Պատմութիւն

ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐ- 25 Յուլիս 1897. Խանասորի Արշաւանքը Շտկեց Հայուն Մէջքը

Յուլիս 25ը շատոնց նուաճած է իր բացառիկ տեղը հայ ժողովուրդի հերոսական խոյանքը մարմնաւորած անմոռանալի եւ յաւէտ պաշտելի թուականներու շարքին: 114 տարի առաջ, Յուլիսի այդ օրը, Դաշնակցութեան կազմակերպած ֆետայական մեծաթիւ արշաւախումբը պատմութիւն կերտեց հայոց հողին վրայ: 24էն 25 Յուլիսի լուսցող գիշերուան կանուխ ժամերուն, թուրք-պարսկական սահմանը յանդգնօրէն հատեցին 253 դաշնակցական մարտիկներ, որոնց 40ը՝ ձիաւոր: Արշաւախումբը ճամբայ ելաւ…

20 Յուլիս 1897. Ֆետայիներու յաղթական կռիւը Սապահան լիճի մօտ

Հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման հերոսական դրուագներու շարքին իր յատուկ տեղն ու խորհուրդը ունի Սապահան լիճի մօտ դաշնակցական ֆետայիներուն մղած յաղթական կռիւը Յուլիս 20ի այս օրը, 114 տարի առաջ։ Ընդհանրապէս 1897 թուականի Յուլիս ամիսը եղաւ վերապրումի եւ վերաշխուժացման, նորովի ինքնակազմակերպման եւ հերոսական խոյանքի փուլ մը՝ Հայկական Յեղափոխութեան երկարաշունչ տարեգրութեան մէջ։ Համիտեան արիւնախում բռնատիրութեան եւ անոր կամակատար…

12 Յուլիս 1921. Լեռնահայաստանը եւս յանձնուեցաւ խորհրդային իշխանութեան

Իննիսուն տարի առաջ, այս օրը, 12 Յուլիս 1921ին, Հայաստանի Հանրապետութեան ազատ ու անկախ վերջին տարածքն ու միջնաբերդը՝ Լեռնահայաստանը եւս յանձնուեցաւ Կարմիր Բանակի տիրապետութեան։ Հայոց բազմադարեան պատմութեան ամէնէն տխուր պահերէն մէկը կը խորհրդանշէ 12 Յուլիս 1921ը, որովհետեւ 90 տարի առաջ հայ ժողովուրդը իր ազատութեան եւ անկախութեան վերջին արծուեբոյնը եւս զիջեցաւ Հայաստանին պարտադրուած խորհրդային իշխանութեան։ Շատ բան…

Պետիկ Ինճէեանի նահատակութեան 35-ամեակ

«ԴԱՐՁԵԱԼ ՄԻ ՀԵՐՈՍ ԻՆԿԱՒ ՆԱՀԱՏԱԿ» 35 տարիներ անցան այն օրէն, երբ Վիտոշի գործողութեան նմանող դէպք մը պատմութեան անջնջելի էջերուն վրայ արձանագրեց մեր զինեալ նորօրեայ պայքարի առաջին նահատակին անունը: Դաշնակցականի վեհ գիտակցութեամբ եւ «Միայն զէնքով կայ հայոց փրկութիւն» պատգամին հաւատալով` անկեղծ զինուորը մեկնեցաւ Եւրոպայի մայրաքաղաքներէն մէկը: Մեկնեցաւ Փարիզ` իրեն վստահուած «գործը» կատարելու, դարձաւ նահատակ, վրէժխնդրութեան բագինին`…

Հրաչ Տասնապետեան

Ար­դէն իսկ տաս տա­րի­ներ թա­ւա­լած են: Ուր­բաթ, Մարտ 16, 2001-ին, ընկ. Հրաչ Տաս­նա­պետ­եա­նի կո­րուս­տով, Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թիւնը եւ հայ ժո­ղո­վուր­դը կորսն­ցու­ցած էր պատ­մա­գիր մը, մտա­ւո­րա­կան, կրթա­կան մշակ եւ հան­րա­յին-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ մը, որ իր բա­ցա­ռիկ կա­րո­ղու­թիւն­նե­րը դրած էր ի սպաս Հա­յաս­տա­նի եւ հա­յու­թեան ծա­ռա­յե­լու վեհ գոր­ծին եւ իր անու­նը մի­ա­ցուց դաշ­նակ­ցա­կան երախ­տա­ւոր­նե­րու ան­մահ փա­ղան­գին: Ան ծնած…

