Շրջանային մամուլ

Արցախի վերաբնակեցման մեր քաղաքականութեան մէջ ունեցել ենք եւ դեռեւս ունենք լուրջ խոցելի կէտեր

Հարցազրոյց Արցախի Կեդրոնական կոմտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ – Վերջին շրջանին բազմացած են սահմանային բախումները ԼՂՀ-Ատրպէյճան սահմանագիծին վրայ, որոնց զուգահեռ, Պաքու անդադար կը շարունակէ պատերազմը վերսկսելու իր սպառնալիքները: Այս ծիրէն ներս, ի՞նչ ուղղութեամբ կÿընթանան հիմնախնդրի լուծման բանակցութիւնները: – 1994-ի հրադադարից ի վեր, ատրպէյճանական կողմը միշտ էլ ռազմականօրէն խախտել է զինադադարը եւ այդ ձեւով փորձել է…

Տարօրինակ Դատավճիռ. Ֆրանսահայը Մեղաւոր Կը Ճանչցուի Ցեղասպանութիւնը Ժխտող Թուրքը Անարգելուն Համար

Կայսրութիւնը հակահարուած կու տայ», սակայն՝ ոչ թէ գիտաերեւակայական ժապաւէնի, այլ ֆրանսական դատարանի մէջ: Արդէն քանի մը տարի է, որ ֆրանսահայ համայնքը կը փորձէ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնք ընդունուի՝ Ողջակիզումի ժխտման համար պատիժ սահմանող օրէնքի նմանութեամբ: Թէեւ Ֆրանսայի խորհրդարանը եւ ծերակոյտը հաստատած են նման օրէնք մը, եւ նախագահ Հոլանտն ու նախկին նախագահ Սարքոզին աջակցած են…

Պատանդը

Այս խորագիրով Խորէն Արամունիի հեղինակած թատերախաղը տեսնելու առիթն ունեցայ անցեալ Կիրակի երեկոյեան: Հեղինակը յուշած էր, որ ներկայացումը այս օրերուն մեզ յուզող հարցեր կը շօշափէ. մերօրեայ իրականութիւնը ցոլացնող հոգեվիճակի գեղարուեստական արտայայտութիւն մըն է անիկա: Թատերախաղը այս շաբաթավերջին եւս պիտի ներկայացուի Theater Unlimited սրահին մէջ, որ փոքրիկ սրահ մըն է, հետեւաբար՝ պէտք է անմիջապէս տեղ ապահովէք, այլապէս՝…

Ակնարկ. Այլընտրանքային, Առանցքային Եւ Նման Խոչընդոտներ Ընդդիմութեան Միաւորումին

Հասկնալի պատճառներով, Երեւանի քաղաքապետութեան աւագանիի ընտրութիւններուն ուղղութեամբ բաւական կանուխ ստեղծուած է նախընտրական մթնոլորտ: Տեսութիւններ, բանակցութիւններ, յայտարարութիւններ եւ ենթադրութիւններ խճողած են արդէն միաժամանակ թէ՛ քաղաքական եւ թէ՛ լրատուական դաշտերը: Քանի մը բեմագրութիւն իրենց վրայ կեդրոնացուցած են մայիսին տեղի ունենալիք ընտրութիւններուն` քաղաքական ուժերու ներկայացման ձեւաչափերը յստակացնելու մեկնաբանութիւնները: Նախ, կը թուի, թէ պարզ է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը…

Հայ կնոջ բարեւը

Իւրայատուկ էր “Ազատութիւն“ հրապարակի բոյրը, Մարտ 8-ի հաւաքին: Անգամ մը եւս բիւրաւոր հայորդիներ ժամանած էին, արտայայտելու իրենց Հ.Հ. նախագահական յետ-ընտրական ցասումն ու բողոքը: Այդ օր ծաղկած էր հրապարակը, եւ իւրայատուկ բնոյթ ստացած էր “Բարեւ“ յեղափոխութիւնը: Արդարեւ, Կանանց Միջազգային Օրուան առթիւ բեմահարթակի վրայ էր հայ կինը որ ժամանած չէր, պարզապէս մեծարուելու, յարգուելու, գուրգուրանքի, փաղաքշանքի, սիրոյ քաղցր…

