Հ.Յ.Դ. Մամուլ

Նժդեհական բացթողումներ

Վաչէ Բրուտեանի ««Նժդեհ». Նժդեհի աքսորը» յօդուածը (Հորիզոն, 18 Մարտ 2013, էջ 11) մանրամասնօրէն կÿանդրադառնայ Հրաչ Քէշիշեանի համանուն ժապաւէնին խորքին եւ ձեւին, եւ դուռ կը բանայ Հայաստանի մէջ արդէն ծաւալած հրապարակային բանավէճին սփիւռքեան մասնակցութեան: Յունուարի վերջին շաբաթը, երբ հետաքրքրական զուգադիպութեամբ ժապաւէնը ցուցադրուելու սկսաւ նախագահական ընտրարշաւի մեկնարկման հետ, ե՛ւ մամուլին մէջ, ե՛ւ հեռուստատեսութեամբ, ե՛ւ, մանաւանդ ֆէյսպուքեան համացանցային…

Բնաջնջողները եւ առաքինի մահմետականները’

Վերջերս լոյս տեսաւ Սայիթ Չէթինօղլուի «Բնաջնջողները եւ առաքինի մահմետականները» խորագիրով թրքերէն գիրքը, որ կը մեկնի Զաւէն Պատրիարք Տէր Եղիայեանի »1868-1947( կազմած հայերու ցեղասպանութեան կազմակերպիչներու ցուցակէն։ Այս առիթով ԱԿՕՍ հեղինակին հետ ունեցած է հարցազրոյց մը, որուն վեց հարցումներէն չորսը թարգմանաբար պիտի ներկայացնենք այստեղ։ ԱԿՕՍ- Ձեր գիրքին կազմաւորման փուլերը կրնա՞ք բացատրել։ Փաստաթուղթերու քննարկման միջոցին ի մասնաւորի ո՞ր…

Հայկական Երեսփոխանական Պլոքը Կը Զօրակցի Թամմամ Սալամի Թեկնածութեան

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ պլոքի անդամ երեսփոխան Արթիւր Նազարեան, վարչապետի նշանակման երեսփոխանական խորհրդակցութիւններուն ծիրին մէջ շաբաթ կէսօրին հանդիպում մը ունեցան հանրապետութեան նախագահ զօր. Միշել Սլէյմանի հետ: Հանդիպումէն ետք երեսփոխան Յակոբ Բագրատունի յայտնեց հետեւեալը. «Մեկնելով մեր համոզումէն, որ պէտք է լիբանանեան քաղաքական բոլոր կողմերուն միջեւ համագործակցութիւնը վերահատատել` յատկապէս այս զգայուն պայմաններուն ընթացքին,…

Հրաչի համար անգամ մահը խնդիր չէր. «Գործերս մնացին թերի, գերեզմանն ինձ հոգ չէ»

Պռոշյանցիները եւ Հայաստանի տարբեր մարզերից գյուղ եկած հազարավոր մարդիկ այսօր հրաժեշտ են տվել իրենց մարտական ընկերոջը, համայնքի արժանի ղեկավարին։ Պռոշյանցիների համար Հրաչ Մուրադյանի անժամանակ մահը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջ քաշել, այլ նաեւ մտահոգություն։ Եթե մեր երկրում սպանվում է ազատամարտիկ, հայրենիքի եւ սեփական փոքր համայնքի նվիրյալ ղեկավարը, ապա մտահոգվելու լուրջ առիթ է առաջ գալիս։…

Փորձեք լինել բարոյական

Իրատես de fakto թերթից այսօր իմացա, որ Դաշնակցության թեւերի միջեւ ուժգնացող տարաձայնությունների արդյունքում օտարվել եմ կուսակցությունից: Թերեւս պետք է շնորհակալություն հայտնեի թերթին, որ բարձրաձայնել է կուսակցության հետ ունեցած իմ խնդիրը՝ անշուշտ սրտացավությունից դրդված: Փոխարենն ուզում եմ հավաստել՝ իմ անձն այն թիրախը չէ, որ երբեւէ կարելի է օգտագործել Դաշնակցության դեմ ստոր շահարկումների համար: Չկա մի մարդ,…

Թուրքիոյ իսլամացած հայերուն վերադարձը

Միջին արեւելեան Ալ-մոնիթըր լրատուական կայքէջը կը հաղորդէ Թուրքիա ապրող իսլամացած հայերու վերջին տարիներու կացութեան մասին մանրամասնութիւններ։ Թուրք լրագրող Սիպէլ Ութքու Պիլա ստորագրած է էջ մը, ուր կը նկարագրէ ցեղասպանութենէն ճողոպրած խլեակներուն, մեծ մասամբ բռնի իսլամացած երեխաներ, անոնց զաւակներուն ու թոռներուն մօտ ծագած երկընտրանքը, որ կը վերաբերի իրենց նախնիներուն կրօնքին ու ինքնութեան վերադարձին։ Կացութիւնը հետեւանք է…

Հրաչ Մուրադյանի հիշատակի մոմավառությունն արդարության միասնական պահանջ է

Պռոշյանում երեկ կայացել է համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը: Հուղարկավորությունն՝ այսօր է, ժամը 14:00-ին, Պռոշյանի պանթեոնում։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնությամբ երեկ երեկոյան, ժամը` 20:00-ին “Ազատության” հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի։ Պռոշյանում Արցախյան ազատամարտի տարիներին իրենց խիզախ զավակներին հրաժեշտ տալու բազում արարողություններ են եղել։ Նույն սգավոր դեմքերով հազարավոր մարդիկ հավերժի ճամփա…

Մարզպետի «մտային շրջանակից» դուրս

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, եթե, իհարկե, ի վիճակի է հայերեն տեքստ կարդալ և հասկանալ, պարտավոր է մեկ անգամ ևս ընթերցել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առնչությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը և ներողություն խնդրել hraparak.am կայքում իրեն թույլ տված որոշ արտահայտությունների համար: Պարոն Շահգալդյանն իր մտային կարողությունների շրջանակներում փորձել է որոշակի լույս սփռել տեղի ունեցածի վրա,…

Հալեպում զինյալները փորձել են ներթափանցել հայկական թաղամասեր. մի քանի հայեր են վիրավորվել

Անցնող մի քանի օրերին Հալեպում բուռն բախումներ են ընթացել Սիրիայի կառավարական ուժերի ու զինյալների միջեւ, եւ դրանք մոտեցել են հայկական թաղամասերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ բախումներն ընթանում էին մասնավորապես Շայխ Մախսուդ թաղամասում, որը բավական մոտ է հայկական թաղամասերին: Այն հիմնականում քրդերով է բնակեցված,…

Ակնարկ. «Ներողութիւն-Փոխհատուցում» Ռազմավարական Գործընկերութիւնը

22 մարտին Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուն Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ հեռախօսազրոյցի ընթացքին Իսրայէլի անունով ներում հայցած էր թուրք ժողովուրդէն «Մաւի Մարմարա»-ի դէմ իսրայէլացի զինուորականներու գործողութեան ժամանակ տեղի ունեցած սխալներու համար եւ փոխհատուցում խոստացած էր սպաննուածներու ընտանիքներուն: Այս լրատուութիւնը մեծ չափերով խլեց ինչպէս միջազգային, այնպէս ալ հայկական լրատուամիջոցներու լուսարձակները: Գուցէ ներողութիւն եւ փոխհատուցում բառակապակցութիւնները…