Տեսադարան

«Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Արմեն Ռուստամյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Թե ինչու է Արցախի Հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունն արդեն ավանդույթ է դարձրել «Պիտի գնանք` վաղ, թե ուշ» խորագրով ինտելեկտուալ խաղի անցկացումը: Այն մինչ օրս կազմակերպվել է Արցախի բուհերի թիմերի, երիտասարդական կազմակերպությունների միջև հիմնականում ազգային տոն օրերին: Այս խաղը յուրօրինակ ձև է` երիտասարդության մեջ արթուն պահել ամբողջական Հայաստանի գաղափարը: Հունվարի 31-ին ԼՂՀ N զորամասում ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է…

Ընտրությունների անիմաստությունն ապացուցելու համար անվավեր եմ դարձնելու քվեաթերթիկը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերին խոսելով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ ասել է, որ եթե խորհրդարանական հզոր ուժերը չեն մասնակցում ընտրություններին, ուրեմն ինչ-որ բան այն չէ, ժողովրդի 80 տոկոսը չի հավատում արդյունքներին, և բացի այդ՝ ընտրություններով վիճակ չի փոխվում: «Այս ամենի արդյունքում…

«Ակտիվիզմի ուղեցույց» եւ «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ»

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը, որն աչքի է ընկնում տարբեր հիմնահարցերում երիտասարդների աջակցությամբ, իր դերակատարումն ունեցավ երիտասարդ փորձագետների` բնապահպանական թեմայով ուսումնասիրությունների ստեղծման գուրծում: «Հրայր Մարուխեան» հիմնադրամի և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ լույս են տեսել «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունները, որոնք հեղինակների կողմից ներկայացվելուց հետո լայն քննարկման արժանացան հրավիրված կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին…

Արթուր Աղաբեկյանը՝ բանակի մասին

«Իմ անցյալը թույլ չի տալիս հրաժարվել զինվորականի կեցվածքից, ինքս չեմ կարողանում այդքան շուտ ազատվել այդ «բրենդից»: Իրականում, ուզենք թե չուզենք, պարտավոր ենք անընդհատ հետևելու այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջը»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով՝ Արևմուտքում պետական ծառայության մեջ…

Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում

«Մենք առաջիկա մեկուկես-երկու ամիսը որոշակի դադարի մեջ ենք: Ճիշտ է` պետության մեջ ամենակարևոր իրադարձություններն են, բայց իրենց կանխատեսելիությամբ որևէ ակնկալիքի տեղ չեն թողնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները, ըստ նրա, չեն կարող լինել դանդաղ. այնքան ակնհայտ ու դժվարին են խնդիրները, որ դրանց…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Այսօր Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը:

ՀՅԴ-ն նոր իրավիճակ է կանխատեսում

ՀՅԴ-ն չի բացառում, որ նախընտրական շրջանի ինչ-որ մի փուլում հանդես գա կոչով կամ հայտարարությամբ. «Մեր վերջին ժողովը լիազորել է ՀՅԴ ՀԳՄ-ին հետեւել այս զարգացումներին եւ ըստ հարկի կոմնորոշել մեր կուսակցական ընկերներին, մեր համակիրներին` ինչպես քվեարկել ընտրություններում: Մենք դեռ մինչեւ փետրվարի 18-ն ունենք ժամանակ եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Սննդամթերքից բացի սիրիահայերին կբաժանվեն ձմեռային հագուստներ, բաճկոններ: Ավելի քան 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, առաջիկայում օգնություն կտրամադրի Հայ Ավետարանական եկեղեցին: Սիրիահայերին պարենով կապոցներ էին ուղարկել նաեւ Արմավիրի գյուղերից, ՀՅԴ…

Աւետիս Ահարոնեան (1866-1948). «Ազատութեան ճանապարհին» վիշտի ու արցունքի, ցասումի եւ պայքարի երգիչը

4 Յունուար 1866ին, 147 տարի առաջ, հայրենի Իգդիր գաւառի Իգդիրմաւա գիւղի դարբին Առաքել Ահարոնեանի յարկին տակ ծնաւ արու զաւակ մը, որուն Աւետիս անունը տուին՝ հայոց տօնացոյցին համաձայն Քրիստոսի ծնունդին նախօրեակը աւետելու ներշնչումով։ Իսկապէս ալ Աւետիս Ահարոնեան աւետաբերը եղաւ հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարի արշալոյսին։ Եղաւ լռել չգիտցող, այլեւ ստրկային հնազանդութեան լռութիւնը մերժող Հայը, որ իր գրիչով…