Վերծանելով ժխտումը

Մարտ 8-ին, Մոնթրէալի Քոնքորտիա համալսարանի մարդաբանութեան բաժանմունքի կազմակերպութեամբ եւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի նախաձեռնութեամբ Քոնքորտիա համալսարանին մէջ տեղի ունեցաւ թուրք պատմաբան-ընկերաբան Ֆաթմա Մուկէ Կոչէքի հրապարակելի նոր ուսումնասիրութեան ներկայացումը: Միացեալ Նահանգներու Միշիկըն համալսարանի դասախօս ընկերաբանութեան փրոֆեսէօր Ֆաթմա Մուկէ Կոչէք, անդրադառնալով մօտ ատենէն լոյս ընծայուելիք 600 էջերէ բաղկացած իր ուսումնասիրութեան, յայտնեց, թէ հոն ներկայացուած են Սուլթան Սէլիմ…

Ինչո՞ւ Եւ Ո՞ւմ Համար. Հայաստանը Դեսպանութիւն Կ՚ունենայ Նաեւ Վատիկանում

2012 թուականի օգոստոսի վերջերին, երբ Հունգարիան Ազրպէյճանին արտայանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, քննադատութեան թիրախում յայտնուեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն ու նախարար Էդուարդ Նալբանդեանը: Քննադատողները պնդում էին, որ հայ դիւանագէտներն ու անձամբ Նալբանդեանը տեղեկացուած չեն եղել եւ միայն արտայանձնումից օրեր առաջ են մամուլից իմացել Պուտափեշտ-Պաքու զազրելի գործարքի մասին: Ի պատասխան քննադատութիւնների, հայ պաշտօնեաները ընդգծում էին, որ…

Ֆրանսիայում հայանպաստ դիրքորոշումն առավել ծանրակշիռ է

Վերջերս Ֆրանսիայի Սենատում` Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառման ժամանակ, միջադեպ էր տեղի ունեցել միջոցառման կազմակերպիչներից Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի եւ երկու ադրբեջանցիների միջեւ, ովքեր, գաղտագողի մտնելով Սենատ, փորձել էին սադրանքների միջոցով տապալել միջոցառումը: Դրանից հետո սկսվել են դատական գործընթացներ` մի կողմից` երկու ադրբեջանցիներին դատի են տվել Հայ Դատի ներկայացուցիչները, մյուս կողմից` Ադրբեջանի դեսպանատուը…

Մեր եռագույնները թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ բողոքի ցույցեր անելու համար են

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության առջեւ բողոքի ցույցերով հանդես են գալիս ֆրանսահայ որոշ ակտիվիստներ: Բողոքի ցույցն ուղղված է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների եւ դրանց արդյունքների դեմ: Բողոքի ցույցին վերաբերող որոշ մանրամասներ yerkir.am-ը փորձեց ճշտել Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանից: Նա մեզ հայտնեց, որ բողոքի ցույց կազմակերպողը ֆրանսահայերի նոր ձեւավորված…

ԱՄՆ կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

Ամերիկացի կոնգրեսականներ Ջուդի Չուն, Մայքլ Գրին, Դեւի Նյունսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ եւ իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդավարական կայուն զարգացմանը: Նրանք իրենց հարգանքն են հայտնել հայ ժողովրդին, մասնավորապես` ԼՂՀ բնակիչներին, ովքեր քաջաբար պայքարում են իրենց` ինքնորոշվելու իրավունքը պաշտպանելու համար: «Իրենց պատմության ընթացքում հայերը դաժան բարբարոսություններ են տեսել`…