Դարաններ

Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիվ թե արդյունք տան

Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կքննարկվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրա անունը կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանավորում է ԵԽԽՎ կոռումպացված պատվիրակներին, չարաշահում է պաշտոնական դիրքը: Ագրամունտը մշտապես աչքի է ընկել նաեւ ադրբեջանամետ կեցվածքով: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Պետդումայի պատգամավորների հետ…

Դաշնակցական երիտասարդները տապալել են թուրք պատմաբանի դասախոսությունը

Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը: ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները խաղաղ ակցիայի միջոցով դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Թուրքիայի կառավարությանն առընթեր Յունուս Էմրե ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված միջոցառմանը սրահում գտնվող հայ երիտասարդները…

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը ամփոփեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ կարգախոսին ու պաստառներին, ասելով, որ դրանք որակապես ու ճաշակով տարբերվում էին մյուսներից: «Ինչու եմ սա շեշտում, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, և եթե դու քաղաքական ուժ ես, ժողովրդի մասն ես, պիտի ճաշակով բան տաս մարդկանց: Ես շնորհակալ…

Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա

Դաշնակցությունը պատրաստ է ընտրություններից հետո համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կընդունի կուսակցության մոտեցումներն ու մարտավարությունը՝ փոփոխությունները հնարավորինս արագ կյանքի կոչելու համար։ Երեկ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենց համար համագործակցությունը անձերով ու քաղաքական ուժերով չի պայմանավորված։ –…

ՀՅԴ եզրափակիչ հանրահավաքը Ազատության հրապարակում

Մարտի 30-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հանրահավաք անցկացրեց` ամփոփելով նախընտրական քարզոզարշավը: Հանրահավաքը վարում էր ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա շնորհակալություն հայտնեց հավաքվածներին, ովքեր եկել էին միասին նշելու Դաշնակցության հաղթական երթի սկիզբը: Գեղամ Մանուկյանը համառոտ անդրադարձ կատարեց Մայր հայրենիքում ՀՅԴ վերջին տասնամյակների գործունեությանը` ընդգծելով, որ այդ տարիներին…

Հոշոտվող անձին, մարդուն, ազգին, ներում չկա

Մենք երբեք չենք ասել, թե ղարաբաղյան հակամարտությանը կարգավորում չպետք է լինի, հակառակը՝ մենք ասում ենք, որ ջանք է պետք գործադրել, միջազգային հանրությանը պետք է օգտագործել, որ ճանաչվի Արցախի Հանրապետությունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: Նա հորդորեց չտրվել վերջինիս «անիմաստ, ոչ…

Հաղթանակը Տեր-Պետրոսյանը չի բերել, հաղթանակը պարտադրել է ժողովուրդը

Կենտրոն հեռուստաալիքի «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Թեմա – նախընտրական զարգացումներ

Ապրիլի 2-ին հնարավորություն ունեք մաս կազմելու արդար Հայաստան կերտելու նոր սկզբին

Կարևոր է, որ դուք գիտակցեք՝ ապրիլի 2-ին հնարավորություն ունեք մաս կազմելու արդար Հայաստան կերտելու նոր սկզբին: Այսօր Ավան վարչական շրջանում Դաշնակցություն կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մենք այլևս միայն ազգային ժողով ենք ընտրելու և ԱԺ-ն է ձևավորելու գործադիր իշխանությունը, ԱԺ-ն է…

Արդարությունը մեզ համար ընտրական ֆրազ չէ, այլ մեր էությունն է

Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Թեմա – Ընտրություններ 2017

Արդար որոշման մեխանիզմներ ենք դնելու եւ վստահ ենք, որ կշահեն բոլորը

Մասիսի Ղուկասավան գյուղում ՀՅԴ համապետական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանին դիմավորեցին աղ ու հացով: Ղուկասավան գյուղի հոգսերով հետաքրքրվելուց հետո Արմեն Ռուստամյանը հորդորեց բնակիչներին ապրիլի 2-ին քվեարկել հանուն նոր սկզբի: Գյուղացիներին հետաքրքրող ծրագրային դրույթներից նա բացատրեց, համայնքների համահարթեցման սկզբունքը, որի հաջողելու դեպքում յուրաքանչյուր համայնքի բյուջե պետք է ձեւավորվի ըստ համայնքի կարիքների: Հարկ չի լինելու, որ գյուղից մարդը…