Շրջանային մամուլ

«Առաւօտ» -ի խաւարամտութեան մասին

Բոլորին ծանօթ է, որ Ապրիլ 2ին անարգ գնդակով սպաննուեցաւ Երեւանի մօտակայքը գտնուող Պռոշեան գիւղին գիւղապետ Հրաչ Մուրադեանը: Միեւնոյն օրը, Երեւան լոյս տեսնող «Առաւօտ» թերթին մէջ լոյս տեսաւ «ՀՅԴում Երկու Մասի՞ Են Բաժանուել» խորագրով անստորագիր յօդուած մը (գէթ համացանցին վրայ յօդուածագրի ստորագրութիւն չկար): Ըստ անանուն յօդուածագրին, Պռօշեանի մէջ ծրագիր կայ Յուլիս 27, 1983ին Լիզպոնի թրքական դեսպանատունը…

Պաշտոնը չպետք է փակի մարդու աչքերը

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով ավագանու անդամի թեկնածու Ալեսյա Բեջանյանը: -Ինչո՞ւ որոշեցիք, որպես թեկնածու, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: – Կուսակցությունն է ինձ առաջարկել ընդգրկվել ավագանու թեկնածուների շարքում: Կուսակցությունն ինձ նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ առաջարկեց պատգամավորության հայտ ներկայացնել, բայց քանի որ ես երկքաղաքացի եմ, չկարողացա մասնակցել` օրենքը թույլ չի տալիս: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է…

ԱՄՆի Եւ Ֆրանսիայի Հայ Դատի Յանձնախմբերի Նպատակները Նոյն Են, Մարտավարութիւնները՝ Տարբեր

ՓԱՐԻԶ, «Մեդիամաքս».- Ֆրանսիայի մայրաքաղաքում Ապրիլի 12ին կայացել է «2013-2017թթ. Հայ Դատի նոր հեռանկարները» խորհրդաժողովը: Փարիզի Հայկական մշակոյթի տանը կայացած այս խորհրդաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Հրաչ Վարժապետեանը եւ Հայ Դատի վաշինգտոնեան գրասենեակի խօսնակ Էլիզապեթ Չուլճեանը: Նրանք ներկայացրել են իրենց յանձնախմբերի մարտավարութիւնները, յետագայ միջոցառումները եւ պատասխանեցին ներկաների հարցերին: Չնայած տարբեր երկրների Հայ Դատի…

Ակնարկ. ՕԹԱՆ-ի Նորացուած Ցուցակը

Քրտական աշխատաւորական կուսակցութեան ղեկավար Ապտիւլլա Օճալանի հետ թրքական գաղտնի ծառայութեանց պատասխանատուներու տարած բանակցութիւններուն իբրեւ արդիւնք կարելի է դիտարկել ՕԹԱՆ-ի հովանաւորութեամբ Թուրքիոյ մէջ գործող «Հակաահաբեկչական պայքարի կեդրոն»-ին հրապարակած զեկուցումին անգլերէն բնագիրին մէջ Քրտական աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) անուան ներառուած չըլլալը ահաբեկչական կազմակերպութիւններու ցուցակին մէջ: Երեւոյթը կը խօսի նաեւ այս բոլոր գործընթացներուն Արեւմուտքին կամ աւելի մասնակի Միացեալ Նահանգներուն…

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս տարի առաջին անգամ կոգեկոչվի նաև Դերսիմում

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն այս տարի կոգեկոչեն նաև Դերսիմում: Ինչպես «Ակունքին» հայտնեց Դերսիմի հայերի հավատքի և սոցիալական փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը, իր կազմակերպությունն այս տարվա ապրիլի 24-ին նախատեսում է Դերսիմում հանդես գալ մամլո հաղորդագրությամբ: Միջոցառումը կիրականացվի Դերսիմ քաղաքի Սեյիդ Ռըզա այգում: Գյուլթեքինն «Ակունքին» տված հարցազրույցում նաև ասաց. «Մենք, թերևս, առաջին անգամ այնտեղ…

