Նորութիւններ

Հրանտ Մարգարյան. Ազատութեան, արդարութեան, հայրենիքի ազատագրութեան համար մղուող մեր պայքարը սրբազան պայքար է

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը` արտասանուած Լոս Անջելոսում Հ.Յ.Դ.110-ամեակի առթիւ Սիրելի ժողովուրդ, Մէկ դար եւ տասը տարուայ մաքառումի, պայքարի, պարտութիւնների եւ յաղթանակների պատմութեան պատասխանատուութեամբ, հպարտութեամբ, չցուցադրուող համեստութեամբ ու պարտաւորուածութեամբ՝ ձեզ ենք ներկայանում այսօր Հ.Յ.Դ. 110ամեակի այս տօնախմբութեանը: Մէկ դար եւ տասը տարիների պատմութեամբ ձեզ ենք ներկայանում հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգութեան եւ ազատութեան,…

Հ.Յ.Դ Հարաւային Ամերիկայի 63-րդ շրջանային ժողովի յայտարարութիինը

Հ.Յ.Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի 63րդ Շրջանային Ժողովը ըստ էութեան քննեց ընթացաւարտ Կեդրոնական Կոմիտէի գործունէութիւնը, քուէարկեց յաջորդ տարիներու աշխատանքային ծրագրի շրջաններէն եկած բանաձեւերը եւ ընտրեց շրջանային նոր ղեկավարութիւնը: 63րդ Շրջանային Ժողովը մասնաւորաբար կանգ առաւ Արժանթինի Արմենիա Մշակութային Ընկերակցութեան դէմ պետական միջամտութեան իրողութեան վրայ, որ սկիզբ առաւ Արդարադատութեան նախկին նախարար Ռաուլ Կրանիլլօ Օքամփոյի ստորագրած հրամանագրով (26 Մարտ 1999)…

Դրոյի աճիւնը յանձնուեց հայրենի հողին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խոսքը արտասանուած Մայիսի 28ին, Ապարանի Յուշահամալիրում հանդիսաւոր արարողութեան պահին Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ ԴՐՕի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։ Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների…

Սիմոն Զավարյանի հուշարձանի բացման արարողությունը

Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ ընկ. Ալբերտ Աճեմյանի խոսքը Սիմոն Զարվարյանի հուշաքարի բացման հանդիսությանը Սիրելի հայրենակիցներ, Սիրելի գաղափարակից ընկերներ, Շնորհավորում եմ Մայիս 28-ի համազգային մեծ տոնը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 82-րդ տարեդարձը: Շնորհավորում եմ Ս.Զավարյանի հիշատակին կառուցված հուշակոթողի բացումը: Թող Զավարյանի ոգով ու գաղափարներով համակվեն սրտերն ու հոգիները համայն հայության , քանզի դրանք բարեբեր են հայ ժողովրդին ու…

Վտանգված է դպրոցի հեռանկարը

Լեզվի և հանրակրթության մասին ՀՀ օրենքներում փոխոխություններ կատարելու կառավարության նախագիծն իրապես լուրջ ընդվզում է առաջացրել, և դա շատ բացատրելի է ու տրամաբանական։ Տրամաբանական, որովհետև անդրադառնում է մեր հասարակության համար շատ զգայուն ու բացառիկ արժեք ունեցող երկու ոլորտի` լեզվին և հանրակրթությանը:Անառարկելի է, որ Աժ ներկայացվող օրենքների նախագծերը քաղաքական, սոցիալական և բարոյական հիմնավորում պիտի ունենան։ Ըստ նախագծի…

