Լուրեր

ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ հանդիպում Երեւանում

ՍԴՀԿ կենտրոնական գրա­սենյակում տեղի ունեցավ հայ երեք ազգային կուսակցություն­ների` ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀՅԴ , համահայկական մարմինների ղեկավարների` Սեդրակ Աճեմյանի, Մայք Խառապյանի, Հրանտ Մարգարյանի հանդիպումըորի ընթացքում քննարկվեցին համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

Նամակ` Եվրանեսթի բյուրոյին

Եվրանեսթում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն առաջարկել էր այդ կազմակերպության առաջիկա լիագումար նիստը անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում` հաշվի առնելով , որ այդ ժամանակահատվածում մեր երկիրը նշելու է իր անկախության 20-ամյակը: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը բողոքի նամակ է գրել Եվրանեսթի բյուրոյին` դարձյալ հիշելով իրենց 20 տոկոս «գրավյալ» տարածքների-ի ու մեկ մլն փախստականների մասին: Այս նամակին հակադարձել է կառույցում…

Դասախոսություն` Ցեղասպանության մասին

Հիւրերու շարքին էին Իսպանիայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Խորէն Տէրտէրեանը եւ Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչներ ու համալսարանի ուսանողներ: Դասախօսներն էին՝ Անտոնիո Էլորզա՝ Մադրիդի Կոմպլուտենսէ Համալսարանի քաղաքագիտութեան դասախօս, Հոսէ Լուիս Օրելլա՝ Մադրիդի Սան Պաբլո Համալսարանի պատմագիտութեան դասախօս, գրող և լրագրող Հոսէ Անտոնիո Գուռիարան և Հայ Դատի Յանձնախումբի Կեդրոնական Վարչութեան անունով Մարիօ Նալբանտեան: Անտոնիո Էլորզա նշեց որ…

Վահան Հովհաննիսյանը` Եվրանեսթի փոխնախագահ

ԵՎՐԱՆԵՍԹ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:Ընտրությունը կայացել է երեկ մեկնարկած ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում, որն անցկացվել է Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

Սոցինտերնն ամփոփել է 2 հանդիպումների արդյունքները

Ամփոփելով անցյալ տարի Երեւանում եւ Բաքվում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները` Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանի հանձնախումբը հերթական հանդիպումն անցկացրել է այս տարվա մայիսի 2-3-ը Ալմաթիում (Ղազախստան): Հանդիպման հիմնական թեմաներն են` 1. ԱՊՀ երկրներում ժողովրդավարության զարգացումը եւ խոսքի ազատության ապահովումը: 2. Կենտրանական Ասիայում սոցիալ-դեմոկրատական զարգացման հիման վրա ապագայի ծրագրի մշակումը: 3. Խաղաղություն եւ անվտանգություն. փոխըմբռնման…

ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին

Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա: Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ…

Հաղորդագրութիւն. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողով Նիւ Ճըրզիի մէջ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Ամերիկաներէն եւ Աւստրալիայէն Կեդրոնական Կոմիտէներու եւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու ներկայացուցիչներ անցնող շաբաթավերջին հաւաքուած էին Նիւ Ճըրզիի մէջ, Հայ Դատը առաջ տանելու նպատակով խորհրդաժողով գումարելու։ Խորհրդաժողովը անդրադարձաւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման եւ ճիշտ ու արդար կարգաւորման, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան, Վրաստանի Ջաւախք շրջանի ինքնավարութեան եւ ընկերային-տնտեսական զարգացման եւ աւելի զօրաւոր…

Վահան Հովհաննիսյանը մասնակցեց Եվրոնեստի քննարկումներին

Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի վերաբերյալ քննարկումները Եվրոպառլամենտում տեղի ունեցան հունվարի 25-26-ին Ընդլայնված Բյուրոյի նիստերի ընթացքում: Եվրոնեստի ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այդ քննարկումներում առաջ քաշեց հետևյալ մոտեցումները` Արևելյան գործընկերության 6 երկրներն էլ իրենց արտաքին քաղաքականության հայեցակարգերում որպես նպատակ հատուկ նշել են Եվրոպական ինտեգրացիայի գաղափարը: Այս կապակցությամբ կա երկու հարց` մտադրությունների անկեղծության աստիճանն…

Հանդիպում Յունաստանի ՀՅԴ Կեդրոնական կոմիտեին հետ

ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տօ­նա­կան այ­ցե­լու­թեան ա­ռի­թով՝ ե­րէկ Չո­րեք­շաբ­թի 19 Յու­նուար 2011ի ա­ռա­ւօ­տեան ժա­մը 10-ին, ՀՅԴ Յու­նաս­տա­նի Կեդ­րո­նա­կան Կո­մի­տէն հան­դի­պում ու­նե­ցաւ ՀՀ նա­խա­գահ պր­ն.Սերժ Սարգ­սեա­նի հետ: Հան­դիպ­ման ներ­կայ էին նաեւ ՀՀ ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րար պր­ն.Է­դուարդ Նալ­բան­դեան ՀՀ սփիւռ­քի նա­խա­րար տի­կին Հրա­նուշ Յա­կո­բեան Յու­նաս­տա­նի մօտ ՀՀ դես­պան պր­ն. Գա­գիկ Ղա­լա­չեան եւ ՀՀ նա­խա­գա­հի գոր­ծա­կից­նե­րը՝ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար­ման տե­ղա­կալ…

Միրոնովը շնորհավորել ՀՅԴ-ին

ՀՅԴ 120-ամյակի առիթով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: «Մեր կուսակցության անունից շնորհավորում եմ անձամբ Ձեզ եւ Ձեր կուսակցության անդամներին` Դաշնակցության 120 ամյակի առիթով: Դաշնակցությունն իր գոյության առաջին օրվանից եղել է հակական պետականության եւ ժողովրդի պայքարի առաջին շարքերում: Արտերկրում ՀՅԴ-ն իրեն դրսեւորել է որպես հիմնական ազգային…