Հ.Յ.Դ. Մամուլ

Մենք պայքարում ենք հարմար պահին պատրաստ լինելու համար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործունեության, կատարված աշխատանքների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: – Պարոն Կարապետյան, որո՞նք են ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունները – Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի և իր գրասենյակի հիմնական աշխատանքն անշուշտ լոբբիստական է: Մեր խնդիրը քարոզչությունն…

Ֆրեզնօ Գաւառը Կը Ճանչնայ Արցախի Անկախութիւնը

Ֆրեզնօ գաւառի վերահսկիչներու խորհուրդը Երեքշաբթի, Ապրիլ 23 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ նոյն օրը վաւերացուած է վերահսկիչ Անտրէաս Պորկասի հովանաւորութիւնը վայելող բանաձեւ մը՝ պաշտօնապէս ճանչնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Ֆրեզնօ գաւառի վերահսկիչներու խորհուրդը իր այս որոշումով հանդիսացաւ Քալիֆորնիոյ առաջին գաւառը, որ Արցախի անկախութիւնը պաշտօնապէս կը ճանչնայ: Բանաձեւը նաեւ կոչ կ՛ընէ Քալիֆորնիոյ օրէնսդիր մարմիններուն, որ…

Ոգեկոչման արարողություններ են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում՝ Իրան, Լիբանան, Ֆրանսիա

Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանում անցկացվող լռության երթն սկսվեց ապրիլի 24-ի առավոտյան՝ Սբ. Սարգիս եկեղեցուց: Թեհրանի կենտրոնական փողոցով մասնակիցները հասան Թուրքիայի դեսպանատուն, որտեղ, ավանդական լոզունգներից հետո, ելույթ ունեցավ Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը: Իր խոսքում նա անդրադարձավ տարբեր ժամանակներում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանութեան մասին ելույթներին եւ հայտարարեց, որ իրանահայությունն…

Ջահերով երթ Արցախում

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ Արամ Մանուկյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով պահանջատիրական երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է karabakh-open.info-ն: Ստեփանակերտում ջահերով երթին միանացան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շրջանային կառույցները, ինչպես նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ

Եվրոպայում շատ ականջներ կան, որ հայկական ձայնը լավ են լսում

Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության, ծրագրերի վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: -Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության նպատակը ո՞րն է, պարո’ն Կարապետյան: -Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու նրա գրասենյակը սկսել են գործել 2000 թվականի սկզբից Բրյուսելում: Հիմնական առաքելությունը համաեվրոպական կառույցների հետ աշխատանքն է` Եվրամիության, Եվրախորհրդի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ…

«Ազատ Օր»ի Խմբագրական – Արդարահատուցման ճանապարհին վրայ

Ապրիլեան Մեծ Եղեռնի ոգեկոչումներու թուականը աւելի քան 50 տարի զօրաշարժի կը մատնէ Սփիւռքի բոլոր գաղութները։ Ընդհանրապէս մեր պահանջատիրական պայքարի փոխանցումը սգոյ երեկոներէն դէպի քաղաքական դաշտ՝ բաւական երկար ճանապարհ պարտադրեց 1965էն ետք։ Եթէ ժամանակին անկիւնադարձային ձեռքբերում մըն էր 50-ամեակի այդ փոխանցման հանգրուանը, վստահաբար կարելի է անկիւնադարձային բնորոշել Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը։ Իսկ թուելով փոխանցման հանգրուանները դիւրաւ կարելի…

Հայոց Ցեղասպանութեան 98-ամեակին Առիթով Հոգեհանգիստ` Ասորիներուն Ս. Յակոբ Սրուճցի Եկեղեցւոյ Մէջ

Հայոց ցեղասպանութեան 98-ամեակին առիթով երէկ յետմիջօրէին Սապթիէի ասորի համայնքի Ս. Յակոբ Սրուճցի եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ հոգեհանգիստ մը, որուն ներկայ գտնուեցան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յովիկ Մխիթարեան ու Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախագահ, երեսփոխան զօր. Միշել Աուն, ինչպէս նաեւ պետական եւ բարձրաստիճան անձնաւորութիւններ: Այս առիթով իր արտասանած խօսքին մէջ Յ. Մխիթարեան նշեց, որ Թուրքիա պատասխանատու…

1915ի Մեծ Եղեռնի զոհերու յիշատակին Քաղաքական Ձեռնարկներ եւ Դափնեպսակներու Զետեղումներ

ԱԹԷՆՔ – ԹԵՍԱՂՈՆԻԿԷ – ՔՍԱՆԹԻ Երեք քաղաքներու մէջ քաղաքական ձեռնարկներով, յունահայութիւնը ոգեկոչեց Ապրիլեան 98-ամեակը: Աթէնքի, Թեսաղոնիկէի եւ Քսանթիի մէջ ձեռնարկներուն ներկայ գտնուեցան Յունաստանի պետական-քաղաքական կեանքի մեծ թիւով բարձրապաշտօն քաղաքական դէմքեր, օտար դիւանագիտական շրջանակներ եւ զինուորականներ, որոնք յարգեցին հայոց Մեծ Եղեռնի զոհերու յիշատակը: Թեսաղոնիկէի «Ի. Վելիտիս» հանդիսասրահէն եւ Քսանթիի «Քափնափոթիքի» սրահէն ներս տեղի ունեցան Ապրիլեան 98ամեակին…

Ակնարկ. Դէպի Պահանջատիրութեան Իրաւականացում

Հայոց ցեղասպանութեան 98-ամեակի ձեռնարկները սկսած են արդէն: Միութենական, կուսակցական, յարանուանական, երիտասարդական, ուսանողական մակարդակներու վրայ ձեռնարկներու իրերայաջորդականութիւն մը ամբողջ, անգամ մը եւս ընդգծել կու տայ, որ համագաղութային մակարդակի վրայ զսպանակուած մեկնարկի մը իբրեւ արդիւնք ծրագրաւորուած ձեռնարկներու շարք մը ինքզինք տեսանելի կը դարձնէ հանրութեան: Երեւոյթը անշուշտ դուրս կու գայ զուտ ոգեկոչականութենէ, կը հասնի քարոզչաքաղաքականին, ցուցականին, եւ տակաւ…

«Երկրին Եւ Քաղաքացիին Ապահովութիւնը Գլխաւոր Առաջնահերթութիւն Է» Հաստատեց Ժիրայր Ռէյիսեան

Երէկ Բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռէյիսեան կատարեց տեսագրուած արաբերէն յայտարարութիւն մը, որուն մէջ նշեց. Երկու տարիէ ի վեր Սուրիոյ մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն թոհուբոհին մէջ, ի սկզբանէ անկեղծ եւ յստակ էինք մեր յայտարարութիւններուն, պատգամներուն եւ կացութեան գնահատականին մէջ: Եւ նկատի ունենալով իրադարձութիւններու յաջորդականութիւնը եւ ոմանց մօտ յառաջացած հարցականները` յարմար նկատեցինք վերահաստատել ինչ որ…