Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՅԴ-ի առաջարկներից երկուսը ՀՀ նախագահի համար անընդունելի են

ՀՅԴ Բյուրոյում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր անդրադարձել է նախօրեին կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ քննարկել էր շաբաթ օրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու մասին: Թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:…

Հրանտ Մարգարյան. «Մենք նախագահի թեկնածու ունենք»

Նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ կուսակցությունում երկու տրամադրվածություն կա` կա’մ ունենալ սեփական թեկնածու, կա’մ կարողանալ համախմբվել միասնական թեկնածուի շուրջ: Չի բացառվում, սակայն, որ ՀՅԴ-ն առհասարակ չմասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, բայցեւ հիշեցրեց, որ վերջնական որոշում կայացվելու է դեկտեմբերին կայանալիք ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովում: Նա եւս…

ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Երեւանում գումարուեց ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովը

Մամուլի հաղորդագրութիւն ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ Մամլոյ դիւան, 2012թ. նոյեմբերի 29) – Նոյեմբերի 24-25-ին, Երեւանում գումարուեց ՀՅԴ կազմակերպական կառոյցներու միջմարմնական խորհրդաժողովը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ կազմակերպութեան բոլոր Կենտրոնական կոմիտէներից, Հայաստանի Գերագոյն մարմնից եւ այլ շրջաններից: Ժողովի ընթացքում ՀՅԴ Բիւրոն ներկայացրեց իր միամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը՝ տարբեր բնագաւառներում: Օրակարգի գլխաւոր հարցերից էր Սիրիահայութեան դիմագրաւած անվտանգութեան խնդիրների եւ մարդասիրական կարիքների…

Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող, բանակցությունները պատանդ պահել

Համանախագահների այցելությունը տարածաշրջան ցույց տվեց, որ ԼՂ հարցի շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Այս մասին այսօր, նոյեմբերի 28-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, համանախագահների այն եզրակացությունը, որ բանակցությունները կշարունակվեն ԱԳ նախարարների մակարդակով եւ դեռ նախագահների հանդիպում չի սպասվում, ցույց…

Սիրիահայերին է բաժանվում օգնության հերթական խմբաքանակը

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է այդքան անհրաժեշտ օգնությունն ուղարկել Սիրիայի հայ համայնքին: Օրերս հերթական խմբաքանակն է հասել պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձած այդ երկիր: Օգնությունն արդեն բաժանվել է ոչ միայն սիրիահայերին, այլեւ դրա կարիքը զգացող արաբ շատ ընտանիքների:

«Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա նոր ինքնաթիռ ուղարկել առայժմ չի ծրագրում

«Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրել է, որ «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնությունում Սիրիա նոր ինքնաթիռ ուղարկելու ծրագրեր առայժմ չկան: Փոխարենը, նախաձեռնության կողմից ձեռք բերված պարենամթերքի 15 կիլոգրամանոց արկղեր կբաժանվեն Հայաստանում բնակվող այն սիրիահայերին, որոնք այդ օգնության կարիքն ունեն: «Ցուցակագրում ենք և վաղը ժամը 12-ին «Արամ Մանուկյան» կենտրոնից կբաժանանենք պարենամթերքի հերթական խմբաքանակը»,- հայտնել է Լիլիթ Գալստյանը:

Վահան Հովհաննիսյանը դժգոհ է Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարին տրված հարցերից

Օրերս պաշտոնական այցով Հայաստան, ապա ԼՂՀ այցելեց Ուրուգվայի խորհրդարանի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Պատվիրակությանը ԼՂՀ ուղեկցում էր Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում հայտարարել է, որ Ուրուգվայի խորհրդարանի նախագահին հայաստանյան մամուլի ներկայացուցիչներն ուղղել են ոչ կոռեկտ հարցեր` «Ե՞րբ եք ճանաչելու ԼՂՀ…

Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման համար դեռ բավական ճանապարհ կա անցնելու

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումից անմիջապես հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ այս տարի Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը: Խոսակցություններից երկար ժամանակ չանցած` այս օրերին Հայաստանում են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն և նրա գլխավորած պատվիրակությունը՝ Ուրուգվայի խորհրդարանի բոլոր խմբակցություններիներկայացուցիչները, Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Ուրուգվայի…

Արցախի և Ուրուգվայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ արցախցի խորհրդարանականների հանդիպումը ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ կառավարության անդամներ, գերագույն դատարանի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, պետական և հանրային կառավարման այլ կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ։ Բացելով…