Շրջանային մամուլ

Ակնարկ. «Համատեղ Անցեալ»-ով Արտայայտուող Մասնատման Վտանգի Նախանշումը

Թուրքիոյ խորհրդարանի որոշումը` Ցեղասպանութեան եզրոյթը արգիլող, Անգարայի նորագոյն քաղաքականութեան համահունչ որոշում է եւ կարելի է նաեւ դիտարկուիլ նոյնիսկ իբրեւ օրինաչափ, նկատի ունենալով այն հսկայական ետդարձը, որ էրտողանական Թուրքիան կը շարունակէ կատարել: Այսպէս. հասարակական ճնշումներուն, արգիլումներուն եւ անոնց հիման վրայ տեղի ունեցող ձերբակալութիւններուն եւ բանտարկութիւններուն կը հետեւի այս անգամ Թուրքիոյ օրէնսդիրին մէջ բառեզրերու օգտագործումին դէմ յստակ…

«Հայրենիք»ի Խմբագրական. 120-ամեայ Խանասորի Հետքերով

«Ցոյց տանք մեր հասարակութեան, որ ընդունակ ենք յեղափոխական կռիւը յաջողութեամբ առաջ տանելու:….Ցոյց տանք ամբողջ աշխարհին, թէ հայն ալ գիտէ կռուիլ ազատութեան համար»: Խանասորի արշաւախումբի հրամանատար՝ Վարդան Պարզ զինուորական գործողութեամբ մը, կամ արշաւանքով մը պէտք չէ բաւարարուիլ, երբ կը տօնենք ու կը նշենք Խանասորի արշաւանքը:Ընդհակառակը, հայոց պատմութեան էջերը ցոյց կու տան թէ, Խանասորի արշաւանքը այդ անդրանիկ…

Ռուսաստանը պէտք է մեղադրել եւ աւելի՛ն

ՀՀ Նախագահին խօսքերը շատ յստակ էին, երբ ան կը յայտարարէր, թէ հայ-ռուսական յարաբերութիւններու ամենէն ցաւոտ խնդիրը ռուսական զէնքի շարունակուող վաճառքն է Ազրպէյճանին։ Մեծարգոյ Նախագահը առանց բառերը ծամծմելու մտահոգութիւն կը յայտնէր այս անհեթեթ իրականութեան ի տես։ Ուրիշ ի՞նչ ձևով Հայաստանի Հանրապետութեան Նախագահը իր առարկութիւնը պիտի բարձրաձայնէր Ռուսաստանի կառավարութեան այս անբացատրելի վերաբերմունքին դիմաց։ Այսօր, Հայաստանի ուխտեալ թշնամին…

Յեղափոխութեան Վաթսունհինգ Տարիները

1952 Յուլիսի 23-ի շրջադարձային յեղափոխութեան մասին է խօսքը, որուն 65-ամեակը կը նշուի օրերս։ Այս յեղափոխութեամբ Եգիպտոս թագաւորութեան փոխարէն հանրապետական վարչակարգ որդեգրեց, քաղաքացիական իշխանութիւնը զինուորականով փոխարինուեցաւ ու ցարդ կը շարունակուի, նախապէս գործող քաղաքական կուսակցութիւնները փակուեցան ու փոխարէնը հռչակուեցաւ գաղափարական միակ ուղղուածութեան դարաշրջան, որ տեւեց քառորդ դար, հողատէր ընտանիքներէն գրաւուեցաւ եւ հողագործին բաշխուեցաւ հողը, իսկ կրթութիւնը՝ տարրականէն…

Եղիշէ Չարենցի Քրիստափորը, «Հըդահիւն»ը եւ «Խան Բանոտը»ը

Երբ կը պատրաստուինք անխառն հպարտութեամբ դիմաւորելու մեր հանրապետութեան հարիւրամեակը, պարտաւոր ենք կառչած մնալու մեր պատմութեան հարազատութեան։ Սեփական պատմութենէն կտրուիլը ահաւոր է ժողովուրդի մը համար։ Ան կը կորսնցնէ իր հաւաքական յիշողութիւնը. կ՚այլասերի անոր ազգային նկարագիրը. կը վերածուի ազգային իտէալներէ զուրկ հաւաքականութեան։ Մեր ժողովուրդը ապրեցաւ այդ ահաւորութեան փորձառութիւնը խորհրդային տարիներու բռնատիրութեան տակ։ Բայց տոկաց ու դիմադրեց մեր…

Երկար Ճամբու Մը Սկիզբն Ենք

Երկուշաբթի, 17 Յուլիս 2017ին, Երեւանի մէջ կայացած Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմինի միացեալ նիստէն բխած յայտարարութիւնը բազմաթիւ ուշագրաւ կէտեր կը պարունակէ։ Յայտարարութիւնը տեղադրուած է ARFD.am եւ դաշնակցական մամուլի այլ էջերու վրայ ու կարելի է ամբողջութիւնը կարդալ հոն։ Յօդուածի մը սահմաններու մէջ կարելի չէ սպառիչ վերլուծումը կատարել հոն տեղ գտած կէտերուն եւ առաջադրանքներուն։ Սակայն կ’արժէ…

Վահրամ Բալայանն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների

Հուլիսի 20-ին Աժ նիստերի մեծ դահլիճում խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության և Նոր Ջուղայի պատանեկան միության անդամներին: Ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, տնտեսության ներկայիս վիճակին, բանակաշինության և մշակույթի ոլորտներին: Խոսելով երկրի զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ խորհրդարանի փոխնախագահը կարևորել…

Բակո Սահակյանը վերընտրվել է Արցախի նախագահի պաշտոնում

Արցախի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի նախագահ է ընտրել գործող նախագահ Բակո Սահակյանին: «Նախագահ Բակո Սահակյանի օգտին է քվեարկել 28 պատգամավոր: Էդուարդ Աղաբեկյանին է ձայն տվել 4 պատգամավոր»,- ասաց նա: Լիլիթ Ասրյանի խոսքով՝ 33 պատգամավորից նիստին ներկա էր 32-ը: Հիվանդության պատճառով «Ժողովրդավարություն» խմբակցությունից բացակայում էր Արմո Ծատուրյանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ին Արցախի ԱԺ-ը հատուկ նիստ…

Մեր պատասխանատվության չափը

«Ապառաժ»-ը շարունակում է ներկայացնել այսօր ընթացող ԱՀ ԱԺ հատուկ նիստի մանրամասները, որի ընթացքում խորհրդարանն անցումային փուլի համար ընտրելու է Արցախի նախագահի: Ներկայացնում ենք ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի ելույթը. «Հարգելի գործընկերներ, Հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ Որևէ մեկի ելույթը այս բարձր ամբիոնից չպետք է լինի ինքնանպատակ: Յուրաքանչյուրս գիտակցում է իր…

Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրն է: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։ «Ապառաժ»-ը ներկայացնում է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթի ամբողջական տեքստը. «Արցախի Հանրապետության նախագահի հարգարժան թեկնածուներ պարոն Էդիկ Աղաբեկյան, պարոն…