Դարաններ

ՀՅԴ-ն ունի հստակ էլեկտորատ, որի առջև պատասխանատու է

Շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել կարող են այդ մրցակցության մեջ մտնել, թե ոչ: Այս մասին այսօր խորհրդրանում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ ՀՀԿ-ն ընտրություններիսց առաջ մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառք է բաժանում: «Ընտրություններից մի ամիս առաջ կոնկրետ թվերի մասին…

ԱՄՆ փոխնախագահը «մասնակցել է» Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդների ցույցին

ԱՄՆ Հայ Դատի կառույցի, ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեի և ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միության «Անի» մասնաճյուղի կազմակերպությամբ` բողոքի ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Ցույցին մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնք պարզել են պաստառներ 1988 թվականին Արցախում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ: Ցուցարարներն իրենց բողոքն են ներկայացրել այդ երկրի՝ մինչ օրս շարունակվող հակահայ քաղաքականության կապակցությամբ: Ցույցի ընթացքում ուշագրավ…

Հայաստանի եւ Ղարաբաղի հզորացումը նախապայման է, որ մեր ասած քաղաքականությունն իրականանա

«Դիսկուրս» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով պատգամավության թեկնածու Արման Մուսինյանը խոսել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի արտաքին քաղաքական բաղադրիչների շուրջ: «Մենք ունեցել ենք խնդիր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, տեսել ենք, որ ժամանակի ընթացքում կարող ենք ազդել…

Դավիթ Լոքյանը ներկա է գտնվել Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) անդամների ընդհանուր ժողովին, որի նպատակն էր ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել Միության ձեռքբերումները և 2016-2020թթ․ ռազմավարությունը։ Բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը, ԵԽ Տեղական և…

Մեր շանսերը լավն են, և կունենանք շատ կարևոր դերակատարում ապագա խորհրդարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 23-ին Ամերիկյան համալսարանում 168.am-ի և news.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի շանսերն ինչպե՞ս է գնահատում, և այս պահին ինչ աշխատանքներ են տարվում կուսակցությունում, ասաց. «Մենք իսկապես ունենք լայն ընտրազանգված, և այդ ընտրազանգվածը մեզ հետ է եղել բոլոր պարագաներում, երբ եղել ենք ընդդիմություն,…

Նախագահ Սերժ Սարգսյանին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը

Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող…

Դաշնակցականները հարգանքի տուրք մատուցեցին անկախ պետականության նահատակների հիշատակին

Փետրվարյան ապստամբության տարեդարձի օրը բոլշեւիկյան բռնապետների կողմից կացնահարված ու սպանված Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Դաշնակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել մեր անկախ պետականության նահատակների, օտար բռնության ու անարդարության դեմ ընդվզած հերոսների հիշատակին։

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում: Դրանց մի մասը մշտական ցուցադրության է ներկայացված, մյուս մասը պահվում է արխիվներում: Ցուցանմուշները կարեւոր տեղեկություններ են փոխանցում հայ ժողովրդի պատմության այս շրջանի մասին: 1921 թվականի փետրվարի 19-ին վերագրավված Երեւանը ցնծում էր: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վարացյանը հիշում էր, որ մարդիկ իրենց պատշգամբները զարդարել էին…

ՀՅԴ-ն հրապարակեց ցուցակը

ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակեց ցուցակի առաջին 30 անունները: Ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան: Վարդանյանը նշեց, որ իրենց…

Մեր եւ Հանրապետականի համագործակցությունից շահեց երկիրը

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ) Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունների, Դաշնակցության կորցրածի ու ձեռքբերածի մասին ենք այսօր զրուցելու: Բարի երեկո, «Օրակարգից դուրս» Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է: -Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան, ուրախ եմ մեր տաղավարում Ձեզ հյուրընկալելու համար:Պարոն Մարգարյան ի՞նչ վիճակ…