Լուրեր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը

Նոյեմբերի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը: Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արծվիկ Մինասյանն իր խոսքում առաջնային է համարել բիզնեսի զարգացման տեսանկյունից կորպորատիվ սոցիալական…

Հանդիպում բարեփոխումների հանձնաժողվի հետ

ՀՅԴ Արցախի կառույցն արձագանքել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ ներկայացված Սահմանադրության նախագիծը քննարկելու առաջարկին: Նոյեմբերի 21-ին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները, այդ թվում՝ Արցախի ԿԿ անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ եւ մի շարք ընկերներ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ քննարկել են Սահմանադրության վերաբերյալ ՀՅԴ կառույցի կողմից ներկայացված գրավոր առաջարկները: ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված առաջարկների…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն նոյեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն` ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների…

Մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպումը

Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին: Միջոցառմանը, որը հյուրընկալում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցում են Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար…

Դաշնակցության համար սա սկզբունքային հարց է

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ողջունեց պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը, ով, առանց ժամանակ կորցնելու, փորձում է միս ու արյուն հաղորդել ազգ-բանակ գաղափարը: Ըստ պատգամավորի`դա շատ լուրջ գործընթաց…

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով նոյեմբերի 12-ից 15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ կրթության նախարարության,…

Աղվան Վարդանյանին շարունակում է մտահոգել կուտակային կենսաթոշակային համակարգը

Այսօր խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցեր ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Կենսաթոշակային կուտակային համակարգում ի՞նչ է կատարվում: Միայն ձեր ոլորտը չէ, դրա համար էլ անորոշությունները շատ են: Էական ժամանակ է, որ համակարգը գործում է: Ցուցանիշների, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության…

Դավիթ Լոքյանն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ…

ԱԺ-ն լիարժեք վերհսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումների ընթացքում իր դիտարկումներն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կանոնակարգ օրենքը պետք է արտացոլի բոլոր այն լիազորությունները, որոնք նոր Սահմանադրությամբ տրվում են Ազգային ժողովին: «Ես իսկապես համարում եմ, որ մենք մեր մոտեցումը պետք է իրար հետ ճիշտ…

Ռուբեն Հովսեփյանի կենսագրությունը

Ծնվել է 1939թ. մայիսի 5ին՝ Երևանում, մահացել է 2016թ. հոկտեմբերի 27-ին: Գրող-արձակագիր, կինոդրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ: 1956-ին ավարտել է Հոկտեմբերյան (այժմ Արմավիր) քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1956-1957-ին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում: 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1962-1964 -ին, որպես երկրաբան, աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում: 1965-66 -ին եղել է…