Հիմնարկներ

Երկիր Մեդիայի «Երկրի հարց»-ը հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Արա Նռանյանը

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

Հրայր Մարուխեան հիմնադրամ

Հրայր Մարուխեան հիմնադրամը հանդիսանում է սոցիալ-դեմոկրատական հիմնադրամ։ Հիմնադրամի նպատակն է խրախուսել է հասարակական բանավէճերը եւ խթանել հավասարութեան, ազատութեան եւ ժողովրդավարութեան արժէքները Հայաստանում եւ տարածաշրջանում։ Հիմնադրամն արտադրում է գիտական ​​հետազօտութիւններ՝ կապելով դրանք քաղաքական որոշումների կայացման եւ քաղաքականութեան հետ, կազմակերպում է համաժողովներ եւ կլոր սեղաններ, հրատարակում ուսումնասիրութիւններ եւ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ երիտասարդ քաղաքական առաջնորդների համար։ Հիմնադրամի…

Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն

«Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն» գիտահետազօտական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետութեան մէջ գրանցուած է 2009 թուականին։ Նպատակն է՝ Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ Հանրապետութեան այլ շրջաններուն մէջ ապրող հայութեան կեանքի բոլոր բնագաւառներուն վերաբերող տեղեկութիւններ հաւաքել եւ ոսումնասիրել։ ԱՀՈւԿ-ի տնօրէնն է Հայկազ Ալվրցյան։ ԱՀՈւԿ-ը ունի երկլեզու (հայերէն եւ թրքերէն) կայք՝ akunq.net հասցէով, նաեւ՝ arevmdahaiastan.net։

ՀՅԴ Արխիւներու հիմնարկ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արխիւներու Հիմնարկը ստեղծուած է 2008ի Յուլիսին: Հիմնարկը կը վայելէ օրինական կարգավիճակ, եւ առ այս, արձանագրուած է Քալիֆորնիոյ մէջ՝ իբրեւ ոչ շահաբեր կազմակերպութիւն: Օրինականօրէն, ՀՅԴ Արխիւներու Հիմնարկին կը պատկանին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատկանող, կամ անոր տրամադրութեան տակ գտնուող բոլոր արխիւները, ըլլան անոնք գրութիւններ, լուսանկարներ, կամ լսատեսողական նիւթեր: Հիմնարկը գրասենեակներ ունի Մ. Նահանգնեըու Մոնթէպելլօ…