Տեսադարան

Դաշնակցությունը կկողմնորոշվի դեկտեմբերին

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու ԲՀԿ-ի առաջարկությանը, դրա վերաբերյալ ՀՅԴ-ի հայտարարությանը, նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ունենալու հեռանկարին՝ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասում է, թե Հայաստանում կա փորձ, երբ ընդամենը տասն օրվա ընթացքում իրադարձություններն այնպես են շրջվում, որ որևէ մեկը չէր էլ կարող ակնկալել: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների քննարկումների արդյունքում կձևավորվի օրակարգ, և…

Ավերվել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրը

Սիրիական ընդդիմադիր խմբավորումներից մեկը համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչ վիճակի մեջ է ներկայումս հայտնվել Դեր Զորում կառուցված հայկական Սրբոց Նահատակաց մատուռը։ youtub-ում հայտնված տեսաերիզն անգամ մեկնաբանության կարիք չունի։ Հեղինակները հայտնում են, որ այն ավերվել է օդուժի ռմբակոծության հետեւանքով, սակայն լուրը վերջնականապես ճշտել չի հաջողվել։ Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր…

ՀՅԴ-ԲՀԿ առաջին հանդիպումը խոստումնալից էր

Այսօր, նոյեմբերի 10-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդիպեցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների` Արմեն Ռուստամյանի եւ Արսեն Համբարձումյանի հետ: ՀՅԴ-ԲՀԿ առաջին հանդիպման մասին Արմեն Ռուստամյանը ասաց, որ այն նախնական էր, եւ որ հանդիպման ընթացքում ներկայացվել են կողմերի տեսակետները: «Արձանագրեցինք, որ համաձայնեցման դաշտի գերակշիռ մասը…

ՀՅԴ-ն այսօրվանից խորհրդակցություններ է սկսում բոլոր քաղաքական ուժերի հետ

Այսօր, «Սիմոն Վրացյան» կենտրոնում, ՀՅ Դաշնակցության ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հրապարակվեց առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը: «Մեր խնդիրը նախագահ ընտրելու հարցը չէ, այլ` որ գա մարդ, ով կհրաժարվի նախագահական կառավարման համակարգից: Ո՞վ կարող է սա անել»,-լրագրողների հետ ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն…

Սիրիա օգնություն տեղափոխող երրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ծրագրով ուղարկված մարդասիրական օգնության հերթական ինքնաթիռը Երեւանյան ժամանակով երկուսին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում: Մինչ այդ արդեն նախապես մշակված ուղերթի եւ պայմանավորվածությունների համաձայն, ինքնաթիռը Երեւանի ժամանակով 08:10-ին վայրեջք է կատարել Էրզրումի օդանավակայանում՝ անվտանգության նկատառումներով եւ ենթարկվել ստուգման: Ստուգումը ընթացել է խիստ ռեժիմով եւ տեւել է մի քանի ժամ։ Թուրքական պատկան մարմինները փորձանմուշներ…

Ա1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը

Ա1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը չի կարող ղեկավարել վարչապետը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին միանալու կոչին։ Վահան Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ «վիրաբուժական միջամտության ճանապարհով» պայքարը ոչ թե աշխատանքից հեռացնելով, այլ դեպի բանտ ճանապարհին է տեսնում: Տարիներ առաջ հակակոռուպցիոն մարմնի աշխատանքերին մասնակցել է ու շուտ հրաժարվել. ասում է` անարդյունավետ է աշխատում պարզ պատճառով.…

«Ատկատի» համակարգի խորհուրդներն անտեղի են

Հալեպում եւ սիրիական տարբեր քաղաքներում ծայր առած մարտական գործողություններից հետո հայկական օրակարգում հայտնված սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդիրը սահմանափակվեց ընդամենը մեկ հարցադրմամբ. պե՞տք է մեր եղբայրներն ու քույրերը տեղափոխվեն Հայաստան, թե՞ պիտի շարունակեն դիմագրավել վտանգին։ Իրար հերթ չտալով` խոսում էին բոլորը. քաղաքագետ ու վերլուծաբան, արեւելագետ ու «Սփյուռքի մասնագետի” թիկնոց հագած մարդիկ։ Ոչ երկար բանավեճից հետո,…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա օգնության նոր խմբաքանակ ուղարկելու համար բանակցություններ է վարում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկող «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հերթական նոր խմբաքանակը ուղարկելու ուղղությամբ բանակցություններ է վարում տարբեր ավիաընկերությունների հետ: «Նոր խմբաքանակ վաղը չենք կարող ուղարկել, քանի որ այն գերատեսչությունները, որոնց հետ համագործակցում ենք, չեն աշխատում` կապված Բայրամի տոների հետ»,-հայտնեց Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սիրիա ուղարկվող օգնության ավելացմանը` Հովհաննիսյանը…

ԱՄՆ նախագահի թեկնածուները չեն ուզում խոստումներ տալ, որոնք կարող է չկատարեն

«Եթե այսօր չեն խոստացել, դա դեռ չի նշանակում, որ վաղը անհնար է՝ ինչ-որ քայլ անելն»,- կարծում է Կիրո Մանոյանը Նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ ԱՄՆ-ի նախընտրական փուլը նշանավորվեց նրանով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 16-ին որոշում ընդունեց այն մասին, որ գալիք ընտրություններում ԱՄՆ-ի հայ համայնքը պաշտոնապես չի սատարի…