Հ.Յ.Դ. Մամուլ

ՀՅԴ-ի ճակատագի՞րն է՝ լինել մեղավոր

ԲՀԿ-ի անչափ հետաքրքիր հայտարարությունը շոկի մեջ է գցել ԲՀԿ-ին: Ոչ ոք այստեղ չի հասկանում, թե ինչ են արել իրենք ու ինչ հետևանքներ է ունենալու առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ՙորդեգրած» տարօրինակ ձևաչափը, որը ոչ թե ձևաչափ է, այլ տապոռով շինած թշիկ: Տեսնելով, որ Հասարակությունն իրենց արածը ընկալել է որպես դավաճանություն, ԲՀԿ-ում լեզու ունեցող ամեն ինչ…

Կը Խնդրուի Արտատպել

Վաղուց այսպիսի յայտարարութիւն մը չէի կարդացած հայկական թերթերու մէջ: Ժամանակին, Խորհրդային տարիներուն, յաճախ կը տեսնէի «Կը Փնտռուի» վերնագիրով ազդեր, որոնք Երկրորդ Համաշխարհային պատերազմի թոհուբոհին մէջ կորսուած ազգակիցներ յայտնաբերելու յուսահատ ճիչեր էին: Այս մէկը, զոր կարդացի Պոլսոյ մէջ լոյս տեսնող «Ակօսի»ի էջերէն, բոլորովին նոր ուղղութիւն մը կը բանայ ընտանիքի անդամներու վերամիաւորման հայկական ողբերգութեան քարտէսին վրայ: Ահա՛…

Տոնակատարություն նվիրված ՀՅԴ 122-ամյակին

Երեկ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում նշվեց ՀՅԴ 122-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար անձինք, ՀՅԴ Արցախի կառույցի ընկերներ, հյուրեր: Բացման խոսքով ելույթ է ունեցել Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազան հայրն իր խոսքում…

Հռետորական հարց

Մեր իշխանությունների մեթոդոլոգիական հիմնական սխալն այն համոզմունքն է, թե իրենք անփոխարինելի են: Առաջին նախագահի օրոք նրա ամենակարող նախարարները բացահայտորեն հայտարարում էին. «Մեր դեմ խաղ չկա» կամ էլ. «Եթե նույնիսկ հարյուր տոկոս ձայն հավաքեն, միևնույն է, մենք իշխանությունը նրանց չենք տա»: Երկրորդ նախագահն անընդհատ ինչ-որ իսկական տղամարդ էր փնտրում, որը կհամարձակվեր վիճարկել նրա իշխանությունը, որպեսզի բազկամարտում…

«ՀՅԴ-ի ընդմէջէն հայ ժողովուրդը առհասարակ, եւ հայ երիտասարդութիւնը ի մասնաւորի եկաւ իր կամքը հակադրելու դառն ճակատագրին»

Ստորեւ կը ներկայացնենք Դեկտեմբեր 1-ին Մոնթրէալի մէջ կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցու-թեան 122-րդ տարեդարձին առիթով կայացած հանդիսութեան ընթացքին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի նախկին անդամ տոքթ. Յովիկ Թասլաքեանի խօսքը: Ամէն տարի այս օրը առիթ կը հանդիսանայ բոլորին, համախմբուելու ու հաւաքաբար խորհրդածելու հայ կեանքի անցած ուղիին, հայութեան դէմ ցցուող մարտահրաւէրներուն ու հայ ժողովուրդին, հայ հասարակութեան զանոնք դիմակալելու ընթացքին…

Ապու Տապի. Ճաշկերոյթ` Ի Նպաստ Սուրիահայութեան Օժանդակութեան Ֆոնտին

Ներկայ աշխարհին հայեացքը յատկապէս այս օրերուն կեդրոնացած է սուրիական աշխարհին հետզհետէ վատթարացող քաղաքական, ապահովական, տնտեսական եւ ընկերային կացութեան վրայ: Այսօր սուրիահայութիւնը եւս այդ տագնապալի կացութեան դէմ յանդիման է` պատերազմական ծանր պայմաններուն պատճառով: Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառի կոչին` Ապու Տապիի Ազգային վարչութիւնը սուրիահայութեան նիւթապէս օժանդակելու երեւոյթը կենսական նկատելով` 6 դեկտեմբեր 2012-ին «Եաս այլընտ,…

Արտագաղթը՝ Կողքով

Անցեալ Կիրակի, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէին կողմէ նախաձեռնուած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ հանդիպումին, «Ասպարէզ»ի կողմէ հետեւեալ հարցումը ուղղեցինք կառավարութեան ղեկավարին. – Հայաստանի կառավարութիւնը արտագաղթը վտանգ կը նկատէ՞ երկիրի անվտանգութեան: Եթէ այո՛, ի՞նչ ռազմավարութիւն որդեգրուած է՝ մեր երկիրի անվտանգութեան սպառնացող այս հարցին լուծում մը տալու: «Եթէ այո»ն անտեղի էր: Վարչապետին համաձայն՝ արտագաղթը այո՛, ցաւալի…

«ՀԱՅՐԵՆԻՔ»ի խմբագրականը. Մինչեւ Փետրուար 18…

Զարմանալի զուգադիպութիւն… Պաշտօնապէս որոշումը առնուեցաւ եւ Փետրուարեան համաժողովրդային ապստամբութեան նշման օրն իսկ` Փետրուար 18, 2013-ին պիտի կատարուին Հայաստանի Նախագահական ընտրութիւնը: Հաւանաբար շատերու համար, յստակ է թէ ի՞նչ պիտի ըլլայ արդիւնքը եւ ի վերջոյ ո՞վ պիտի ստանձնէ երկրին ղեկը: Հակառակ այս կացութեան, տկարութեան եւ անկարողութեան նշան է անտարբեր մնալն ու կրաւորական դիրքորոշում որդեգրելը: Գէթ, նոյնիսկ ընտրութեան…

«ԱՊԱՌԱԺ»ի խմբագրականը. Կրկին պարտադրանքի առջեւ

Ուժային բեւեռներն աշխարհում միշտ էլ առկա են: Դերակատարները տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են, դերերը նույնն են մնացել: Աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական ուժային նոր կենտրոնի` Եվրասիական միության ստեղծման շուրջ առաջիկա տարիներին լուրջ ՙտեղաշարժեր՚ են սպասվում տարածաշրջանում: Դեպի անխուսափելիություն տանող ճանապարհին` Եվրամիություն, թե Եվրասիական միություն կողմնորոշումը Հայաստանին եւս մեկ անգամ հիշեցնում է իր ինքնուրույնության բացակայության վտանգի մասին: Խնդիրը ոչ…

ԱՆԴՐԱԴԱՐՁ- Երկու Լուսանկար

ՄԱՐԶՊԵՏ ՄԱՐԿՈՍԵԱՆ Չորեքշաբթի, Յուլիսի 11ին եւ Ուրբաթ, 13 Յուլիսի թիւերով «Ասպարէզ» հրատարակեց շրջանաւարտ աշակերտներու երկու խմբանկար։ Չէ, այդ լուսանկարները կապ չունին ժամանակակից միջնակարգ կամ երկրորդական վարժարաններու շրջանաւարտներուն հետ։ Այդ զոյգ լուսանկարները կը գտնուին իրարմէ 94 տարուան հեռաւորութեան վրայ։ Առաջինը անոնցմէ կը թելադրէ նահատակումն ու կորուստը երկիրին ու ժողովուրդին ու նաեւ վերապրումի գրաւականը։ Երկրորդ նկարը ցոյց…