Այլ լրատուամիջոցներ

Արցախը շահագրգռված է Բելգիայի և գործարար հատվածի հետ կապերի զարգացմամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում մասնակցել է Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանին և հանդիպել բելգիացի մի խումբ գործարարների հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ՝ Բելգիան…

Էսպես կոալիցիա չեն վերադառնում

Terta.am-ը զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության նախկին պատգամավոր, ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի հետ` Դաշնակցության անդամների տարբեր պաշտոններ ստանալու և այլ հարցերի շուրջ: -Պարոն Շահբազյան, դաշնակցականների դիվանագիտական պաշտոնների նշանակմամբ, ինչպես և այսօր` ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախկին նախարարին Արարատի մարզպետ նշանակելով արդյո՞ք կուսակցությունը թավշյա վերադարձ չի՞ անում դեպի կոալիցիա: -Կոալիցիա մտնելը թավշյա կամ սուսուփուս…

Հրայր Կարապետյանը՝ իր՝ գլխավոր հյուպատոս նշանակվելու մասին

Եթե Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Հրայր Կարապետյանին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակվելու վերաբերյալ առաջարկ լինի, նա կմտածի այդ ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրայր Կարապետյանը: ՀՅԴ անդամի համար ընդունելի կլինի այդ առաջարկը, քանի որ տասը տարի աշխատել է ՀԱՊԿ-ում: «Կարծում եմ՝ եթե նման առաջարկ լինի, ես կմտածեմ»,- ասաց նա: Հրայր Կարապետյանն ասաց…

Հայտարարություն

Օրերս Վրաստանի ակադեմիական շրջանակները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը: Նախաձեռնությանն արձագանքել է խորհրդարանի կրթության կոմիտեն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կընդունվի խորհրդարանի կողմից և կստանա օրենքի ուժ, որը կտարածվի ինչպես պետական հաստատություններում աշխատող անձանց, այնպես էլ՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և այլ շրջանակների…

Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա

Ռեպրեսիվ օրինագիծ Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա: Տարածված տեղեկության համաձայն, նշված օրենքի հիմնական նպատակը Վրաստանում պետական լեզվի (վրացերենի) պահպանման և զարգացման երաշխիքների ստեղծումն է: Լեզվի պահպանման մեխանիզմները նախատեսում են այն անձանց (ֆիզիկական և իրավաբանական) տուգանում, որոնք չեն ենթարկվի նշված օրենքով սահմանված նշումներին: Տարածված տեղեկության համաձայն,…

Դիտարկումներ հայ, ադրբեջանական և թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ

Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ. — Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ…

Նշանավոր փորձագետի վերջին խոսքերը` Թուրքիայի Ցեղասպանության պատասխանատվության մասին

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում: Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը…

Այլ երկրներում ներդրումներ անելու փոխարեն Արցա՛խ գնացեք

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին (ամբողջությամբ) -Մաքսային միությանն անդամակցելու շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն, ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն: -Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել այնպիսի քայլի,…

Հրանտ Դինքը դաս էր, որ իմանանք, թե ինչպիսին է Թուրքիան և ինչ կարելի է սպասել նրանից

Այս տարի սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 59 տարեկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը խոսեց Հրանտ Դինք անհատի և նրա ծավալած գործունեության մասին: Նա նշեց, որ Հրանտ Դինք երևույթը պետք է դիտել ոչ թե միայն մտավորականի, հայի շրջանակներում, այլև հայկական հարցի լուծման շրջանակում: Նա պատմեց, որ Ստամբուլում Հրանտ…

Ղարաբաղը պատրաստ է ընդունել սիրիահայ փախստականների

«Թքած ունենք Ադրբեջանի դիրքորոշման վրա», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում Ղարաբաղում ընդունել սիրիահայ փախստականների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ վստահեցնելով, որ Ղարաբաղում հաստատված ամեն մի սիրիահայի նկատամբ կառավարությունը կցուցաբերի անհատական մոտեցում: «Նրանք ուղղակի կգտնվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում՝ ոչ թե խմբակային,…