Պատմութիւն

Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայերը

1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո` 1917թ. ապրիլին Թիֆ‎լիսում կայացած ՀՅԴ Կովկասի մարմինների առաջին լեգալ ռայոնական ժողովի եւ մայիսին` Երեւանում կայացած ՀՅԴ արեւմտյան հատվածի ռայոնական ժողովի որոշումներով կուսակցությունը ողջունեց Ռուսաստանում ժողովրդավարական կարգերի հաստատման փաստը, սակայն, միաժամանակ անհանգստություն հայտնեց պատերազմի մեջ գտնվող երկրի թուլացման հեռանկարներից, քանի որ Ռոստոմի բնորոշմամբ` ՀՅԴ-ն «…իր վրայ ունի այնպիսի պարտականութիւններ, որոնցից ազատ են…

Քաղաքական հանգանակ. ազատ, անկախ միացյալ Հայաստան

Արեւմտյան Հայաստանում հայկական ռազմուժը զորացնելու համար Հակոբ Զավրիեւը եւ Արմեն Գարոն Կերենսկուն խնդրեցին Եվրոպական ճակատում կռվող ռուսական բանակի հայ սպաներին ու զինվորներին փոխադրել Հայաստան: Կերենսկին համաձայնեց առաջարկին` պայմանով, որ փոխադրությունը պետք է տեղի ունենար մաս-մաս եւ անաղմուկ: Բայց հայկական առաջին ջոկատները տեղ չհասան: Հանդիպելով ազերիների արգելքին` գացին Բաքվում, իսկ ավելի ուշ Հայոց ազգային խորհրդի ղեկավարությամբ…

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր–Յովհաննիսեան, 1867–1914). «Պողպատէ Կամքով Ղարաբաղցի Լեռնականը», Հայոց «Ազատագրութեան Մարտիկ»ը

12 Յունուարը ծննդեան տարեդարձն է հայ ժողովուրդի ազգային–ազատագրական պայքարին անզուգական հայդուկապետին՝ Նիկոլ Դումանի։ 1867ի այս օրը Արցախի Խաչէն գաւառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գիւղը հայ ժողովուրդին պարգեւեց ծնունդը Նիկողայոս Տէր–Յովհաննիսեանի, որ ճակատագրուած էր հայոց նորագոյն շրջանի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը դնելու իբրեւ առասպելատիպ Նիկոլ Դուման։ Գերազանցապէս ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ էր Դուման, որ իր գործով ու…

ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐ- Միսաք Թորլաքեան (1888–1968). Հայկական Նեմեսիսի Արժանաւոր Դէմքն Ու Դաշնակցական Վրիժառուի Անվեհեր Ուխտաւորը

Հայ ժողովուրդի հերոսական ծնունդներու անմոռանալի փաղանգին մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւէ Միսաք Թորլաքեան, որուն մահուան 42րդ տարելիցն էր անցեալ Ուրբաթ: 12 Նոյեմբեր 1968ին, Քալիֆորնիոյ մէջ, ութսուն տարեկան հասակին, առյաւէտ փակուեցան ցաւատանջ աչքերը Ազգային Հերոսին։ Ցաւատանջ աչքեր՝ որոնք մանուկ տարիքէն զարհուրանքով տեսած էին ե՛ւ Համիտեան կոտորածները, ե՛ւ 1915ին թրքական պետութեան գործադրած ցեղասպանական մեծ ոճիրը, ե՛ւ հայ…

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Սիմոն Վրացյան. ՀՅԴ հիմնադիրները կեանքով և գործով օրինակ պիտի ծառայեցնեն ժողովուրդին: Նրանք թիկունքում չմնացին հանգստավետ դիրքի վրա, այլ անձնազոհությամբ նետվեցին վտանգավոր կյանքի ասպարեզ, հեղափոխական փոթորիկների մեջ՝ հաճախ կուրծք տալով անխուսափելի մահվան, եւ ժողովուրդը հետեւեց նրանց հավատով ու վստահութեամբ, արտադրելով իր ծոցից անհաշիվ հերոսներ ու հերոսական գործեր: ՀՅԴ ուժն ու մեծությունը, անսահման ժողովրդականությունն ու հմայքը հաստատված…

Անդրանիկ. Առաքելոց Վանքին կռիւը- 1

1901-ին մի խումբ հայդուկներ Անդրանիկի գլխավորությամբ մտան Առաքելոց վանք, ուր դիտավորեալ կերպով պաշարվեցին թուրք զինուորների կողմից եւ դիմեցին ինքնապաշտպանության։ Ծրագրի նպատակն էր գրավել եվրոպական պետությունների ուշադրությունը, որպէսզի ճնշում բանեցնեն թուրքական իշխանութիւնների վրա՝ ի նպաստ հայերի։ Նկարում` Մշո Առաքելոց վանքը 1923թ.: Զօրավարի յուշերը գրի է առել Լեւոն Կ. Լիւլեճեանը Առաջին անգամ հրատարակուել է Բոստոնում` 1924-ին: Ամփոփում…

Անդրանիկ. Առաքելոց վանքի կռիւը-2

Առաքելոց վանքը Տարոնի հայկական անցյալի անխոս, խոնարհվող վկան է այսօր: Մշո Առաքելոցից շատ բան չի մնացել: Դեռ կիսականգուն է Սուրբ Թադեի զանգակատունը: Առաքելոց վանքում էր պահվում «Մշո ճառընտիրը»: Այսօր այն պահվում է Մատենադարանում: ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԸ Առաքելոց Վանքը մօտաւորապէս 1600-1700 տարուան պատկառելի հաստատութիւն մըն էր։ Մեր նախահայրերը իրենց տուներէն փառաւոր, իրենց ամրոցներէն աւելի ամրապինդ ու գեղեցիկ…

Անդրանիկ. Առաքելոց վանքին կռիւը-3

Մշո Առաքելոց վանքի աջ ու ձախ կողմերում մատուռներ են։ Թարգմանիչների գերեզմանատանը մեծ խաչաթոռներ կան։ Դրանցից մեկը Դավիթ Անհաղթինն է: Այստեղ են ամփոփված Մովսես Խորենացու եւ Մամբրե Վերծանողի մասունքները։ Ասում են, այդտեղ են հանգչում Համազասպ եւ Սահակ Արծրունի իշխանները։ Նկարում` Մշո Առաքելոց վանքը մեր օրերում: ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՂԱԶԱՐ ԿԸ ՎԻՐԱՒՈՐՈՒԻՆ Մենք կը խորհէինք թէ թուրք զինուորները…

Անդրանիկ. Առաքելոց վանքին կռիւը-4

Անդրանիկ. Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում: ՄԵԾ ԿՌԻՒԻ…

Անդրանիկ. Առաքելոց վանքին կռիւը- 5

Անդրանիկ. Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար: Իմ կուսակցութիւնն իմ ազգն է: Իմ ազգը ճնշուածների ազգն է: Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց: ՎԱՆՔԷՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՋԱՆՔԵՐ Քսան օրուան մեր կռիւը արդէն արձագանգած էր Վանի, Պիթլիսի, Կարնոյ, Խարբէրդի եւ Տիգրանակերտի նահանգներուն…