Մարդկանց ցուցակ տված՝ ուղարկում են տնետուն

Yerkir.am-ի հարցազրույցը Երեւանի ավագանու թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանի հետ: – Ինչո՞ւ որոշեցիք, որպես թեկնածու, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: – Ես ինձ տեսնում եմ այդ աշխատանքում, գիտեմ, որ անելիք ունեմ եւ կարող եմ օգտակար լինել ե’ւ վարչական շրջանին, ե’ւ քաղաքին: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ ՀՅԴ-ն պատկերացնում է Երեւանի միջոցով նաեւ քաղաքական փոփոխության գնալու հնարավորությունները, եւ…

Մամլոյ 80-րդ Լսարան. Թուրքիոյ Վերջին Իրադարձութիւններուն, Ներքին Իրավիճակին Ու Քաղաքական Վերիվայրումներուն Մասին Զեկուցեց Կիրօ Մանոյեան

Երէկ` երեքշաբթի, 9 ապրիլ 2013-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ «Ազդակ»-ի մամլոյ 80-րդ լսարանը, որուն նիւթն էր «Թուրքիոյ վերջին իրադարձութիւնները եւ անոնց ազդեցութիւնը տարածաշրջանին վրայ»: Զեկուցաբերն էր ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու պատասխանատու Կիրօ Մանոյեան: «Ազդակ» օրաթերթի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի բարի գալուստի խօսքէն ետք, Կիրօ Մանոյեան…

Ապրիլ 9ի Հաշուեկշիռը

Ոստիկանական բռնութիւններ, հրմշտուք, ձերբակալութիւններ, արիւնլուայ ցուցարարներ… այս բոլորը Ապրիլ 9ի իրադարձութիւններու արձանագրութեանց մաս կազմեցին: Երկու երդում. մէկը՝ պաշտօնական, միջազգային քաղաքական ներկայացուցիչներու առջեւ, միւսը՝ «Ազատութեան» հրապարակին վրայ, առաջինը մերժող ու երդուեալին հրաժարականը պահանջող: Րաֆֆին պէտք է գնահատել, որ ի գին քաղաքական վարկի մեծ կորուստի, վճռականօրէն պահպանեց բախումներէ ու արիւնահեղութենէ խուսափելու իր մարտավարութիւնը: Րաֆֆին, սակայն, յայտնապէս մեծ…

Ակնարկ. Միջոցառումները Համակարգելէն Բացի

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետին հովանաւորութեամբ միջինարեւելեան երկիրներու մէջ գործող 100-ամեակի յանձնախումբերու ներկայացուցիչներու միօրեայ խորհրդաժողովը իր վրայ կը հրաւիրէ քանի մը դիտարկում: Նախ պէտք է նշել, որ Անթիլիասի մէջ նման խորհրդաժողովի կազմակերպումը վերստին կ՛ընդգծէ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայ ժողովուրդի պատմական բոլոր իրաւունքներու վերականգնումը առաջադրող համասփիւռքեան կեդրոն ըլլալու հանգամանքը: Երկրորդ` ձեւաչափի առումով այս…

Նժդեհական բացթողումներ

Վաչէ Բրուտեանի ««Նժդեհ». Նժդեհի աքսորը» յօդուածը (Հորիզոն, 18 Մարտ 2013, էջ 11) մանրամասնօրէն կÿանդրադառնայ Հրաչ Քէշիշեանի համանուն ժապաւէնին խորքին եւ ձեւին, եւ դուռ կը բանայ Հայաստանի մէջ արդէն ծաւալած հրապարակային բանավէճին սփիւռքեան մասնակցութեան: Յունուարի վերջին շաբաթը, երբ հետաքրքրական զուգադիպութեամբ ժապաւէնը ցուցադրուելու սկսաւ նախագահական ընտրարշաւի մեկնարկման հետ, ե՛ւ մամուլին մէջ, ե՛ւ հեռուստատեսութեամբ, ե՛ւ, մանաւանդ ֆէյսպուքեան համացանցային…