Դէմքեր եւ իրադարձութիւններ

Կարոտ Մկրտչյանի ծննդյան օրն է

Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»: «Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»: «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Կարոտ * * * Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝…

Հայկական ազատամարտի վերջին դրուագը եւ անկախութեան սերունդը

1 Հինգ տարի անցած է այն օրէն, երբ հայ աշխատաւոր ժողովուրդը մէկ մարդու պէս ոտքի կանգնեցաւ եւ տապալեց բօլշեւիկեան բռնակալութիւնը: Փետրուարեան ապստամբութիւնը ոչ միայն խորտակեց օրուայ ոճրագործ իշխանութիւնը, այլ եւ հիմնապէս յեղաշրջեց Հայաստանի ընկերային-քաղաքական մտածողութիւնը: Հինգ տարի յետոյ, կարելի է աւելի պաղարիւնութեամբ անդրադառնալ Փետր. 18-ի յեղափոխութեան եւ բնորոշել շարժումը: Հայ ժողովուրդը փոթորիկներու մէջ կը հիմնէր…

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) Յաղթանակի կարեւորագոյն պայմանը անմնացորդ նւիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը: Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում…

6-13 ­Փետ­րո­ւար 1919. Ա­րեւմ­տա­հա­յոց Երկ­րորդ ­Հա­մա­գու­մա­րը եւ Ա­զատ, Ան­կախ ու ­Միա­ցեալ Հա­յաս­տա­նի հան­գա­նա­կը

Փետ­րո­ւար 6-13ի այս օ­րե­րուն, 99 տա­րի ա­ռաջ, Ե­րե­ւա­նի մէջ բա­ցու­մը կա­տա­րո­ւե­ցաւ Ա­րեւմտա­հա­յոց Երկ­րորդ ­Հա­մա­գու­մա­րին, որ ազ­գա­յին-քա­ղա­քա­կան հիմ­նա­րար ներդ­րում եւ պատ­մա­կան մեծ նշա­նա­կու­թիւն ու­նե­ցաւ հայ ժո­ղո­վուր­դի հե­տա­գայ հո­լո­վոյ­թին մէջ։ Նո­րաս­տեղծ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան կազ­մա­ւոր­ման եւ հա­յոց ան­կախ պե­տա­կա­նու­թեան ար­մա­տա­ւոր­ման սկզբնա­կան փուլն էր։ Ող­բի, որ­բի եւ սո­վի պայ­ման­նե­րուն մէջ իր հայ­րե­նի­քին ան­կա­խու­թիւ­նը նո­ւա­ճած եւ հա­յոց ազ­գա­յին պե­տա­կա­նու­թիւ­նը վե­րա­կանգ­նած…

Սօսէ Մայրիկ (Աղբիւր Սօսէ, 1868-1953). Յեղափոխական հայու եւ Դաշնակցական ֆետայիի կանացի՝ մայրակա՛ն դէմքը

9 Փետրուար 1953ին, Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքին մէջ, 85 տարեկան հասակին իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարի դիւցազնուհին՝ Աղբիւր Սօսէն։ Սօսէ Մայրիկ հայ ֆետայական շարժման առիւծին՝ Սերոբ Աղբիւրի (Վարդանեան) կինն էր։ Ծնած էր 1868ին (ըստ որոշ աղբիւրներու՝ 1869ին) Սասուն, Նեմրութ լերան փէշերուն գտնուող Թեղուտ գիւղը, բազմանդամ ընտանիքի տէր Մարգար Դրօ-Աստանտուրի յարկին տակ։ Հազիւ պարմանուհի,…

Սիմոն (Դեդ) Աչիկգյոզյան (1939 – 1991) – Ինչ լինում է, թող ինձ լինի

Այսօր Արցախյան ազտամարտի հերոս Սիմոն Աչիքգյոզյանի ծննդյան օրն է: 53 տարեկանում մարտի դաշտում զոհված Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիքգյոզյանը կդառնար 79 տարեկան: «Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին: Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939…

Զապէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943). Արեւմտահայ վէպի մեծատաղանդ վարպետն ու հայ գրականութեան խիզախ եւ ազատախոհ կինը

Փետրուար 5ին մեր ժողովուրդը կը նշէ ծննդեան տարեդարձը հայ գրականութեան մեծատաղանդ ու բացառիկ դէմքերէն Զապէլ Եսայեանի։ Զապէլ Եսայեան իր մնայուն տեղը ունի Հայոց Մեծերու համաստեղութեան մէջ ոչ միայն իբրեւ տաղանդաւոր կին գրող ու հոգեվերլուծական վիպագրութեան մեծատաղանդ վարպետ, այլեւ՝ իբրեւ խիզախ եւ ազատամիտ յառաջապահը հայ կնոջ իրաւունքներուն պաշտպանութեան, յատկապէս սեռային իրաւահաւասարութեան, մտաւորական անկաշկանդ զարգացման եւ ազգային-ընկերային…

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը: Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում…

Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879-1919). Գաղափարի Մարտիկը, Ազգային Ղեկավարը եւ Հայաստանի Անկախութեան Դաշնակցական Կերտիչը

29 Յունուարին հայ ժողովուրդը կըոգեկոչէ մահուան տարելիցը իր մեծանուն զաւակներէն ԱՐԱՄի, որ հայոց հազարամեակներու պատմութեան մէջ անմահացաւ իբրեւ արդի ժամանակներու Հայաստանի անկախութեան կերտիչն ու հայոց պետականութեան հիմնադիրը։ Արամ իր պատանեկան տարիքէն նետուեցաւ հայ ժողովուրդի եւ Հայաստանի ազատագրութեան համար անխոնջ պայքարի ու անվեհեր կռուի դաշտ, ամբողջ կեանքը զոհաբերեց այդ նպատակին եւ հայոց լեռներու ամեհի ու խրոխտ…

Շաւարշ Միսաքեան (1884-1957). Առաջնորդող Մտքի Եւ Խօսքի Դաշնակցական Խմբագիրը

26 յունուարին կը լրանայ մահուան 61-րդ տարելիցը հայ մամուլի անմահ հսկաներէն Շաւարշ Միսաքեանի: Հայ մամուլի պատմութեան մէջ բարձրադիր գագաթ մը եղաւ աւազանի անունով Եղիազար, բայց Շաւարշ գրչանունով հայաշխարհով մէկ հռչակուած Միսաքեան տոհմի այս արժանաւոր ծնունդը: Գրական¬գեղարուեստական կատարելագոյն մշակումի հասած իր արեւմտահայերէնով, կուռ ոճի ու խոհականութեան իր տաղանդով եւ, մանաւա՛նդ, դաշնակցականի անխախտ հաւատքով ու սկզբունքայնութեամբ` Շաւարշ…