Նորութիւններ

ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունը Հայաստանին

ԱԺ Ներքին գործերի, Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը «Առավոտ»-ին: – ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը այսօր լսումներ է անցկացնելու հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Որքանո՞վ է այս ամենը լուրջ եւ վտանգավոր մեր երկրի համար, մանավանդ` մեր երկիրը նաեւ ռազմական օգնություններ է ստանում ԱՄՆ-ից: -Այո, ձեր նշած ռազմական օգնությունը…

Հայաստանը պետք է կոշտ քայլերի դիմի

Ադրբեջանը, ԵԱՀԿ շրջանակներից բանակցությունները դուրս բերելու իր ձգտմամբ, բոլոր սահմաններն անցել է: Այդ մասին ապրիլի 8-ի մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նշելով, որ չի խանգարի, եթե Լեռնային Ղարաբաղի ճանաչման եւ նրա հետ ռազմական համաձայնագրի կնքման ուղղությամբ քայլ կատարվի հենց հիմա: Ըստ նրա` Հայաստանը գործնականորեն ճանաչել է…

Հրանտ Մարգարյան. Ընդդեմը կարող է քանդել երկիրը

Փարիզում գործող Այբ.Էֆ.Էմ. հայկական ռադիոկայանի հարցերին պատասխանում է Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: -Նախ եւ առաջ, սկսենք նախընտրական քարոզարշավով, եւ տեսնենք, թե ինչո`ւ էին բացակայում ծրագրերը, իսկ եթե տեղ-տեղ կային ծրագրեր, ինչո՞ւ չլսվեցին, եւ ի՞նչ պատահեց, որ մենք ունեցանք այս որակի քարոզարշավ, եւ որքանո՞վ Դաշնակցությունը կարողացավ իր խոսքը հասցնել, լսելի դարձնել ժողովրդին: – Նախ շնորհակալ…

Հրանտ Մարգարյան. Մարտի 1-ից հետո ՀՅԴ դիրքորոշումը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին: -Պարո’ն Մարգարյան, փաստորեն, Դաշնակցության գնահատականը մարտի 1-ի վերաբերյալ պաշտոնապես չի հնչել, համենայնդեպս, առիթ չի եղել, որպեսզի դուք գնահատական հնչեցնեք: Ինչպիսի՞ն է Դաշնակցության դիրքորոշումը այդ իրադարձությունների վերաբերյալ` ինչի՞ հետեւանք էր, կա՞ն մեղավորներ: -Կարծում եմ այդ դիրքորոշումը հայտնվել է: Մարտի 1-ից հետո մենք ունեցել ենք առնվազն երկու-երեք պաշտոնական հայտարարություն,…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինը հանդէս է եկել յայտարարութեամբ առկայ քաղաքական իրավիճակի վերաբերեալ: Նախագահական ընտրութիւններն ակնառու կերպով ցոյց տուեցին, որ ժողովրդի մի զգալի հատուածի մօտ առկայ է լուրջ բարեփոխումներ իրականացնելու յստակ պահանջ: Սակայն, ցաւօք, ժողովրդի մէջ առկայ տրամադրութիւնները քաղաքական միջոցներով պաշտպանելու եւ ուղղորդելու փոխարէն ընտրուեց առճակատման կործանարար ճանապարհը: Արդիւնքում. – հասարակութեան մէջ բարոյա-հոգեբանական անկումային տրամադրութիւնները, յուսահատութեան,…

Վահան Հովհաննիսյան. Հասարակության մեջ լուրջ հիվանդություն կա

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Վահան Հովհաննեսյանը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո զարգացումներին: «Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, որովհետեւ ես տեսնում էի, որ երկու իշխանությունները` հին ու նոր, իրար մեղադրելու, իրար նկատմամբ խոր հակադրության մեջ լինելու քաղաքականությունը չեն սահմանափակում ինչ-որ գաղափարական բանավեճով: Քաղաքական…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հարգելի’ հայրենակիցներ, 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում իրադարձություններն ընթացան վատթարագույն տարբերակով: Այդ վտանգը մենք նախազգում, այդ մասին պաշտոնապես ահազանգում էինք ե’ւ նախընտրական, ե’ւ հետընտրական փուլերում: Ցավոք, հետեւություններ չարվեցին: Կատարվածը մեր ընդհանուր ողբերգությունն ու ամոթն է, ստեղծված կացությունից հնարավոր նվազագույն կորուստներով ելք գտնելը` բոլորիս պարտքն ու պատասխանատվությունը: Մի կողմից Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները այս սցենարը…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հայրենակիցներ, 2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական և ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել և՛ ներքաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական, և՛ արտաքին մարտահրավերները: Այդպես չեղավ մի շարք պատճառներով: Ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամաքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները: Հասարակությունը…

Հրանտ Մարգարյան. Հաղթելու ենք միասին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Բեյրութում՝ ՀՅԴ 117-ամյակի միջոցառմանը: Հարգելի ներկաներ եւ սիրելի ընկերներ, Չեմ եկել տոնակատարության մասնակցելու, եկել եմ պարտքի գիտակցությամբ մի շրջան, որի նկատմամբ ամբողջ հայությունը եւ մասնավորաբար Սփյուռքը հարգանք ունի, պարտք ունի եւ սրտի դողով հետեւում է ձեր մտահոգություններին, ձեր անորոշությանը եւ հակառակ առկա առօրյա դժվարություններին` չի կարող անտեսել, չկարեւորել ձեր…

ՀՅԴ-ՌԱԿ Միջկուսակցական համաժողովի յայտարարութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան պատուիրակները 6 Նոյեմբեր 2007-ին համախմբուած Երեւանի մէջ, քննարկեցին Հայրենիքի եւ Սփիւռքի մէջ հայ ժողովուրդի դիմագրաւած հիմնախնդիրները եւ համաձայնութիւն գոյացուցին համազգային այդ հարցերու լուծման շուրջ խորացնել միջկուսակցական համագործակցութիւնը: ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովը հաստատեց. ա. Հայաստանի Հանրապետութիւնը համայն հայութեան հայրենիքն է, անհրաժեշտ է արագացնել համայն հայութեան Հայաստանի քաղաքացի դառնալու հնարաւորութիւն տուող…