Շրջանային մամուլ

Շուշիի Ազատագրումը – Երեւի բոլոր պետութիւնների մայրաքաղաքներում նոյն ժամին այսպէս են սկսւում բոլոր զինուորական շքերթները

Ժամը 10ին մարտական տեխնիկան (սարքերը-Խմբ.) ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի յարակից փողոցներում: Ժամը 10:15ից մինչեւ 10:20ը միացեալ նուագախումբը շարային քայլերգի կատարմամբ փողոցից շարժւում է դէպի հրապարակ եւ զբաղեցնում ելման դիրքերը: Շուշիի Ազատագրումը.- Երեւի բոլոր պետութիւնների մայրաքաղաքներում նոյն ժամին այսպէս են սկսւում բոլոր զինուորական շքերթները: Սովորաբար միանման են լինում նաեւ իրադարձութիւնները, որոնց նուիրուած է լինում զինուորական…

«Ազդակ»ի Խմբագրական. Օդային «Ապաշրջափակո՞ւմ» Մշակութային Մայրաքաղաքին Համար

Շուշիի ազատագրութեան հերթական նշումը անշուշտ առիթ է մէկ անգամ եւս լոյսին բերելու ազատագրութեան խորհուրդը, տարածքին ներկայացուցած պատմամշակութային ժառանգին արժէքը, ռազմավարական կարեւորութիւնը, ամբողջ հայութեան վրայ ունեցած հոգեբարոյական ազդեցութիւնը: Այս բոլորը անառարկելի իրականութիւններ են, որոնց համապատասխան սակայն գործնական աշխատանքի անհրաժեշտութիւնը անյետաձգելի հրամայական իբրեւ ինքզինք զգալի կը դարձնէ: Այս անշուշտ հերթական տարեթիւի հետ կապ չունի եւ պարզապէս խորհուրդի…

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի բանաձեւը

Պաշտոնական Անկարան այսօր խստիվ դատապարտել է Օսմանյան Թուրքիայում 1915-22 թվականներին հայերի, ասորիների եւ հույների նկատմամբ գործադրված ցեղասպանությունների ճանաչումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից եւ հայտարարել, թե այդ որոշումը բացասական հետեւանքներ կունենա: Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News պարբերականը, Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր հրապարակած հայտարարությունում պնդում է, թե ավստրալական նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւը «որը որեւէ…

Դիտորդների արձանագրած ընտրակեղծիքներն ու բողոքարկող երկու քաղաքական ուժերը

Մինչ իշխող կուսակցությունը տոնում է մայիսի 5-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընտրություններին մասնակցած երկու ուժ պատրաստվում են բողոքարկել դրանք: Հայ ազգային կոնգրեսը մի քանի տեղամասերից վերահաշվարկ է պահանջում, մի քանիսի արդյունքներն էլ պահանջում է անվավեր ճանաչել։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք էլ են բողոքարկելու…

«ԱԶԴԱԿ»-ի Մամլոյ 81-րդ Լսարան. «Ազգայնամոլներէ Հասած Գրաւոր Սպառնալիքները Ոգեւորիչ Են, Որովհետեւ Կը Նշանակեն, Որ Արեւմտահայոց Գրասենեակը Ունի Իր Մեծ Ազդեցութիւնը» Հաստատեց Հայկազ Ալվրցեան

Երէկ` երեքշաբթի, 7 մայիս 2013-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ «Ազդակ» օրաթերթի մամլոյ 81-րդ լսարանը, որուն նիւթն էր «Արեւմտահայոց հարցերու կեդրոնի գործունէութիւնը»: Լսարանին բացման խօսքը «Ազդակ» օրաթերթին անունով արտասանեց Վահրամ Էմմիեան, որ նշեց, թէ Թուրքիոյ մէջ ընթացք առած ինքնութեան փնտռտուքի եւ բացայայտման հոլովոյթը` համշէնահայերու, իսլամացած հայերու եւ ծպտեալ հայերու, այս թղթածրարին…

