Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն

Երևանում լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի` հայերի բռնի իսլամացման վերաբերյալ գիրքը

«Ակունք»-ի հաղորդմամբ՝ Երևանում լույս տեսավ հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ հայերի բռնի իսլամացման վերաբերյալ գիրքը: Հայտնի թուրք պատմաբանի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին…

Գիտաժողով Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին տասներկու երիտասարդներ ՀՀ տարբեր բուհերից ու գիտակրթական կենտրոններից: Մասնակիցներն ընտրվել էին նախապես ուղարկված զեկուցումների միջոցով: Գիտաժողովը կազմակերպել էին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը և «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը: Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի…

Պոլսո Հայոց Պատրիարքարանը դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացը

Թուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները, որը բնականաբար, կատարվում է կրոնադարձության ճանապարհով՝ մկրտության միջոցով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի հայերը, ովքեր խոսում են իրենց ինքնության մասին, դիմում են եկեղեցի մկրտության համար՝ վտանգի տակ են դնում իրենց բարեկեցությունը, աշխատանքը, ունեցվածքը,…

100-ամյակին ընդառաջ, այսօրվա ուսանողները՝ վաղվա պահանջատեր

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը 100-ամյակին ընդառաջ» խորագրով դասախոսություն-քննարկումը: Նախաձեռնողները Պատմության ֆակուլտետի ղեկավարությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն էին, ովքեր սովորում են ԵՊՀ-ում: Քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն ու դասախոսները, իսկ բանախոսներն էին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Լևոն Մկրտչյանը: Քննարկման…

Պատերազմի դեպքում շահողը լինելու է Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է փորձագետ Հայկազուն Ալվրցյանը – Պարոն Ալվրցյան, առանձահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով առավելապես ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և աննախադեպ այն լարվածությունը, որ առաջացավ Հայաստան-Ադրբեջան սահմանային ողջ շփման գծով, նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ինչը լրջորեն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանությունները տարբեր մակարդակներում՝ նախագահից սկսած, հույս էին հայտնում,…

Վրաստանում փորձում են ջնջել հայի հետքը

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը համոզված է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակումը լուրջ մտորումների առիթ է տալիս -Ամեն անգամ, երբ Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայոց եկեղեցիների դեմ որեւէ ոտնձգություն է կատարվում, հարցին մոտենում ենք այնպես, կարծես թե դա նոր երեւույթ է, եւ իրար ենք խառնվում: Հարցը զգայուն է եւ նուրբ: Երկու պետությունների, ժողովուրդների…

Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին

Պատմաբան Արմեն Մարուքյանը և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը լրագրողներին ներկայացրին «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքը, որը վեր է հանում Ցեղասպանության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: «Այս գրքում ցույց է տվել, որ Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին»,- ասաց Արմեն Մարուքյանը՝ նշելով, թե այս հարցը…

Հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է

Բոլոր այն հարցերը, որ կան ասպարեզում, սերտորեն առնչվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Իսկ մենք ասպարեզում ունենք հայ-թուրքական արձանագրություններ, որոնց վերաբերյալ հենց միայն Հայաստանում երկու կարծիք կա՝ դրական և բացասական: Հատկանշական է, որ, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այդ չաբաստիկ…

Գյուլենական շարժումն Ադրբեջանում. ներկա իրավիճակն ու միտումները

2013թ. հունվարի 21-ին Կազանում Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր կլոր սեղան Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում նուրջիզմի կամ գյուլենական շարժման տարածման ու ազդեցության վերաբերյալ: Գյուլենական շարժումը բավական ակտիվ է ինչպես Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններում, այնպես էլ ՌԴ մի քանի սուբյեկտներում, հատկապես Թաթարստանում և Բաշկորտոստանում1: ՌԴ իրավապահ մարմինները բավական լուրջ հսկողության տակ են պահում…

Ջավախահայերը կորցնում են կապը Հայաստանի հետ

Օրեր առաջ մի խումբ ջավախահայեր փակել էին Բավրայի մաքսային անցակետի ճանապարհը: Նրանք պահանջում էին մաքսային ռեժիմով ժամանակավոր ներմուծման սկզբունքը վերանայել: Նշենք, որ Հայաստան մտնելու համար ջավախահայերը պարտավորվում են օրական մի քանի անգամ վճարել` և’ մուտքի, և’ ելքի համար: Խնդրի առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Ըստ…