Հիմնարկներ

Արցախի ԱԳ նոր նախարարն ընդունել է սոցիալիստ երիտասարդներին

Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նախարարը ողջունել է երիտասարդների այցը Արցախ, գոհունակության հայտնել, որ երիտասարդները հետաքրքրված են Արցախում տեղի ունեցող գործընթացներով և հույս հայտնել, որ այցելության ընթացքում նրանք կստանան օգտակար տեղեկություններ: Նախարարը ներկայացրել է Արցախի խնդրի էությունը, կարևորելով Արցախի ժողովրդի…

Ժիրայր Ռեիսյանն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավոր, Բերիո թեմի Ազգային Առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սիրիայում հայ համայնքի անվտանգությանն ու պահպանմանն ուղղված նրա ջանքերը: Ժիրայր Ռեիսյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կարևոր հարթակ…

Իրաքը կարող է էներգակիրների ոլորտում Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը դառնալ

Այսօր Երևանում մեկնարկել է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը կքննարկի հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Իրաքի պատվիրակությունը Հայաստան է եկել լուրջ կազմով. պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է Իրաքի…

Խորհրդաժողով՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով

ՀՅԴ Բյուրոն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակի կապակցությամբ, կազմակերպում են «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողով: Այն կմեկնարկի 2017 թ. սեպտեմբերի 4-ին, 10.30-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում: Խորհրդաժողովին հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խմբակցություններից և հանձնաժողովներից, պաշտպանության նախարարությունից, արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության կառավարությունից և Պաշտպանության բանակից, ինչպես…

ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը քիչ առաջ հռչակագիր է ստորագրել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը: Նշվում է, որ այսպիսով Այովան դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հռչակագիրը, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց…

Հայ դատը մասնակցել է ասորիների հիշատակի ոգեկոչման արարողությանը

Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը օգոստոս 7-ի երեկոյան մասնակցեց Ամերիկայի Ասորիա-ամերիկյան միության եւ Ասորիների ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի համատեղ կազմակերպած ոգեկոչման արարողությանը՝ Ասորիների հիշատակի օրվա առիթով։ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ատենապետուհի Նորա Հովսեփյանն իր ելույթում ցավ հայտնեց, որ անցյալ տարի Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ Եվրախորհրդարանը «Իսլամական պետության» կողմից կատարված ոճիրները «ցեղասպանություն» որակեցին, սակայն մերժում են…

Թեհրանից «Ալիք»ը հաղորդում է

2016 թւականի դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով բարձրաստիճան պատւիրակութեան ուղեկցութեամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին Հայաստանում էր: Եւ այս այցի արդիւնքում էր, որ ստորագրւեցին բազմաթիւ փաստաթղթեր, որոնցից այսօր կարեւոր նշանակութեամբ առանձնացաւ դրանցից մէկը: Նոյն հանդիպման համատեքստում նախագահները կարեւորութեամբ ընդգծեցին երկու պետութիւնների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացման եւ ենթակառուցւածքների զարգացման էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդիւնաբերութեան…

Կրթության համակարգում արմատական փոփոխություններ են նախատեսվում

Կրթությունը կարիք ունի որակական փոփոխությունների, և մենք այս մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ հիմք ստեղծեցինք դրա համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին: «Հանրակրթության մեջ ամբողջությամբ ձևակերպվեցին մի քանի ուղղություններ` էլեկտրոնային կրթություն, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն, հանրային քննարկման համար կհրապարակվի օտար լեզուների հայեցակարգը, կլինեն խորացված…

Երկու տասնյակից ավելի երիտասարդներ դաշնակցականի երդում տվեցին

Այս օրն առանձահատուկ էր երկու տասնյակից ավելի դաշնակցական երիտասարդների համար: Նրանք հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու երդում են տվել Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի շիրմին: Մանրամասները՝ տեսանյութում:

Վաչե Տերտերյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն հուլիսի 13-ին Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին: Վ.Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում…