Տեսադարան

Սումկայիթի Զոհերու Յիշատակին Նուիրուած Հոգեհանգիստ Եւ Բողոքի Ցոյց Աթէնքի Մէջ Ատրպէյճանի Դիւանագիտական Ներկայացուցչութեան Առջեւ

25 տարիներ առաջ Սումկայիթ քաղաքին մէջ ազերիական ամբոխի վայրագութեանց զոհ գացած անմեղ հայերու յիշատակը ոգեկոչուեցաւ երէկ, Չորեքշաբթի 27 Փետրուարին, Աթէնքի արուարձաններէն Նէա Զմիռնիի Հայոց Ցեղասպանութեան յուշարձանին առջեւ։ ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի եւ ՌԱԿ Հայ Իրաւանց Խորհուրդի համակազմակերպումով՝ հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ կէսօրուայ ժամը 4ին, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Խորէն եպս. Տողրամաճեանի եւ մասնակցութեամբ Խորէն աբղ. Առաքելեանի,…

Լիտվայի Սեյմում մեկնարկել է ժողովրդավարական գործընթացների 25-ամյակի առիթով քննարկում

Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի շենքում այսօր մեկնարկել է խիստ հետաքրքրական մի քննարկում։ Սեյմի Սահմանադրական հանձնաժողովում, Հայ-լիտվական բարեկամության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ, խորհրդաժողովը կրում է “Լիտվայում եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների 25-ամյակը. Հայացք դեպի ոչ հեռավոր անցյալ” խորագիրը։ Համաժողովին մասնակցում են նաեւ Հայսատանի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, մեր երկրի…

Հայաստանին բնորոշ է բարձր մենաշնորհային մակարդակը

Այսօր, փետրվարի 11-ին, «Անի Պլազա» հյուրանոցում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է «Մենաշնորհները Հայաստանում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին ներկա են եղել առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր հետազոտություններ են ներկայացրել մենաշնորհների խնդրի վերաբերյալ, պարզաբանել դրանց կարգավորման մոդելները` դատելով միջազգային փորձից, մեկնաբանել Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովից հետո մասնակիցներին հարց…

Թուրքիայում հայ կանանց նկատմամբ բռնությունը չպետք է անուշադրության մատնվի

Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միանալով «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության հայտարարությանը` դատապարտում է Թուրքիայում հայերի դեմ կատարվող բռնությունները և առաջարկում միանալ փետրվարի 11-ին կայանալիք երթին: Նախաձեռնությունը կոչ է անում երիտասարդությանը համախմբված միանալ նախաձեռնությանը` անտարբեր չմնալով դարեր շարունակ հայության նկատմամբ Թուրքիայի կողմից տարվող վայրագ քաղաքականությանը: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում…

Էթիկայի հանձնաժողովը մերժեց Արմեն Ռուստամյանի դիմումը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը, որով պատգամավորն առաջարկել էր քննարկել նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հիշյալ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել որոշման երկու…

Վահան Հովհաննիսյանն ընտրվել է Սոցինտերնի ԱՊՀ եւ Կովկասի հանձնախմբի համանախագահ

Աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ Սոցինտերնի՝ Պորտուգալիայում կայացած խորհրդի ժողովին մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը և ընտրվել Սոցինտերնի ԱՊՀ եւ Կովկասի տարածաշրջանային հանձնախմբի համանախագահ: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Վահան Հովհաննիսյանը: «Ընտրությունը կատարվեց միաձայն, դեմ չկար, թուրքական սոցիալիստական կուսակցությունը քվեարկության ժամանակ ներկա չէր, հավանաբար…

Երբ ընտրությունները շինծու են՝ իմաստ չունի խոսել հաղթողի եւ պարտվողների մասին

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին կոչ կանի, թե ինչպես քվեարկեն: Նա ընդգծել է, որ շտապելու կարիք չկա, իրավիճակի փոփոխությունները, կարծես, անսպասելի են, եւ մինչեւ վերջին պահն էլ հայտնի չէ՝ ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ: «Ես հակված եմ…

Ընտրություններին չմասնակցելը կամ չառաջադրելը մի կողմ քաշվել չէ

«Բոլորը չմասնակցելը կամ չառաջադրելը համարում են մի կողմ քաշվել, բայց դա այդպես չէ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե ինչով է պայմանավորված ամենաազդեցիկ ավանդական կուսակցության` Դաշնակցության դիրքորոշումը գալիք նախագահական ընտրություններում` թեկնածու չառաջադրել ու առաջադրվածներից ոչ մեկին չսատարել, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն արձագանքեց. – «Մենք…

«Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Արմեն Ռուստամյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Թե ինչու է Արցախի Հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունն արդեն ավանդույթ է դարձրել «Պիտի գնանք` վաղ, թե ուշ» խորագրով ինտելեկտուալ խաղի անցկացումը: Այն մինչ օրս կազմակերպվել է Արցախի բուհերի թիմերի, երիտասարդական կազմակերպությունների միջև հիմնականում ազգային տոն օրերին: Այս խաղը յուրօրինակ ձև է` երիտասարդության մեջ արթուն պահել ամբողջական Հայաստանի գաղափարը: Հունվարի 31-ին ԼՂՀ N զորամասում ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է…