Շրջանային մամուլ

Սուրիահայութեան նուիրուած համերգ՝ հայ երգիչներու մասնակցութեամբ

«Մէկ սիրտ, մէկ հոգի, Միանանք եւ Օգնենք» կարգախօսով, Նոյեմբեր 11ին տեղի ունեցաւ «Հայ Էյտ» խորագրեալ համերգը, զոր կազմակերպած էին Սուրիահայութեան օգնութեան միացեալ մարմինը ու «Արուեստագէտները երեխաներու համար» կազմակերպութիւնը: Սուրիոյ հայ համայնքին օգնելու նպատակը կրող սոյն ձեռնարկին մասնակցելու համար, Փասատինայի «Սիվիք Օտիթորիըմ» հաւաքուած էին հայ երգիչներ, երաժիշտներ, ոչ միայն Միացեալ Նահանգներէն, այլեւ՝ Հայաստանէն ու Ֆրանսայէն: Ռուբէն…

Այսօրուան մեր գերխնդիրը սուրիահայութեան օգնութեան փութալն է

Քանատայի տարածքին ցարդ հանգանակուած է 135 հազար տոլար Հարցազրոյց Սուրիոյ Հայութեան Օժանդակութեան Քանատայի Համադրիչ Մարմինի ատենապետ Ժան Հալլաճեանի հետ Հարց.- Յետադարձ ակնարկ մը կատարելով, ներկայացուցէք սուրիահայութեան վիճակը աշխարհաքաղաքական զարգացումներու տեսանկիւնէն դիտուած: Պատ.- Միջին Արեւելքի մէջ խմորուող քաղաքական եւ զինուորական նոր կացութիւնները եւ իրենց հետ զուգորդուած վտանգաւոր ապահովական մթնոլորտը, ստեղծեցին պայթուցիկ կացութիւն մը, ո՛չ միայն խնդրոյ…

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կառավարությանը 7-կետանոց պահանջների ցանկ կներկայացնի

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը պատրաստվում նոյեմբերի 17–ին՝ ուսանողության տոնին ընդառաջ, նոյեմբերի 15-ին, երթի դուրս գալ և ներկայացնել կառավարությանը մի քանի պահանջներ։ Այս մասին, այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ կայացած ասուլիսին հայտարարեցին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը և կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյանը: Երթի միջոցով իրենք բարձրացնելու են ուսանողության ձայնը…

Այսօր ունենք անկախ հայրենի պետութիւն, ունենք ազատագրւած Արցախ եւ ունենք քաղաքականապէս կազմակերպւած ու առաւել եւս կազմակերպւող Սփիւռք

Այս բոլորը, բոլոր վտանգներով հանդերձ, մեզ տալիս են հիմք, որ ճի՛շտ ուղղութեամբ ճի՛շտ քայլերի պարագայում՝ մենք կը լինենք ճիշտ ուղու վրայ, ճիշտ ճանապարհ՝ դէպի ամբողջական հայութեամբ՝ ազատ, անկախ, ամբողջական հայրենիքի կերտում: Չորեքշաբթի, հոկտ. 31-ի երեկոյեան, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, ժողովրդական հանդիսութեամբ նշւեց Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 122-ամեակը: Ծրագրի սկզբում մի խումբ երիտասարդների միջոցով…

Անձէն Առաջ Առաջադրանքներու Ճշդումի Հրամայականը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի հրապարակած յայտարարութիւնը իր բովանդակային իւրայատկութեամբ եւ եզակիութեամբ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական նորարար մշակոյթի ձեւաւորման նպաստող հիմնական քայլ է: Նախագահական ընտրութիւններուն ընդառաջ` Դաշնակցութեան Հայաստանի կազմակերպութիւնը անհրաժեշտութիւն կը նկատէ թեկնածուի անձի ճշդումէն, մասնակցելու եղանակի որդեգրումէն, սեփական թեկնածուո՞վ, թէ միասնական թեկնածուով ընտրութիւններուն մասնակցելու ընտրանքը կատարելէն առաջ, առաջադրել այն խնդիրները, որոնք հիմնական նշանակութիւն ունին պետականաշինարարական աշխատանքներուն…

Ազգային էության մասին

Այո, պարոնայք, ռասիզմը զզվելի բան է: Բայցևայնպես ոչ մի՝ նույնիսկ ամենաազատական հայացքների տեր մարդն իրեն այդ ախտից բացարձակապես ազատ չի կարող համարել: Ուրիշներին մատնացույց չանելու համար ասեմ իմ մասին. ես շատ եմ սիրում անգլիացիներին ու հայերին: Բոլոր մնացած ազգերն ինձ համար տհաճ են»: Միխայիլ Մետս. «Լուզերի գրառումները» Ժամանակակից ռուս գրող Միխայիլ Մետսի խղճին թողնենք նրա…

Բարեկամութեա՞ն թէ… ամօթի զբօսայգի

«Ի՞նչ է կապը Մահաթմա Կանտիի, Մարթին Լութըր Քինկի, Ապրահամ Լինքըլնի եւ Հայտար Ալիեւի» հանելուկը կռահելը անհնար է: Աշխարհի չորս ծագերէն ներս ալ դժուար է կապ մը գտնալ այս չորս անձնաւորութիւններուն միջեւ: Այդ տիպարներու ետին կանգնող երկիրներու բնակիչներն անգամ պիտի չկարենան լուծել հանելուկը, ո՛չ հնդիկը, ո՛չ ամերկացին… ո՛չ ալ ազերին: Նոյնիսկ Մեքսիքոյի համանուն մայրաքաղաքի եւ աւելին…

Եթե պատմությունն արձանագրի ….

Վիճակագրությունը սեթևեթել չգիտի, այն կարող է անողոք լինել, հաճելի կամ տհաճ, օգտակար կամ՝ ոչ։ Բայց, այդուհանդերձ, նրա հետ հաշվի չնստել չի կարելի, եթե իհարկե բավարար խոհեմ ես, ունակ թվային պատկերի բեռը հետևություններ դարձնել, ծրագրեր ու խնդիրներ ձևակերպել։ Ավաղ, վերջին տարիներին մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վիճակագրությունն առանձնապես ուրախանալու առիթներ չի տալիս, այս անգամ ևս։ Օրերս Ազգային…

ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը թեւակոխում է բոլորովին այլ փուլ: Կողմերի հետ դեմ առ դեմ նստելուն ուղղված ջանքերը, որը կոչվում է բանակցություններ, անհայտ հեռանկարների եւ սպասումների փոխարեն, շնորհիվ Հայ Դատի կայուն եւ երկարատեւ աշխատանքների` նոր հորիզոններ են բացում հայկական արտաքին քաղաքական ասպարեզում: Այս նոր փուլը իրենից ենթադրում է Մինսկի խմբի մակարդակով ընթացող այսօրվա…

Սփյուռքի նախարարությունը, ցավոք, միայն խոսքերի ու ժողովների մեջ է

Երեւանի Հանրապետության փողոց 30 հասցեում` ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում սկսել է գործել Սիրիահայության խորհրդատվական կենտրոնը, որի աշխատանքները համակարգում է Հալեպի «Արեւելք» տպարանի տնօրեն, Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության անդամ Խաչիկ Ջոզիկյանը: -Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք: – Արդեն չորս ամիս եղավ` ընտանիքով այստեղ եմ: -Ինչո՞ւ որոշեցիր, որ անպայման պետք է բացել այս գրասենյակը` խորհրդատվական…