Հ.Յ.Դ. Մամուլ

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները հանդիպում են ունեցել Իսլ. խորհրդարանի նախագահի հետ

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ երէկ՝ դեկտ. 9-ին, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները հանդիպում են ունեցել խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ու Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, զրադաշտականների, հրեաների եւ…

Գեւորգ Խուդինյան. “Բուհական նման դասագիրքն ուղղակի անթույլատրելի է”

Բուհերի ուսանողների համար երաշխավորված հայ ժողովրդի պատմության դասագրքի վերաբերյալ “Երկիրն այսօրի” հետ զրույցում իր կարծիքն է հայտնել “ՎԵՄ” հանդեսի խմբագիր, պատմաբան Գեւորգ Խուդինյանը: Ըստ նրա, դասագիրքը երկրորդն է, սակայն դարձյալ “չի ստացվել ու չի ստացվել մասնագիտական որակների կատարյալ բացակայության պատճառով”։ Մասնագետի կարծիքով, գրքում կան մասնագիտական բազմաթիվ սխալներ, աղավաղումներ, որ անգամ քննարկելն անիմաստ է։ Գեւորգ Խուդինյանի…

Խմբագրական «Ազդակ»ի. Վստահութիւն Եւ Մասնակցութիւն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաւանաբար այն հազուագիւտ կառոյցներէն է, որ իր ցանցային, բրգաձեւ կառոյցով շուրջ երկու տասնամեակէ աւելի կը գործէ աշխարհի տարածքին: Կեդրոնական հոգաբարձութիւնը, Երեւանի գրասենեակը, գումարած` իւրաքանչիւր երկրի յանձնախումբերը յաջողած են հիմնադրամի գործունէութեան եւ կառուցակարգին մէջ ներգրաւել հայ կեանքի բոլո՛ր` պետական, քաղաքական, յարանուանական եւ միութենական ներկայացուցիչները: Անկախ իւրաքանչիւր տարի ձեռք բերուած գումարային-նիւթական արդիւնքներէն, նախ կառոյցի…

Թուրք մտավորական. «Ցեղապաշտությունը հանրապետության հիմքն է»

ԱՅՇԵ ԳՅՈՒՆԱՅՍՈՒ «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը վերջերս ցեղապաշտության ընդդիմադիրների օրակարգում է: Էրբեյը Twitter-ի իր էջում հրապարակում է հայկական վաքըֆների հասցեները և Ներքին գործերի նախարարությանը հարց ուղղում, թե ինչու են այդ վաքըֆներն այդչափ շատ, իսկ Ազգային կրթության նախարարությանն էլ հարցնում` հայկական դպրոցները վերահսկվում են, թե ոչ: Էրբեյը, որի դեմ դատական գործ…

Ռուսական մուրճի և ամերիկյան սալի «եվրասիական» տխուր հեռանկարը

Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռուսաստանի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախությամբ կընդունի Մաքսային միությանն անդամակցելու` Թուրքիայի հնարավոր ցանկությունը: Դժվար է ասել` Անկարայում Պուտինն Էրդողանին արե՞լ է նման առաջարկություն, թե՞ դա զուտ Կրեմլի ցանկության արտահայտություն էր: Բայց ինքնին այդ հարցը շրջանառության մեջ դնելն արդեն պատահական չէր:…

Ժամանակն է մուտք գործել մեծ քաղաքականություն

Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա իրավիճակում, երբ փաստորեն փակուղում են հայտնվել բանակցային գործընթացը շարունակելու կամ Ադրբեջանին կառուցողական դաշտ «հրավիրելու» եռահամանախագահների և Հայաստանի ջանքերը, մեկ անգամ ևս օրակարգային է դարձել «Մադրիդյան սկզբունքներ» հասկացությունը: Այդ մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում վերջին շրջանում առաջինն արտահայտեց Ֆրանսիայի նախագահ պրն Օլանդը: «Մադրիդյան սկզբունքներ» պարունակող փաստաթուղթը եռանախագահների…

Երբ վրիպումներն անթույլատրելի են

Օրեր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական եւ հոբելյանական` 15-րդ հեռուստամարաթոնը: Արդեն 15 տարի է, ինչ հայկական իրականության մեջ տարին մեկ օր հայրենիքի հոգսով ու հուսով է ապրում հայության մի ստվար զանգված` իրենց լուման ներդնելով հայրենիքի կերտման եւ հզորացման համար: Համահայկական այս մասշտաբային նախաձեռնության գաղափարը կայանում է աշխարհասփյուռ հայության համախմբման շուրջ:…

Հայաստանի Նախագահին Մէջ «Ազգապետ» Փնտռողները Եւ Մեր Հաւաքական Ուժը ջլատող Ներքին Արիւնահոսութիւնը

Մարդն էվոլյուցիայով է փոխւում, ոչ թէ՝ ռեւոլյուցիայով: Մարդուն աւելի բնորոշ է առաջնորդի յետեւից գնալը եւ, ըստ իս, այդ դերն այսօր Սերժ Սարգսեանին է հէնց վերապահուած: ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ Քանի մը օր առաջ, ՀՀ մօտալուտ նախագահական ընտրութեանց մասին Հայաստանի Հանրային Հեռուստատեսութեան Առաջին Լրատուականէն ելոյթ ունենալով, իշխանաւոր ճամբարին մերձաւոր քաղաքական գործիչ մը «ամենայն լրջութեամբ» դիտել կու տար, թէ…

Հ.Մ.Ը.Մ.-ի ազգային դերակատարութիւնը՝ ռազմավարական տեսանկիւնէ

Վերջին քանի մը տասնամեակներուն ընթացքին տեղի ունեցած երկու հիմնական զարգացումներ մնայուն ազդեցութիւն ունեցան մեր հայկական, ազգային աշխարհաքաղաքական իրավիճակին վրայ: Առաջին հերթին եւ գլխաւորաբար, Հայաստանի վերանկախացումով՝ 1991 թուականին, անգամ մը եւս հանրապետութիւնը կիզակէտի վերածուեցաւ եւ խլեց հայ ժողովուրդի ուշադրութիւնը: Վերջին 21 տարիներուն ընթացքին բաւական բարեփոխումներ տեղի ունեցան Հայաստանի մէջ, սակայն արդարօրէն կարելի է ըսել, որ պետութիւնն…

Ջնջենք Սահմանները

«ԱՍՊԱՐԷԶ».- Չորեքշաբթի, 21 Նոյեմբերին՝ «Հայաստան» հիմնադրամի տարեկան թելեթոնէն մէկ օր առաջ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան, ԱՄՆի եւ Գանատայի մօտ Արցախի ներկայացուցիչ Ռոպերթ Աւետիսեան եւ Արցախի արտաքին գործոց նախարարութեան բազմակողմանի կապերու վարչութեանպետ Արմինէ Ալեքսանեան այցելեցին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի կեդրոնատեղին, ուր զանոնք դիմաւորեցին Կեդրոնական կոմիտէիանդամներ, շրջանային…