Տեսադարան

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության շրջանակում փորձելու ենք մենաշնորհների դեմ պայքարն առաջ տանել

Իշխանությունները ունեն հստակ քաղաքական որոշում, քաղաքական կամք, որպեսզի պայքարեն մենաշնորհների դեմ: Դա ամրագրված է նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին՝ ներկայացնելով «Դիզելային վառելիքի և բենզինի շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ» ուսումնասիրություններն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: «Երեկ տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի լիագումար նիստը, որտեղ ևս մեկ անգամ…

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը

2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաև առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը: Ներկայացված զեկույցների և քննարկման արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները. 1. Անցումը խորհրդարանական կառավարման…

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը: Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում…

Արմեն Սարգսյանը կարող է հայությունն միավորելու գործընթաց իրականացնել

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ՀՀ 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի հետ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ Սարգսյանի առաջադրման հետ կապված հարցերն են քննարկել: «Խոսել ենք մեր պատկերացումների մասին, այս նոր էջը, որ պետք է բացվի Հայաստանի համար: Խորհրդարանական համակարգում, ըստ էության,…

Արամ Մանուկյանը մեր պետականության վերականգման մարմնավորումն է

Երևանում հարգանքի տուրք մատուցեցին գործչի հիշատակին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու առջև հունվարի 29-ին հարգանքի տուրք մատուցվեց պետական և հասարակական գործչի մահվան 99-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության գործիչները, ովքեր ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին գործչի կիսանդրու առջև: ՀՅԴ Բյուրոյի…

Արագածոտնի մարզպետը կիրականացնի 2017-ին տված խոստումը

Հունվարի 25-ին լրագրողների համար 2017-ին կատարածն ամփոփել ու այս տարվա անելիքն է հստակեցրել Արագածոտնի մարզպետը: Նոր աշխատատեղերի ստեղծումից մինչեւ այլընտրանքային, եկամտաբեր գյուղատնտեսության հիմնում՝ Աշոտ Սիմոնյանը հեռահար ու իրատեսական ծրագրեր ունի: Արագածոտնում նոր աշխատատեղեր ստեղծելու մարզպետի նախորդ տարվա խոստումն այս տարի հստակ ծրագիր է դարձել: Ապարանը մոտ ապագայում տեքստիլի արտադրամաս կունենա՝ աշխատանք ապահովվելով 200- 250 մարդու:…

Բազմաթիվ անունների մեջ ամենանախընտրելին Արմեն Սարգսյանի թեկնածությունն էր

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք տեղեկացված էին այս առաջարկությունից, և այդ առումով եղել է նախնական քննարկումներ։ «Մենք ի սկզբանե նկատի ենք ունեցել, չնայած, որ սահմանադրությունը թույլ է տալիս, հասնել մինչեւ ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրված նախագահին, և…

Ճամբարակի երկու անապահով ընտանիք օգնություն ստացավ

Օգնի′ր հայրենակցիդ, տո′ւր նրան ապրելու, ստեղծելու, աշխատելու հնարավորություն: Հենց այս նպատակին է ծառայում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նախաձեռնած «Օգնիր եղբորդ» հաղորդաշարը: Ուշադրության կենտրոնում սոցիալապես անապահով ընտանիքներն են, նրանց պատմություններն ու խնդիրները: Հայ Յեղափոխական Դաշնակցությունն օգնության ձեռք է մեկնել հաղորդաշարի շահառու ընտանիքներին: Հաղորդաշարի նախաձեռնողներն ու Հայ օգնության միության ներկայացուցիչները նվիրատվությունը փոխանցել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բնակվող…

Բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ

Ինչպես են ընտրելու այն ուսանողներին, որոնց պետք է տարկետում տրվի: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց: Ըստ նախարարի, հատուկ չափորոշիչներ են մշակվելու, որով էլ ընտրելու են տաղանդավոր ուսանողներին. «Արդեն հանձնաժողով կաշխատի կրթության նախարարության համակարգում, որտեղ մենք կփորձենք ներգրավել մեր հատկապես բնագիտական բնագավառի ներկայացուցիչներին: Նրանց…

Հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին

Մենք չենք հրաժարավում մեր գաղափարից, որ նախագահը պետք է լինի համայն հայության նախագահ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք նկատի ունենք, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին, ոչ թե սփյուռքահայերը: Ընտրիչների համակարգը ընտրելով պետք է Սփյուռքին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ, եթե այս անգամ չհաջողվեց, յոթ տարի…