Համահայկական առաջին կուսակցության կազմավորումը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (այսուհետև` ՀՅԴ) իբրեւ քաղաքական կազմակերպություն ձեւավորվել է 1890-ի ամռանը Թիֆլիսում կայացած hիմնադիր ժողովների ընթացքում: Նրա հիմնադիրներ Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը եւ Ռոստոմը (Ստեփան Զորյան) մինչեւ 1890 թվականը քաղաքական պայքարի հարուստ փորձ էին ձեռք բերել Անդրկովկասի նարոդնիկական և ազգային-նարոդնիկական խմբակներում: 1890-ին ՀՅԴ-ի որդեգրած նախնական` «Հայ Յեղափոխականների Դաշնակցություն» անվանումը հետապնդում էր Արեւմտյան Հայաստանի ազատագրության…

Հայապատկան տարածքների համախմբման ծրագիրը

Մեծ տերությունների ուշադրությունը Հայկական հարցին բեւեռելու համար 1896-ի օգոստոսի 14(26)-ին ՀՅԴ-ն իր Կ.Պոլսի Կենտրոնական կոմիտեի որոշումով գործադրեց օսմանյան գլխավոր դրամատան` Բանկ Օտտոմանի գրավման ծրագիրը: 1897-ի հուլիսի 25-ին ՀՅԴ-ն կազմակերպեց Խանասորի արշավանքը եւ պատժեց Մազրիկ քրդական ցեղախումբը, որը պատասխանատու էր 1896թ. Պարսկաստան նահանջող Վասպուրականի գործիչների կոտորածի համար: Հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությամբ ՀՅԴ-ն աստիճանաբար հաղթահարեց 1894-1896թթ. կոտորածների…

Հայոց պետականության ձեւավորման ճանապարհին

Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ ԵՎ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պէտք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ` քաղաքական ցնցումների վայրկյաններում։ Նիկոլ ԴՈՒՄԱՆ Հայոց պետականության ձևավորման գործընթացի ռազմա-քաղաքական ապահովմանն…

Երկու Հայաստանների գաղափարը

Օսմանյան կայսրության կազմում Արեւմտյան Հայաստանի ինքնավարությանը հասնելու քաղաքական նպատակի (1892թ.) զուգորդումը ֆեդերատիվ (դաշնակցային) Ռուսաստանի կազմում Անդրկովկասի ինքնավարության պահանջի եւԱնդրկովկասում հայկական կանտոն ստեղծելու առաջադրանքի հետ (1907թ.) քայլ առ քայլ հասունացրեց 1919-ին նվիրագործված` «Միացյալ եւ Անկախ Հայաստան» ծրագրային հիմնադրույթը Ռուսական առաջին հեղափոխության արդյունքում ՀՅԴ-ն վերածվեց սոցիալապես բազմաշերտ քաղաքական կազմակերպության, ինչն անխուսափելի դարձրեց ներքին տարաձայնությունների խորացումը` 1905թ. ՀՅԴ…

ՀՅԴ-Ն երկու անբարենպաստ ընտրության առաջ

Առաջին աշխարհամարտի նախօրեին ՀՅԴ-ն Կարինում (Էրզրում) կայացած իր 7-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ Արեւմտյան Հայաստանը վերածեց առանձին կազմակերպական միավորի` Հայաստանի Բյուրոյի գլխավորությամբ, որի ենթակայության տակ էին դրվելու հայաբնակ վեց վիլայեթներում եւ Տրապիզոնի նահանգում առկա կառույցները: Հայաստանի Բյուրոյի նստավայրը Կարինն էր 1908թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման նախօրեին` 1907թ. դեկտեմբերին, ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակեց Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի…