Քննարկում

Ռուսական մուրճի և ամերիկյան սալի «եվրասիական» տխուր հեռանկարը

Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռուսաստանի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախությամբ կընդունի Մաքսային միությանն անդամակցելու` Թուրքիայի հնարավոր ցանկությունը: Դժվար է ասել` Անկարայում Պուտինն Էրդողանին արե՞լ է նման առաջարկություն, թե՞ դա զուտ Կրեմլի ցանկության արտահայտություն էր: Բայց ինքնին այդ հարցը շրջանառության մեջ դնելն արդեն պատահական չէր:…

Ժամանակն է մուտք գործել մեծ քաղաքականություն

Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա իրավիճակում, երբ փաստորեն փակուղում են հայտնվել բանակցային գործընթացը շարունակելու կամ Ադրբեջանին կառուցողական դաշտ «հրավիրելու» եռահամանախագահների և Հայաստանի ջանքերը, մեկ անգամ ևս օրակարգային է դարձել «Մադրիդյան սկզբունքներ» հասկացությունը: Այդ մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում վերջին շրջանում առաջինն արտահայտեց Ֆրանսիայի նախագահ պրն Օլանդը: «Մադրիդյան սկզբունքներ» պարունակող փաստաթուղթը եռանախագահների…

Երբ վրիպումներն անթույլատրելի են

Օրեր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական եւ հոբելյանական` 15-րդ հեռուստամարաթոնը: Արդեն 15 տարի է, ինչ հայկական իրականության մեջ տարին մեկ օր հայրենիքի հոգսով ու հուսով է ապրում հայության մի ստվար զանգված` իրենց լուման ներդնելով հայրենիքի կերտման եւ հզորացման համար: Համահայկական այս մասշտաբային նախաձեռնության գաղափարը կայանում է աշխարհասփյուռ հայության համախմբման շուրջ:…

Հայաստանի Նախագահին Մէջ «Ազգապետ» Փնտռողները Եւ Մեր Հաւաքական Ուժը ջլատող Ներքին Արիւնահոսութիւնը

Մարդն էվոլյուցիայով է փոխւում, ոչ թէ՝ ռեւոլյուցիայով: Մարդուն աւելի բնորոշ է առաջնորդի յետեւից գնալը եւ, ըստ իս, այդ դերն այսօր Սերժ Սարգսեանին է հէնց վերապահուած: ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ Քանի մը օր առաջ, ՀՀ մօտալուտ նախագահական ընտրութեանց մասին Հայաստանի Հանրային Հեռուստատեսութեան Առաջին Լրատուականէն ելոյթ ունենալով, իշխանաւոր ճամբարին մերձաւոր քաղաքական գործիչ մը «ամենայն լրջութեամբ» դիտել կու տար, թէ…

Հ.Մ.Ը.Մ.-ի ազգային դերակատարութիւնը՝ ռազմավարական տեսանկիւնէ

Վերջին քանի մը տասնամեակներուն ընթացքին տեղի ունեցած երկու հիմնական զարգացումներ մնայուն ազդեցութիւն ունեցան մեր հայկական, ազգային աշխարհաքաղաքական իրավիճակին վրայ: Առաջին հերթին եւ գլխաւորաբար, Հայաստանի վերանկախացումով՝ 1991 թուականին, անգամ մը եւս հանրապետութիւնը կիզակէտի վերածուեցաւ եւ խլեց հայ ժողովուրդի ուշադրութիւնը: Վերջին 21 տարիներուն ընթացքին բաւական բարեփոխումներ տեղի ունեցան Հայաստանի մէջ, սակայն արդարօրէն կարելի է ըսել, որ պետութիւնն…

Ջնջենք Սահմանները

«ԱՍՊԱՐԷԶ».- Չորեքշաբթի, 21 Նոյեմբերին՝ «Հայաստան» հիմնադրամի տարեկան թելեթոնէն մէկ օր առաջ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան, ԱՄՆի եւ Գանատայի մօտ Արցախի ներկայացուցիչ Ռոպերթ Աւետիսեան եւ Արցախի արտաքին գործոց նախարարութեան բազմակողմանի կապերու վարչութեանպետ Արմինէ Ալեքսանեան այցելեցին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի կեդրոնատեղին, ուր զանոնք դիմաւորեցին Կեդրոնական կոմիտէիանդամներ, շրջանային…

Ազգային էության մասին. Իշխանության ճգնաժամ

Nation-state հասկացությունը, որի հիման վրա առաջացել և աստիճանաբար կառուցվել է ժամանակակից պետությունների մեծ մասը, չի պարունակում այն իմաստը, որը մենք հասկանում ենք «ազգային պետություն» ասելով: Նույնիսկ հակառակը՝ nation-state հասկացությունը ենթադրում է, որ պետության հանդեպ հանդուրժողականությունը պետք է շատ ավելի բարձր լինի, քան հանդուրժողականությունը մյուս խմբավորումների հանդեպ՝ էթնիկական, կրոնական, դասակարգային, կլանային, ընտանեկան և այլն: Ստացվում է,…

Հնչած` Լիբանանէն, Ուղղուած` Հայկական Աշխարհին

Հայաստանի Հանրապետութեան նախագահին այցելութիւնը Լիբանան որոշ դիտարկումներու առիթ կու տայ բնականաբար: Նախ, այցելութիւնը տեղի կ՛ունենայ շրջանային մակարդակի վրայ ճգնաժամային պայմաններու եւ տեղական առումով քաղաքական բեւեռացած համապատկերի մէջ: Այդ առումով ալ նախագահի ելոյթներու բովանդակային շեշտադրումները յաճախ արծարծեցին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մօտեցումներ` յատկապէս խաղաղութեան վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղութեան առաջադրումի սկզբունքը հեզասահ ոստումով կապեց նաեւ Կովկասի շրջանին…

«Վստահ եմ, որ այս համաժողովի արդիւնքները լաւապէս կը ծառայեցւեն համազգային գերխնդիրների լուծմանը եւ մտածողութեան տարածմանը»

Հարցազրոյց՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ Երեւանում երկու օր շարունակ (նոյ. 19-ին եւ 20-ին) ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը նախաձեռնել եւ ի մի էր բերել հեղինակաւոր քաղաքագէտների, փորձագէտների եւ վերլուծաբանների, որոնք երկօրեայ գիտաժողովի շրջանակներում քննարկել են 21-րդ դարի մարտահրաւէրներին ու Հայաստանի անվտանգութեան հիմնախնդիրները: Այս գիտաժողովին իրանահայ համայնքը ներկայացնում էին՝ Իրանի…

Սիրիահայը ապրել է որպես պարկեշտ քաղաքացի

Օգտվելով Հայաստանում գտնվելու առիթից yerkir.am-ը հարցազրույց անցկացրեց Սիրիայի Բերիո թեմի ազգային իշխանության ներկայացուցիչ՝ Կարո Յուզբաշյանի հետ: Ստորեւ ներկայացվում է հարցազրույցը: -Արդեն բավական ժամանակ ձգվում է Սիրիայի տագնապը: Ինչպիսի՞ն է համայնքի կացությունը հոգեբանական, տնտեսական, արտագաղթի եւ այլ առումներով: -Հայ համայնքը համեմատաբար կայուն վիճակի մեջ է՝ հակառակ տնտեսական եւ այլ տագնապալի իրավիճակներին: Կան աշխատանքի դժվարություններ, որոնց պատճառով…