Հ.Յ.Դ. Բիւրօ

«Գելափ Ինթերնեյշնլ»-ի ու նրա տերերի պատվերն այնքան էլ իրական չէ

Հարցազրույց ՀՅԴ համամասնական ցուցակի, Կենտրոն համայնքի թիվ 4 ընտրատարածքի թեկնածու Բագրատ Եսայանի հետ -«Գելափ Ինթերնեյշնլ»-ը նախօրեին ներկայացրեց իր հետազոտության արդյունքները, որով փորձել է պարզել ընտրական ռինգ մտած ուժերի մեկնարկային ցուցանիշները: Ըստ որի, ՀՅԴ-ն հայտնվել բավական ցածր հորիզոնականում՝ ստանալով 3,9 տոկոս ձայն: Մեզանում նման հարցումները վստահություն չեն ներշնչում, այս դեպքում լինենք թերահավա՞տ, թե՞ դրանում, այնուհանդերձ, որոշակի…

Ռուստամյանը վստահ է՝ «շատ ավելի բաց ու թափանցիկ ընտրություններ պիտի կատարվեն»

ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն պնդմանը, որ Հայաստանում վախի մթնոլորտ կա: «Չեմ կարծում: Այս ընտրությունները այդ իմաստով տարբերվում են նախորդից հենց էդ առումով, որ չեմ տեսել որևէ տեղ ինչ-որ վախեցած մարդիկ, ովքեր որ իրենց ազատ խոսքն ուզում են արտահայտել` դրա հետ կապված խոչընդոտներ մինչև հիմա…

Եթե Հայաստանն Արցախի անկախությունը ճանաչի, հայկական երկու պետությունները կարող են որոշել և միանալ իրար

Մենք նոր չէ, որ ասում ենք՝ Ղարաբաղը պետք է միավորվի Հայաստանին, Ղարաբաղյան շարժումն այն նպատակով է սկսվել․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրում ներկայացված արտաքին քաղաքականության վերաբերող դրույթների, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նախընտրական ծրագրերում մենք միշտ…

Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետեւ վստահ չէ, որ կհաղթի

ՀՅԴ-ն Արցախի անկախության ճանաչումը դիտարկում է որպես ռազմավարական քայլ համահայկական միավորման ճանապարհին։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը մարտի 6-ին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաաշինքների միջեւ բանավեճերի ժամանակ։ «Բայց անկախության ճանաչումը մենք ռազմավարական քայլ ենք համարում։ Ու մենք դրան աջակցում ենք»,-նկատել է Մանոյանը։ Նրա խոսքով, կարեւորագույն քայլը, որի մասին ՀՅԴ-ն խոսում էր,…

Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը մասնակցեցաւ Ընկերվար Միջազգայնականի 25-րդ Գոնկրէսին

Բանաձեւեր՝ Արցախի հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին Մարիօ Նալպանտեան վերընտրուեցաւ կազմակերպութեան փոխնախագահ ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ դիւան, 2017թ. Մարտի 5) – Ընկերվար Միջազգայնականը (Սոցինտերն) գումարեց իր 25-րդ Գոնկրէսը 2-4 Մարտին, Գոլոմպիայի Գարթախենա (Cartagena) քաղաքին մէջ, 86 կուսակցութիւններէ եւ կազմակերպութիւններէ աւելի քան 350 պատուիրակներու եւ հրաւիրեալներու մասնակցութեամբ, հիւրընկալութեամբ Գոլոմպիական Ազատական կուսակցութեան, որ մաս կը կազմէ երկրին մէջ…

ՀՅ Դաշնակցությունը ներկայացրեց կուսակցության նախընտրական պլատֆորմը

Մարտի 5-ին Երեւանում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության հանդիսավոր հավաքը՝ որն ազդարարեց քարոզարշավի մեկնարկը։ Ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացվեց նաեւ կուսակցության նախընտրական պլատֆորմը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը. Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ ընկերներ, Թանկագին լրագրողներ, Դաշնակցությունը սկսում է նախընտրական…