Լուրեր

Կադրերի կրճատումը պետք է լուծել այնպես որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարարի ւպաշտոնակատար Լևոն Մկրտչյանը խոսեց դպրոցների օպտիմալացման մասին: Նրա խոսքով` նպատակահարմար է, որ փոքր դպրոցները միավորվեն, սակայն դրան հետևող սոցիալական խնդիրը` կադրերի կրճատումը, պետք է լուծել այնպես, որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի: Նա շեշտեց, որ դպրոցների միավորման հարցն առավելապես վերաբերելու է քաղաքային դպրոցներին: «Եթե գա,…

Վրաստանն ու Հայաստանը կրթության ոլորտում հուշագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա…

«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը մատչելի և հասանելի դաձնելը Կրթական ոլորտի մեծ առաքելությունն է

Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը հայ տեսակի շարունակականության ապահովումն է, որտեղ անկյունաքարային է հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը. այս մասին ասաց կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում։ Ռազմակրթական ոլորտի խնդիրներին առնչվող համաժողովը կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ «Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալ…

Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիվ թե արդյունք տան

Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կքննարկվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրա անունը կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանավորում է ԵԽԽՎ կոռումպացված պատվիրակներին, չարաշահում է պաշտոնական դիրքը: Ագրամունտը մշտապես աչքի է ընկել նաեւ ադրբեջանամետ կեցվածքով: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Պետդումայի պատգամավորների հետ…

Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը մասնակցեցաւ Ընկերվար Միջազգայնականի 25-րդ Գոնկրէսին

Բանաձեւեր՝ Արցախի հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին Մարիօ Նալպանտեան վերընտրուեցաւ կազմակերպութեան փոխնախագահ ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ դիւան, 2017թ. Մարտի 5) – Ընկերվար Միջազգայնականը (Սոցինտերն) գումարեց իր 25-րդ Գոնկրէսը 2-4 Մարտին, Գոլոմպիայի Գարթախենա (Cartagena) քաղաքին մէջ, 86 կուսակցութիւններէ եւ կազմակերպութիւններէ աւելի քան 350 պատուիրակներու եւ հրաւիրեալներու մասնակցութեամբ, հիւրընկալութեամբ Գոլոմպիական Ազատական կուսակցութեան, որ մաս կը կազմէ երկրին մէջ…

Նախագահ Ապպաս Ընդունեց ՀՅ Դաշնակցութեան Պատուիրակութիւնը

ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեան եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, երեսուն վայրկեան տեւողութեամբ հանդիպում մը ունեցան Պաղեստինեան իշխանութեան նախագահ Մահմուտ Ապպասի հետ` ընդառաջելով նախագահի հրաւէրին: Հանդիպումին ներկայ էին նաեւ Ապպասի ընկերակցող պատուիրակութեան անդամներ: Հանդիպումի ընթացքին նախագահ Ապպաս անդրադարձաւ հայ եւ պաղեստինցի ժողովուրդներու պայքարի նոյնութեան, ինչպէս նաեւ պաղեստինեան դատին նկատմամբ հայ ժողովուրդին…

Մեր շանսերը լավն են, և կունենանք շատ կարևոր դերակատարում ապագա խորհրդարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 23-ին Ամերիկյան համալսարանում 168.am-ի և news.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի շանսերն ինչպե՞ս է գնահատում, և այս պահին ինչ աշխատանքներ են տարվում կուսակցությունում, ասաց. «Մենք իսկապես ունենք լայն ընտրազանգված, և այդ ընտրազանգվածը մեզ հետ է եղել բոլոր պարագաներում, երբ եղել ենք ընդդիմություն,…

Ներկայացվել են ԵՄ ֆինանսական աջակցության արժանացած երեք նախաձեռնությունները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» խորագրով երկօրյա համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Ուրբան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետեր, հյուրեր Վրաստանից։ Իր բացման խոսքում նախարար Դավիթ Լոքյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, մասնավորապես «Ուրբան» հիմնադրամին, որը, փաստորեն, մեկնարկում է…

Ավագ դպրոցը չպետք է դառնա հիմնական դպրոցի կրկնությունը

Ավագ դպրոցները չպետք է դառնա հիմնական դպրոցի կրկնությունը, իսկ ուսուցիչները կրկնուսույցներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպում-քննարկմանը ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ «Մենք, ավագ դպրոցում ունենք 16 առարկա, որոնք ծանրաբեռնում են երեխաներին եւ թույլ չեն տալիս նրանց կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են նրանց ապագա մասնագիտությունն ընտրելիս ։ Պետք է…

Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կլինի ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց անձամբ Մինասյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այս պահի դրությամբ չունի այլ որոշում, քան միայնակ ընտրություններին մասնակցելը: «Ես` որպես ՀՅԴ ԳՄ անդամ, բնականաբար, իմ պատրաստակամությունն ու վճռականությունն եմ հայտնել, որ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, և կայացրել եմ որոշում` մասնակցել ընտրություններին ոչ միայն համամասնական…