Քննարկում

Մի կարևոր բաժանարարի մասին

Հայաստանի ներքաղաքական դաշտն այսօր ծածկված է ամենաբազմապիսի բաժանարար գծերով: Իսկական լաբիրինթոս: Տարբեր հաստության միջնորմներով միմյանցից բաժանված են գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու անհատ գործիչները: Բոլորը, որպես կանոն, մյուսներից մի բանով տարբերվում են` ունենալով շատ ընդհանրություններ: Հաճախ այդ ընդհանրություններն այնքան շատ են, բաժանարար միջնորմն այնքան բարակ, որ դրա միջով նույնիսկ արևի լույսն է թափանցում, և մտածում…

Ժողովրդի անվտանգությունը սահմանից այս կողմ

«Ժողովրդի անվտանգություն» եզրույթ-երեւույթը մեզ մոտ ասոցացվում է որպես արտաքին թշնամուց անվտանգության ապահովում, ավելի հստակ` սահմանից այն կողմ «ատամները սրած» եւ գայլի ախորժակ ունեցող Ադրբեջանից պաշտպանվածություն: Կասկած չունենք, որ հայրենիքի սահմանին գիշեր ու ցերեկ կանգուն եւ արթուն հայ զինվորի` հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովությունը թշնամու ոտնձգությունների նկատմամբ, կատարվում է ամենայն պատասխանատվությամբ եւ նվիրումով: Սակայն նույնը չի…

21-ամեայ կենսափորձով…

2012 թւականի սեպտեմբերի 21-ով ահա, հայաշխարհը ընդառաջ է գնում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 21-րդ տարեդարձին: Ընդամէնը օրեր առաջ, նոյն սեպտեմբերի 2-ով նշանաւորւող հերոսական Արցախի անկախութեան հռչակման 21-րդ տարեդարձը եւս որպէս նախերգանք՝ հանդիսացել ու հանդիսանում է բուն հայոց ամբողջական պետականութեան անկախութեան ակունքն ու սկզբնաղբիւրը՝ մարմնաւորելով հայոց ազատատենչութեան ու արդարամտութեան ոգին: Ոգեղէն այդ արժեհամակարգը նւաճւեց ամենաթանկ գների…

Պատնեշի վրա նորից Դաշնակցությունն է

Նախընտրական այս շրջանը եւս հարմար առիթ էր որոշ հակադաշնակցականների կամ նրանց կողմից պատվիրած քաղաքագետ-վերլուծաբանների հերթական ՙառաքելություն՚ կատարելու համար: Սա եւս առիթ է ամեն գնով քարկոծելու Դաշնակցությանը: Ինչպես հայտնի է, ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում եւս ՀՅԴ Արցախի կազմակերպությունը սատարում է գործող նախագահ Բակո Սահակյանին: Իսկույն հայտնվեցին ՀՅԴ պահուստային հակառակորդները եւ մարդիկ, ովքեր ՙսրտացավորեն՚ գնահատելով ներկա իրավիճակը,…

…Հուլիսի 19-ին ընդառաջ

2012 թվականի ամառը Արցախի համար թեժ է քաղաքական անցուդարձերով: Առաջիկա նախագահական ընտրություններն էությամբ ու արցախյան առանձնահատկություններով հանդերձ, թերևս, չեն տարբերվի նախորդից, սակայն չի բացառվում նաև անակնկալ զարգացումներ: Այս ընտրությունները նախորդներից չեն տարբերվի նրանով, որ ինչպես միշտ, այս անգամ ևս թեկնածուների ցանկը համալրվեց ՙպահուստային ցուցակից՚: Բոլորիս համար պարզ է, որ նախագահի աթոռի համար իրականում կպայքարեն գործող…

Ի՞նչ պատահեցաւ Հայաստանի մէջ եւ ինչո՞ւ

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Երբ փոքր էինք, մեր գերդաստանին մեծերը իմաստուն խօսք մը ունէին. “Տահա ձոն ՛տի գայ, տահա անձրեւ ՛տի գայ, տահա ինչե՜ր ՛տըլլի…“: Դեռ ձիւն պիտի տեղայ, անձրեւ պիտի տեղայ, ու դեռ ինչե՜ր պիտի ըլլան: Ամիս մը անցաւ Հայաստանի Ազգային ժողովի թատերա-ընտրութիւններէն, նոր կառավարութիւնն ալ կազմուելու վրայ է: Տուեալները ցոյց կու տան, որ նորակազմ կառավարութիւնը…

Կրկին Արեւմտահայաստանի ու Արեւմտահայերէնի մասին

Օգոստոսի երրորդ շաբթուան աւարտին, Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արեւմտահայերէնի պաշտպանութեան, պահպանումին ու զարգացումին առնչուող խորհրդաժողով մը, կազմակերպութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան: Մամուլին միջոցով կրցանք օրը օրին հետեւիլ այս խորհրդաժողովի աշխատանքներուն, որ, ի դէպ, նմանօրինակ խորհրդաժողովներէ կը զատորոշուէր Արեւմտահայերէնին տիրութիւն ընող մարմնի մը ստեղծումի խոստում-յանձնառութեամբ: Այս տպաւորութիւնը ունեցանքՙ գէթ մամուլէն հետեւելով անոր աշխատանքներուն: Սակայն յղացքային առումով,…

Գարեգին Բ. Կաթողիկոսի Վկայութիւնը` Տոքթ. Բ. Փափազեանի Մասին

Տոքթ. Բաբգէն Փափազեանի մահով կը զգամ, որ մեծ բաց մը կը յառաջանայ ազգային, կրթական եւ մշակութային մեր կեանքին մէջ: Տաղանդաւոր միտք մըն էր, տրամաբանական տոկուն կարողութիւններով եւ ըմբռնումի ու վերլուծումի շեշտ ձիրքերով օժտուած: Հոգեւոր, իմացական, գրական, թատերական, պատմական, քաղաքական, գաղափարաբանական, ազգային, ընկերային արժէքներու եւ իրականութիւններու մասին լայն հմտութիւն, քաղաքակրթական բարձր ճաշակ եւ հասկացողութիւն եւ մանաւանդ…

Դաշնակցական Բաբգէնը

Շատ յաջող չէ այս խորագիրը, կը զգա՛մ: Ան ունի թերեւս առաւելութիւնը յստակ եւ մեկին ցոյց տալու, թէ մեր ողբացեալ ընկերոջ ոգեկոչման առիթով կուսակցական մարդու երեսն է, որ պիտի փորձեմ: ներկայացնել այս գրութեամբ: Բայց, իր միակ որակականով, ան կրնայ նաեւ նշանակել, որ Բաբգէն Փափազեանը դաշնակցական էր ամէն բանէ առաջ եւ ամէն բանէ վերջ եւ վե՛րջ. բան…