Հ.Յ.Դ. Մամուլ

Պատմագիտութեան Ճանապարհին. «Նիւթեր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պատմութեան Համար»

Պատմագէտ եւ բանասէր Երուանդ Փամպուքեանի աշխատասիրութիւնը սոսկ պատմագիտութիւն չէ, այլեւ` ստեղծագործական գրականութիւն: Այս համոզումը ունեցանք, որովհետեւ այսօր մեր ձեռքին ունինք «Նիւթեր Հայ յեղափոխական դաշնակցութեան պատմութեան համար» կոթողային շարքին Թ. հատորը, 558 ծաւալուն էջերով, լոյս տեսած` Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատունէն: Իբրեւ ընդհանրութիւն` թեման նոյնն է, բայց` տարբեր հորիզոններու աշխարհագրական այլ տարածքներու վրայ սերմանուած հետեւողական եռուն գործունէութեամբ:…

Ինքնագնահատականի մասին

Հայաստանի և Սփյուռքի հայկական լրատվամիջոցներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն այն է, թե Հայաստանը և հայերն ազգային շահերի ու երկրի անվտանգության տեսանկյունից ինչ տեղ պետք է զբաղեցնեն համաշխարհային քաղաքական համակարգում: «Պատկառելի քաղաքագետները», ովքեր անցյալում դիալեկտիկական մատերիալիզմի, գիտական կոմունիզմի և նման այլ հիմարությունների մասնագետներ էին, ինչպես նաև ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր զուրկ են նույնիսկ այդ հիմնավոր կրթությունից,…

Ցեղասպանութեան Հատուցումներու Հարցին Շուրջ Իրաւաբաններու Միջեւ Վէճը Կը Բարդանայ

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ֆրանսական «Աքսա» ընկերութեան դէմ՝ այդ ընկերութենէն ապահովագրութիւն գնած ու Հայկական Ցեղասպանութեան ընթացքին զոհուածներու ժառանգորդներուն անունով դատ բացած իրաւաբաններուն միջեւ ծագած վնասակար վէճը նոր հանգրուան մը մուտք գործեց Դեկտեմբեր 31ին, երբ իրաւաբան Պրայըն Քապաթեք Միացեալ Նահանգներու Շրջանային ատեանին դիմեց՝ հետաքննութիւն սկսելու համար իր նախկին գործակից իրաւաբան Վարդգէս Եղիայեանի դէմ, զայն ամբաստանելով կեղծ բարեսիրական միութեան…

Վիլայէթ Եւ Ինքնավար Շրջան

Ամերիկեան վերլուծումները ուշագրաւ բաժիններով կը կեդրոնանան Սուրիոյ հարցով Միացեալ Նահանգներ – Թուրքիա շահերու աններդաշնակութեան վրայ: Եթէ երեւութապէս Սուրիոյ վարչակարգի տապալումը կը համընկնի թէ՛ Ուաշինկթընի եւ թէ՛ Անգարայի շահերուն, ապա Սուրիոյ հիմնախնդիրին հանգուցալուծման մէջ կարեւոր գործօն նկատուող քրտական հարցին նկատմամբ միանշանակ չեն երկու պետութիւններուն շահագրգռութիւնները: Կ՛արժէ առանձնացնել ամերիկացի պատմաբան Գրայֆին Թարփլինի վերլուծումի հետեւեալ բաժինը` Թուրքիոյ եւ…

Արաբական մամուլի տեսութիւն Սուրիոյ քաղաքական եւ զինուորական վերջին իրադարձութիւններուն լոյսին տակ

Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատի արտասանած ճառին (6 Յունուար 2013) մասին կատարուած քաղաքական մեկնաբանութիւններուն շրջագիծին մէջ, «Սաֆիր» օրաթերթի յօդուածագիր Սամի Քլէյպ կը գրէ.- Եթէ Ասատի այս ճառը միացնենք Հըզպալլայի ղեկավար Հասան Նասրալլայի քանի մը օր առաջ արտասանուած ճառին, ապա ի յայտ կուգայ թէ այն առանցքը որուն կը պատկանին այս երկու անձնաւորութիւնները, որոշած են անցնիլ հակայարձակումի փուլին։…

