Հիմնարկներ

Որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարող են հրաժարվել բրոքերի ծառայությունից

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է կառավարության և Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացրած մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին նախագիծը, որը նախատեսում է մաքսային միջնորդի` բրոկերի ծառայություններից չօգտվելու հնարավորություն այն անձանց համար, ովքեր օտարերկրյա քաղաքացիություն ունեն և տեղափոխում են անձնական օգտագործման ապրանքներ, անձինք, ովքեր ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներ են և առաքում…

Պելճիքայէն երեսփոխանական պատուիրակութիւն մը կ’այցելէ Հայաստան եւ Արցախ

Պելճիքայէն վեց երեսփոխաններ՝ Էլս Ֆան Հոֆ (դաշնակցային խորհրդարան, Պելճիքայի Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական խումբի նախագահ, CD&V), Ժորժ Տալըման (դաշնակցային խորհրդարան, Պելճիքայի Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական խումբի անդամ CdH), Տավիտ Քլարինվալ (դաշնակցային խորհրդարան, Պելճիքայի Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական խումբի անդամ, MR), Զոէ Ժենօ (Պրիւքսելի շրջանային խորհրդարանի անդամ, Ecolo խմբակցութեան ղեկավար), Փոլ Տելվա (Պրիւքսելի…

Ուրուգվայում մեկնարկելու է «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»

Սեպտեմբերի 2-ին Ուրուգվայում մեկնարկելու է «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 25-ամյակին: Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ֆորումը միավորելու է սոցիալական ակտիվիստների, գիտնականների եւ օրենսդիրների, որպեսզի նպաստեն Ուրուգվայի դիրքորոշմանը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ֆորումին մասնակցելու են սենատորներ եւ պատգամավորներ, պատմաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, նաեւ Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ…

Աւարտուեց ՀՅԴ երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը Կիպրոսում

ՀՅԴ Միջին Արևելքի և Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը, որն իր աշխատանքներն սկսել էր 2016 թ. Օգոստոսի 22-ին Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում, աւարտուեց օգոստոսի 28-ին։ Բանակումին մասնակցում էին 13 երկրներից 65 երիտասարդներ, այդ թվում ՀՅԴ Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Շուեդիայի, Հոլանդիայի, Միացեալ Թագաւորութեան, Արցախի, Հայաստանի, Կիպրոսի և այլ շրջանների երիտասարդական միութիւնների անդամներ։ Եօթօրեայ բանակումի…

Պայքարելու ենք միայն հաղթելու համար

ՀՅԴ անդամները՝ Վանաձորում Հոկտեմբերի 2-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են` նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անկացվելու են ավագանու ընտրությունները, իսկ քաղաքապետին էլ ընտրելու է հենց ավագանին: Երեկ Վանաձորում կուսակցության անդամներին, համակիրներիներին եւ բնակիչներին ՀՅԴ-ն ներկայացրեց կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակը, որը գլխավորում է Նելսոն Մամուլյանը: ՀՅԴ-ն կոչ է անում վանաձորցիներին հավատալ փոփոխություններին եւ առաջիկա ավագանու ընտրություններին ակտիվորեն…

Երևանում լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի` հայերի բռնի իսլամացման վերաբերյալ գիրքը

«Ակունք»-ի հաղորդմամբ՝ Երևանում լույս տեսավ հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ հայերի բռնի իսլամացման վերաբերյալ գիրքը: Հայտնի թուրք պատմաբանի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին…

Խուսափել անհարկի պարտադրանքներից

ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ձեռնարկել համապատասխան քայլեր հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում…

Լևոն Մկրտչյանն ընդունել է նորաստեղծ ակումբի անդամներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի անդամներին: Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում ձևավորված կրթական համագործակցությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ: Նա միաժամանակ կարևորել է արտասահմանյան բուհերում կրթություն ստացած հայաստանցի ուսանողների պատրաստակամությունը հայրենիք վերադառնալու և ստացած գիտելիքները հանրապետության տնտեսական…

Բացուած Է Վարագոյրը Հայկական Ցեղասպանութեան Առնչուող ՀՅԴ-ի Արխիւներուն Վրայ

«Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար» ԺԲ. Հատորի Հրատարակութեան Առիթով ԵՍԱՅԻ ՀԱՒԱԹԵԱՆ Ա. «Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար» Հատորներու Շարքը Քանի մը տասնամեակներէ ի վեր ՀՅԴ Բիւրոյի որոշումով կը հրատարակուի «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» հատորներու շարքը, որ արխիւային նիւթերով կը ներկայացնէ կուսակցութեան անցած ճանապարհը 1890-ական թուականներէն սկսեալ: Այս նիւթերը այնքան առնչուած են հայոց պատմութեան վերջին…

Ապատեղեկատվություն է

ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ չի հրավիրել Քիչ առաջ araratnews.am կայքը տեղեկություն է հրապարակել, թե իբր տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, որը պայմանավորված է Սասնա ծռերի հետ ընթացող բանակցություններով: Կայքը նաեւ գրել է, թե իբր այս ամենով պայմանավորված էլ այս պահին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է արտահերթ նիստ: Թե որն է նման ապատեղեկատվության…