Գետաշենի վերքը չի սպիանալու Որովհետեւ պայքարը շարունակվում է

Հայոց Աշխարհի հարցազրույցը Հրայր Կարապետյանի հետ -Պրն Կարապետյան, լրացավ Գետաշենի անկման 22 տարին, երբ տխրահռչակ «Կոլցո» օպերացիան իրականացնելով՝ խորհրդային բանակը ադրբեջանցիների հետ հայաթափեցին Գետաշենն ու Մարտունաշենը։ Դուք որպես ականատես ի՞նչ կպատմեք այդ օրերի մասին։ -Նախ պետք է հիշել, որ մինչ այդ արդեն հայաթափվել էին Շամխորի եւ Դաշքեսանի շուրջ 50-ից ավելի հայաբնակ գյուղեր, տեղի էր ունեցել…

Համշէնահայութեան Նուիրուած Աննախադէպ Եւ Իւրայատուկ Ժողովրդային Հանդիսութիւն. «Իրենք Մեզմէ Լաւ Գիտեն, Որ Իրենք Հայ Են, Կ՛ապրին Հայաստանի Մէջ Եւ Կը Սպասեն Մեզ» Հաստատեց Հայկազ Ալվրցեան

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Սարդարապատ» կոմիտէի քարոզչական յանձնախումբին, երէկ` ուրբաթ, 3 մայիս 2013-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, «Յովհաննէս Պօղոսեան» թատերասրահին մէջ տեղի ունեցաւ «Հայեր… անոնք ալ հայ են»` համշէնահայութեան նուիրուած հանդիսութիւնը` ներկայութեամբ պատկան մարմիններու ներկայացուցիչներու եւ հարիւրաւոր հայորդիներու, որոնք ողողած էին սրահն ու շրջապատը: Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդրութենէն ետք, Գօգօ Արոյեան մեներգեց «Յիշի՛ր Դրոյին» երգը: Ապա, ՀՅԴ…

Ալեքսանդր Արզումանյանն ընտրելու է ՀՅԴ-ին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը օրեր անց կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին սատարելու է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ: Դաշնակցության վերնախավին նման հավաստիացում է տվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Սույն տեղեկությունները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս նշել է. “Կուսակցության անունից չեմ կարող ասել, իմ…

«Ազդակ»ի Խմբագրական. Մայիս Մէկը Եւ Ժողովրդագրական Պատկերը

Աշխատաւորական օրը իր դասական ըմբռնումով բանուորներու իրաւունքներու պաշտպանութեան օր է, որ անշուշտ գաղափարաբանական ներշնչումներ ունի եւ այդ ճամբով ալ կը ստանայ համամարդկային տարազ` քննարկելով եւ մանաւանդ պաշտպանելով աշխատաւոր դասակարգի շահերը կամ ժամանակակից ըսելաձեւով` մարդու իրաւունքները: Իրաւունքներու պաշտպանութեան այս վարքագիծն է, որ կը բախի հարստապետական համակարգին, շահագործումի բազմատեսակ երեւոյթներուն: Կը վերածուի հասարակական-քաղաքացիական շարժումի: Կը թուի, որ…

Թուրքիա – Միացեալ Նահանգներ Լարուածութիւն. Անգարայի Մէջ Միացեալ Նահանգներու Դեսպանը Արտաքին Գործոց Նախարարութիւն Կանչուած Է

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը Անգարայի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Ֆրանսիս Ռիքարտոնէն կանչեց թրքական արդարադատութեան նկատմամբ անոր քննադատական խօսքերուն շուրջ բացատրութիւն պահանջելու համար: Ռիքարտոնէ վերջերս թուրք լրագրողի մը հետ ունեցած զրոյցի մը ընթացքին յայտնած էր, որ Թուրքիոյ ահաբեկչութեան դէմ պայքարի օրէնքին մէջ կարգ մը հարցեր կան եւ այդ օրէնքը միջազգային արժեչափերուն համահունչ չէ: Ան նաեւ քննադատեց…