Լուրեր

Հրդեհն ընդգրկում է արգելոցի էական մասը և բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների…

ՀՅԴ մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ

Կայացել է ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ համատեղ նիստ Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացելով նիստը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ…

Հուշագիր կրթության և գիտության ոլորտում` Հայաստանի և Իրանի միջև

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել և շնորհակալություն…

Ջրառի մասին որոշումը չի կարող ճեղք մտցնել կոալիցիայի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի, լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը: «Ցավոք, լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Դավիթ Լոքյանը ներկայացրել է Շիրակի նոր մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին: Դավիթ Լոքյանը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Շիրակի մարզպետի պորտֆելը ՀՅԴ-ին վստահելու համար և հիմա արդեն՝ Արթուր Խաչատրյանին: «Սիրելի շիրակցիներ, մինչ Արթուր Խաչատրյանին ներկայացնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել…

Նախագահը հանձնարարականներ է տվել Արծվիկ Մինասյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ…

Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարության օրակարգում էր Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Կառավարության որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին եւ արդյունավետ աշխատանք…

Կգա 2018 թվականը, կտեսնենք

Յուրաքանչյուր պաշտոնյա էլ գիտի, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի դաշնակցական մարզպետին մեկ այլ դաշնակցականով փոխարինելուն: «Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»,- ասաց նա: Անդրադառնալով կառավարության և վարչապետի մասին հարցերին՝ Ռուստամյանն ասաց՝…

Կադրերի կրճատումը պետք է լուծել այնպես որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարարի ւպաշտոնակատար Լևոն Մկրտչյանը խոսեց դպրոցների օպտիմալացման մասին: Նրա խոսքով` նպատակահարմար է, որ փոքր դպրոցները միավորվեն, սակայն դրան հետևող սոցիալական խնդիրը` կադրերի կրճատումը, պետք է լուծել այնպես, որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի: Նա շեշտեց, որ դպրոցների միավորման հարցն առավելապես վերաբերելու է քաղաքային դպրոցներին: «Եթե գա,…