Դարաններ

Ինչո՞ւ ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները

Թեև ՀՅԴ-ն նախագահի ընտրություններում թեկնածու չի առաջադրում, բայց դա չի նշանակում, որ մի կողմ է քաշվում գործընթացներից: «Հակառակը, ավելի անաչառ դիրքերից խնդիրներ ենք բարձրացնելու և պահանջելու ենք, որ թեկնածուները հաշվի նստեն հասարակական պահանջի հետ, որը ձևավորվում է ՀՅԴ յոթ կետերի շուրջ: Ակտիվորեն մասնակցելու ենք ընտրարշավին, որպես քաղաքական ուժ` սրանով մեր քաղաքական գործունեությունը չի դանդաղելու»,- այսօր…

Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը շատ այլ պետություններ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնարավոր է մեծ թվով պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր, դեկտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը բազմաթիվ պետություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն պետությունները, որոնք մինչև օրս Հայոց…

Դուք սխալ ճանապարհով եք տանում երկիրը, հասարակությանը

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀԿ–ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություններ են առաջարկվում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրենց ելույթներում շարունակ պնդում էին, որ պետք է հասնել կոնսենսուսի: Դրան իր ելույթում արձագանքել է ԱԺ…

ՀՅԴ-ի առաջարկներից երկուսը ՀՀ նախագահի համար անընդունելի են

ՀՅԴ Բյուրոյում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր անդրադարձել է նախօրեին կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ քննարկել էր շաբաթ օրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու մասին: Թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:…

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններից

ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Դուբլինում տարածած վերջին հայտարարությունների հետ կապված։ Համբարյանը նշել է, որ հայտարարությունում չի հիշատակվում Հայաստանին նկատմամբ Ալիեւի ագրեսիայի մասին, ոչ մի խոսք չկա մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու եւ քաջալերելու մասին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները…

Արաբական գարնան սիրիական աշունը

Սիրիական իրադարձությունների իրական պատկերը հանրությանը ներկայացնելու նպատակով Հալեպ այցելած ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հեղինակած ֆիլմը, Սիրիայում ծավալվող իրադարձությունների բովում գոյատևող հայության մասին:

Ինչպես դիմագրավել դժվարություններին` չվտանգելով համայնքի ֆիզիկական գոյությունը, շարունակել ապրել, սովորել, հուսալ: Պատմություն ականատեսի աչքերով` առանց մեկնաբանությունների: Տիրող իրավիճակը` դրա դժվարություններով և հուսադրող կողմերով, ներկայացնում են հենց իրենք` սիրիահայերը: «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմի հերոսները հավատում են իրենց ապագային` միավորվելով ու կազմակերպելով համայնքի կյանքը, լծվելով ցանկացած օգտակար աշխատանքի, ապավինելով հավաքական ուժի հաղթանակին:

ՀՅԴ-ն իր օրակարգը համարում է հասարակությանը համախմբելու ելակետը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» խորագրով խորհրդաժողովը, որտեղ ներկայացվել է ՀՅԴ կողմից դեռեւս ամիսներ առաջ առաջարկված` 7 ծրագրային կետերից բաղկացած քաղաքական պլատֆորմը։ Խորհրդաժողովին մասնակցում էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Բացի այդ ներկա էին հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին ներկա էին Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Վահե…

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հանրության ներկայացրած գրքերը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «ԱԻՖ»-ի մամուլի կենտրոնում, ռուսալեզու ընթերցողներին է ներկայացվել “Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները` 1918-1920թթ-ին” գիրքը: Գրքի հեղինակը ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանն է: “Զգույշ, պատմական փաստեր են” ձեռնարկի շրջանակում եւ “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպությանն (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) ու “Կովկասագետների գիտական ընկերության” նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել էր քննարկում գրքում տեղ գտած անհերքելի փաստերի ու մեր օրերում դրանց…