Հ.Յ.Դ. Հայաստանի Գ. Գերագոյն Ժողովի դիւանի հայտարարութիւնը

ՀՀՇ-ական իշխանությինը վերածուեց աւտորիտար վարչակարգի Արցախեան ազատագրական պայքարի ալիքի վրայ Հայաստանում իշխանութեան եկած քաղաքական ուժը շատ շուտով սկսեց նահանջել իր ազգային, ժողովրդավարական սկզբունքներից՝ աստիճանաբար վերածուելով աւտորիտար վարչակարգի: Տնտեսական, ընկերային սխալ քաղաքականութեան, խմբակային շահադիտութեամբ իրականացուած սեփականաշնորհման հետեւանքով փլուզուեց եւ փոշիացուեց երկրի տնտեսական ներուժը, ինչը յանգեցրեց ընկերային բեւեռացման, ժողովրդի ճնշող մեծամասնութիւնը յայտնուեց աղքատութեան մէջ, հարիւր հազարաւորները ստիպուած…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան յայտարարութիւնը

Քննարկելով Հայաստանում ստեղծուած իրավիճակը՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը արձանագրում է. -Հանրապետութիւնում ներկայումս ստեղծուած իշխանութեան ակնյայտ ճգնաժամը ՀՀ նախագահի եւ իշխող կուսակցութեան՝ տարիներ շարունակ իրականացրած քաղաքականութեան ամբողջական ձախողման արդիւնքն է, -Ղարաբաղեան հիմնահարցը ներքաղաքական պայքարում օգտագործելու, հայկական երկու պետութիւնների եւ հայ ժողովրդի տարբեր հատուածների շահերը միմեանց հակադրելու փորձերը խարխլում են մեր պետականութեան հիմքերը: Նման գործելաոճը պետական ու ազգային խնդիրները խմբային-հատուածական…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում Է «Վահան Հովհաննիսյան+30» գործով կայացած դատավճիռը

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Գերագույն Դատարանում ավարտվեց «Վահան Հովհաննիսյան+30» գործի դատավարությունը: Կայացված դատավճիռը, ինչպես եւ սպասվում էր, եղավ ավելի քան երկու տարի առաջ իջեցված քաղաքական պատվերի տրամաբանական ամփոփումը: Փաստորեն անկախ հորջորջվող դատարանն իր մեջ ուժ չգտավ դուրս գալու այն արատավոր ուղուց, որում իրենց վարկաբեկել էին արդեն նախաքննության մարմինն ու դատախազությունըՆ շինծու մեղադրանքների, աղաղակող հակասությունների…

Ազգային համաձայնութեան ընտրական միավորման յայտարարութիւնը

Ազգային համաձայնութեան ընտրական միաւորումը քաղաքական պայքարի մէջ մտաւ մտահոգուած մեր ժողովրդի եւ հայրենիքի ներկայ վիճակով, առաջնորդուելով երկրում առկայ կացութիւնը շտկելու պատասխանատուութեամբ: Մենք ՀՀ նախագահական ընտրութիւնները դիտում էինք իբրեւ ստեղծուած իրողութիւնը ժողովրդավարական ճանապարհով արմատապէս վերափոխելու հնարաւորութիւն եւ համոզուած էինք, որ մեր քաղաքական միասնութիւնը հասարակութեան խորացող քայքայմանը վերջ դնելու եւ ազգային միասնականութեան կայացման պատմական առիթ է: Հետագայ…

Հ.Յ.Դ. Բիւրոյի խօսքը ՀՅԴ Գերագոյն Ժողովում

Հ.Յ.Դ. Բիւրոն ողջունում է Դաշնակցութեան պատմութեան մէջ անկիւնադարձային նշանակութիւն ունեցող Հայաստանի կազմակերպութեան Գերագոյն Ժողովը: Այս Ժողովն այսօր աշխարհով մէկ սփռուած դաշնակցական բոլոր կառոյցների ուշադրութեան կենտրոնում է, քանզի կոչուած է լուծելու մեր առջեւ ծառացած կարեւորագոյն քաղաքական եւ կազմակերպական խնդիրներ: Հ.Յ.Դ. Բիւրոն ողջունում է Դաշնակցութեան պատմութեան մէջ անկիւնադարձային նշանակութիւն ունեցող Հայաստանի կազմակերպութեան Գերագոյն Ժողովը Սիրելի ընկերներ, Մեծարգոյ…