Քննարկում

Մինչև 2019 թվականը Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չեն լինի

Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը խիստ մտահոգիչ է: Փետրվարի 19-ին, «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե դրական միտումներ են առկա, սակայն հիմքեր չկան հավատալու դրան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարությունները,…

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ. Անգարան` Յարաբերութիւններու Բնականոնացումը Արգելակողը (Ա.)

Միւնիխի մէջ գումարուած Անվտանգութեան համաժողովին նախագահ Սարգսեանի ելոյթին մէջ յատուկ բաժին վերապահուած էր Երեւան-Անգարա յարաբերութիւններուն եւ արձանագրութիւններուն սպասուած ճակատագիրին: «Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բեւեռներից մէկի սահմանին էր: Պերլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել: Կարող եմ վստահութեամբ ասել, որ…

Փետրուար 18-ի ապստամբութեան վեհութիւնը

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ Հայաստանի Հանրապետութեան հարիւրամեակի շեմին, 1921 Փետրուար 18-ի համաժողովրդային ապստամբութիւնը յաւելեալ պայծառութեամբ եւ խորանարդուած իմաստով կը լուսագծէ մեր ժողովուրդի ազատատենչութեան ոգին ու կամքը։ Մայիսի 28-ն անկախութեան ձգտումի նուաճումն էր։ Փետրուար 18-ն նուաճուած անկախութեան վերադարձի մաքառումն էր։ Մեր ժողովուրդի պայքարի ոգին եւ ազգային հպարտութիւնը խորհրդանշող այս երկու թուականները էախառնուած են իրարու, շաղկապուած են միասին, անքակտելի…

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ արցախյան թեմայի շուրջ. Շահան Գանտահարյանի վերլուծությունը

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նոր վերլուծություն է հրապարակել ԼՂ հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության անուղղակի բանավեճի մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Գանտահարյանի հոդվածն ամբողջությամբ. «Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են, ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի…

«Հայրենիք»ի Խմբագրական. Ալիեւի Քրթմնջիւնն ու Արցախեան Շարժման 30-ամեակը

Արցախեան շարժման 30-ամեակի տօնախմբութենէն քանի մը օր առաջ, Փետրուար 8-ին, Պաքուի մէջ, իր «Ենի Ատրպէյճան» կուսակցութեան համագումարին ընթացքին, ծաւալապաշտ ու բռնատէր նախագահ Իլհամ Ալիեւ անգամ մը եւս անդրադարձաւ իր դրացի-թշնամի Հայաստանին: Նմանօրինակ արտայայտութիւններ նորութիւն չէին։ Սակայն, այս անգամ մենատէր Ալիեւի ձայնաստիճանը քիչ մը աւելի բարձր էր։ Իր կուսակցական գաղափարակիցներուն առջեւ բեմ բարձրանալով, ան յայտարարած է,…

Հին երգը նոր առիթով

Հայաստանում լրատվամիջոցներ կան, ( էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թեեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անվանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակությունները կրկին աշխուժացել են Դաշնակցության հասցեին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնհայտ է, առաջիկա ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխություն, որին…

«Ապառաժ»-ի խմբագրական. Հանուն համամարդկային արժեքների

Յուրաքանչյուր պոռթկում իր մեջ պարունակում է անկեղծություն և ազնվություն: Միայն ազնիվ մարդն է, որ կարող է պոռթկալ՝ տուրք չտալով ճղճիմ հաշվարկների և «առ ու ծախի»: Նույնն է մարդկային հավաքականությունների պարագայում: Ապստամբությունները, հեղափոխություններն այն կիզակետային անկյունադարձերն են, որտեղ մի պահ յուրաքանչյուր ոք մաքրվում է և հանուն մարդկային արժեքների, հանուն ազատության իր ուսերին կրում համամարդկային արժեքներին ծառայելու…

Անդրադարձ. Վատ Ընտրանքներ

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ Կիրակի, 11 փետրուարին, Պոլսոյ մէջ տեղի ունեցաւ Թուրքիոյ նախագահի բանբեր Իպրահիմ Քալընի եւ Միացեալ Նահանգներու նախագահի ազգային ապահովութեան խորհրդատու Հըրպըրթ Մաքմասթըրի հանդիպումը: Թուրքիոյ նախագահական պալատը հաղորդեց. «Մանրամասնօրէն քննարկուած են երկկողմանի յարաբերութիւններուն վրայ ժխտական ազդեցութիւն ունեցող հարցերը»: Այլ խօսքով` անոնց լուծման ուղղութեամբ որեւէ յառաջդիմութիւն չէ արձանագրուած: Մէկ օր ետք, թրքական դիւանագիտութեան պետ Մեւլութ Չաւուշօղլու…

Դաշնակցութիւնը ապրում է, շնչող ու զարգացող հաւատամք է

Ստորեւ կը ներկայացնենք Գէմպրիճի մէջ կայացած ՀՅԴ օրուան հանդիսութեան ընթացքին բանախօս ընկ. Ժան Հալլաճեանի խօսքը։ ՀՅԴ «Մեր օրուան» տօնակատարութիւնը ա՛յն պատեհ առիթն է, որ դաշնակցական ընտանիքը արժեւորէ ներկան, ուրուագծէ դիմակալելիք մարտահրաւէրներու բնոյթն ու առաջադրէ անոնց լուծումները: Իրագործումները՝ անպայմանօրէն մեզ կը խրախուսեն, կը գօտեպնդեն: Աւելին՝ մեզ յաւելեալ յանձնառութիւններու տակ կը դնեն, ա՛լ աւելի բծախնդրութեամբ ու հետեւողականութեամբ,…

Ակնարկ. Օդային-Հակաօդային Բախումներու Հարթութիւն

Տարածաշրջանային մակարդակի վրայ զինուորական իրադարձութիւններու արձանագրած մագլցողականութիւնը կը յուշէ, որ տարողութեան նոր հարթութիւն թեւակոխած են պատերազմական գործողութիւնները: Այդ հարթութիւնը աւելի կը յատկանշուի զինուորական ինքնաթիռներու յաճախակի երեւումներով, կործանիչներով, բայց նաեւ հակաօդային հակադարձութիւններով եւ զինուորական օդանաւերը վար առնելով: Եթէ սուրիական տարածքներու վրայ ահաբկիչները ռուսական զինուորական օդանաւ կը խոցէին, ապա քրտական զինեալ խմբաւորումները կը յաջողէին թրքական երկու կործանիչ…