Սփիւռք(Ներ)ի Լինելութեան Ու Ղեկավարման Տագնապը

Գովել իշխանները իրենց չունեցած առաքինութիւններուն համար, կը նշանակէ զանոնք անպատիժ կերպով անարգել: Ֆրանսուա տը լա Ռոշֆուքօ (ԺԷ. դար) Թող ներուի ըսել, որ ժամանակակից սփիւռք(ներ)ը (յոգնակի՞, թէ՞ եզակի), բացի կարգ մը սահմանափակ շրջանակներէ, կը նմանի, ինչպէս կ’ըսուի սովորաբար, օդանաւի մը, որուն մէջ օդաչու չկայ: Այս սփիւռք(ներ)ը ի՞նչ պատկեր պիտի ներկայացնէ յիսուն կամ հարիւր տարիէն, յարաբերաբար ամբողջական…

Ցեղասպանությունների մայրաքաղաքը. Հունվար 13 -19 

23 տարի առաջ այս օրը Բաքվում սկիզբ առավ 20-րդ դարում Բաքվում հայերի հանդեպ տեղի ունեցած երրորդ ցեղասպանությունը: 1990թ. հունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից: Դեռ 1988-1989թթ. ընթացքում ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական…

«ԴՐՕՇԱԿ»ի խմբագրական. Կանխել թուրքական պետական ահաբեկչությունը

2013 թվականի հունվարի 10-ին, Փարիզի քրդական կենտրոնում, հայտնաբերվեցին հրազենով սպանված երեք քուրդ կանանց դիակներ: Սպանվածներն էին՝ Քրդական ազգային կոնգրեսի հիմնադիր անդամ Սաքինե Ջանսըզը, Բրյուսելում ՔԱԿ ներկայացուցիչ Ֆիդան Դողանը եւ երիտասարդ գործիչ Լեյլա Սոյլեմեզը: Քաղաքական այս սպանությունները լայն արձագանք ունեցան միջազգային լրատվամիջոցներում: Թե ֆրանսիայում եւ թե ֆրանսիայից դուրս միանշանակ գնահատականն այն էր, որ ահաբեկչության ետեւում կանգնած…

Ժամկէտներ` Շաբաթական, Ամսական Եւ Տասնամեայ Կտրուածքներով

Սուրիոյ հիմնահարցին հանգուցալուծման նպատակով իրականանալի Ժընեւեան բանակցութիւններու նախօրեակին երկու ուշագրաւ զարգացումներ տեսանելի տեղ գրաւեցին տիրող ընդհանուր համապատկերին մէջ: Թրքական լրատուամիջոցները յատուկ քարոզչութիւն կեդրոնացուցին Քրտական աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) ղեկավարին հետ Անգարայի տարած բանակցութիւններուն վրայ: Ըստ շրջանառութեան մէջ դրուած լուրերուն, ՔԱԿ-ի ղեկավարներ պիտի լքեն երկիրը եւ մեկնին Եւրոպա: Այլոց պիտի արտօնուի զբաղիլ Թուրքիոյ ներքին քաղաքականութեամբ. բանտարկուած գործիչներ…

«Հայրենիք»ի խմբագրական. Ալիեւեան տրամաբանութի՞ւն թէ … «դրամաբանութիւն»

Տա­րե­վեր­ջին թէ տա­րես­կիզ­բին, Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ալի­եւ զա­նա­զան առիթ­նե­րով, իր պո­ռո­տա­խօ­սու­թեամբ, խե­ղա­թիւ­րում­նե­րով եւ ցե­խար­ձա­կում­նե­րով, գոր­ծի լծուե­ցաւ շա­րու­նակ քննա­դա­տե­լու եւ հար­ուա­ծե­լու Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը: Անոր խօս­քե­րը սպաս­ուա­ծէն շատ աւե­լի կծու եւ յար­ձա­կո­ղա­կան էին, այն­քան մը որ նոյ­նիսկ կա­րե­լի չէ տրամ­բա­նա­կան նկա­տել: Կար­միր գիծ անց­նե­լու հաս­կա­ցո­ղու­թիւնն ալ կա­րե­լի չէ նկա­րագ­րել անձի մը հա­մար որ Ար­ցախ թէ Հա­յաս­տան…