովում, ես ելույթ եմ…

Տեղական ընտրություններ՝ ընդհանուր սզբունքներով

2012 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի 5 մարզերի 483 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախորդող նախընտրական շրջանում արդեն իսկ բազմաթիվ խոսակցություններ եւ բացահայտումներ եղան այն մասին, որ իշխանություները վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների օրինակով նախապատրաստվում են հերթական ընտրություններին: Այս մասին նախազգուշացրեց նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ ընտրություններից 5 օր առաջ ընդունած հայտարարությամբ: Հայտարարության մեջ…

Վահան Հովհաննիսյան. Զուգադիպությո՞ւն

«Հայաստանի Զրուցակից».- 1453-ի գարունն էր: Թուրք սուլթան Մեհմեդ 2-րդի 80 հազարանոց բանակը գրեթե երկու ամիս պաշարել էր Կոստանդնուպոլիսը՝ ոչ միայն Բյուզանդիայի, այլև ամբողջ արևելաքրիստոնեական աշխարհի վերջին հենարանը: Քաղաքը պաշտպանում էր մի ոչ մեծաթիվ կայազոր՝ ընդամենը յոթ հազար հույներ, իտալացիներ և հայեր: Բայց նրանք կենաց-մահու կռիվ էին տալիս, դիմադրում բոլոր ուժերով, նույնիսկ այն ժամանակ, երբ մահացու…

Կիրո Մանոյան.Մենք պետք է կարողանանք քաղել առավելագույնը

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի՝ սեպտեմբերի 6-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի թեման էր «Սփյուռքի արձագանքը Հունգարիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականության»: Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Սփյուռքում Կիրո Մանոյանը համեմատեց «Ղարաբաղյան շարժման սկզբի հետ և նշեց, որ այդ շարժումից ի վեր սա երկրորդ անգամն է, որ Սփյուռքն…