Երիտասարդական

Այսօր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է

Այսօր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է: 1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկը՝ Աշոտ Ղուլյանը: Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու…

Աւարտուեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը

2017 թ. Օգոստոսի 20-ին, Ծաղկաձորում աւարտուեց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպուած ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական առաջին բանակումը, որին մասնակցում էին 100 ուսանողներ տարբեր երկրներից։ Բանակումի ընդհանուր բնաբանն էր «Կազմակերպուածութիւնը ուժ է»։ Հնգօրեայ բանակումի ընթացքում մասնակիցներն առիթ ունեցան ծանօթանալ միմեանց հետ և տեղեկութիւններ ձեռք բերել մասնակից շրջանների ուսանողութեան խնդիրների վերաբերեալ։ Դասախօսութիւններով հանդէս եկան ընկերներ Հրանտ…

Մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը

2017թվականի օգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ: Մասնակիցներին ողջունի խոսք հղեցեին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչյանը և բանակումի ընդհանուր պատասխանատու ընկեր Խաչատուր Ստեփանյանը: Ընկեր Սարգիս Մկրտչյանը, կարևորելով նման ձեռնարկի իրականացումը, շեշտադրում կատարեց բանակումի նպատակի…

Դավիթ Իշխանյանը ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նախօրեին ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության,…

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ը հայրենիքում է

Հայրենիքում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամները: Ճամբարային առօրյա, այցելություններ պատմական վայրեր, ծանոթություն Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին: Այցելություններ պատմական վայրեր, Արցախ։ ժամանակն այնքան էլ շատ չէ, բայց հասցնում են ոչ միայն ծանոթանալ մեր ազգային արժեքներին, պատմությանը, այլեւ՝ առողջ ապրելակերպով զբաղվել:

Ավարտվեց ՀՅԴ Պատանեկան միությունների Հայաստանագնացությունը

2017 թվականի օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ավարտվեց ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՅԴ Պատանեկան միությունների «Խանասորից Շուշի, հաղթանակից հաղթանակ» խորագիրը կրող թվով 3-րդ Հայաստանագնացությունը։ Հայաստանագնացության փակման արարողությանը խոսքով հանդես եկան ՀՅԴ Պատանեկան միությունների 3-րդ Հայաստանագնացության ընդհանուր պատասխանատու ընկեր Սարգիս Արապողլյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի…

Թբիլիսիում կայացավ Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների հինգերորդ ֆորումը

2017 թ. հուլիսի 14-15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդական ինստիտուտի (NIMD) հրավերով կայացավ Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների հինգերորդ ֆորումը։ Ֆորումին ՀՅ Դաշնակցության երիտասարդականը մասնակցեց երեք ներկայացուցչով` Գևորգ Ղուկասյան, Անուշ Հովհաննիսյան և Արշակ Մեսրոպյան: Ժողովի բացմանը ողջյունի խոսքով հանդես եկավ Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչ Լեվան Տուսկիրիձեն։ Բացմանը ներկա էին նաև Վրաստանում…

Հրայր Մարուխյան՝ հաղթանակած հեռացման չփակված սպին

Այսօր մեր նորանկախ երկրի գրեթե 30-ամյա պատմության ցավալի օրերից մեկի քառորդդարյա տարելիցն է։ 1992թ-ի հունիսի 29-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Հայաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթ է ունենում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա բազում մեղադրանքներ է ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ այդ օրերին Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին: Նույն օրը նախագահը կարգադրություն է ստորագրում, որով Հրայր Մարուխյանը 48 ժամում պետք…

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին, նախարարը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Առանձնացնելով մի շարք ոլորտներում համագործակցային հաջողությունները, Դ. Լոքյանը նշել է, որ այսօր Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում դիտարկվում են թույլ տարածքների զարգացման…

Դաշնակցական երիտասարդները երդում տվեցին Դրոյի շիրմին

Մայիսի 28-ը մեծ շուքով ամեն տարի նշում են նաեւ Ապարան քաղաքում: Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա. հաղթանակների այս շղթան պայմանավորեց Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը եւ հայերին վերադարձրեց հաղթանակի բերկրանքը: Տոնական միջոցառումներից բացի, այսօր առանձահատուկ էր երկու տասնյակից ավելի դաշնակցական երիտասարդների համար: Նրանք հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու երդում են տվել Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի շիրմին: Մայիսյան հերոսամարտի ժամանակ՝…