Դէմքեր եւ իրադարձութիւններ

Լե­ւոն ­Շանթ (1869-1951). ­Հա­յուն ամ­բող­ջա­տիպ՝ լիար­ժէ՛ք Ե­Սին դրօ­շա­կի­րը

Նո­յեմ­բեր 29ի այս օ­րը, 66 տա­րի ա­ռաջ, մեր աշ­խար­հէն մարմ­նա­պէս հե­ռա­ցաւ հայ գրա­կա­նու­թեան եւ հայ քա­ղա­քա­կան մտքի լու­սապ­սակ դէմ­քե­րէն ­Լե­ւոն ­Շանթ, որ ար­ժա­նա­ւո­րա­պէս յա­ռա­ջա­պահ դրօ­շա­կիր կը հան­դի­սա­նայ հայ ժո­ղո­վուր­դին ազ­գա­յին նե­րաշ­խար­հը վեր­ծա­նող՝ ՀԱ­Յուն հո­գեմ­տա­ւոր հա­րուստ Ե­Սը շնչա­ւո­րող մե­ծա­վաս­տակ մտա­ւո­րա­կան­նե­րու փա­ղան­գին մէջ։ Յատ­կա­պէս թա­տե­րա­կան իր գոր­ծե­րով՝ մա­նա­ւա՛նդ կո­թո­ղա­կան իր «­Հին Աս­տո­ւած­ներ»ով ան­մա­հա­ցած գրողն է ­Լե­ւոն Շանթ։…

Մշոյ Գեղամ (Տէր-Կարապետեան, 1865-1918). Երախտաշատ Գաղափարի մարտիկը

Ե­թէ 19րդ ­դա­րա­վեր­ջին թափ ա­ռած հայ յե­ղա­փո­խա­կան շար­ժու­մը կը շա­րու­նա­կէ, մին­չեւ մեր օ­րե­րը, գա­ղա­փա­րա­կան ներշնչ­ման անս­պառ աղ­բիւր հան­դի­սա­նալ հա­յոց սե­րունդ­նե­րուն հա­մար, բա­ցատ­րու­թիւ­նը պէտք է փնտռել ­Հայ­կա­կան Ա­զա­տա­մար­տի խա­րոյ­կը վա­ռած ան­զու­գա­կան սե­րուն­դին ար­ժա­նա­ւո­րու­թեան մէջ։ Ե­թէ հայ ժո­ղո­վուր­դը կրցաւ ամ­բող­ջա­կան ա­զա­տագ­րու­մի իր պայ­քա­րին առ­ջեւ ու­ղի հար­թել եւ յա­ռաջ շար­ժիլ՝ հա­կա­ռակ ի­րեն պար­տադ­րո­ւած ան­հա­ւա­սար ու­ժե­րով կռիւ­նե­րուն, դի­մագ­րա­ւե­լով օր­հա­սա­կան…

Ռուբեն Տէր Մինասեան (1882-1951թթ.) – Նշանաւոր յեղափոխականն ու պետական գործիչը

Հայ ազատամարտի պատմութեան մէջ իր ուրոյն տեղը ունի Ռուբէնը` Ռուբէն Տէր Մինասեան կամ Ռուբէն փաշան: Հերոսութիւններով ու բազմաչարչար մաքառումներով լեցուն է այս հայորդիին կեանքը: Ռուբէն այն անհատներէն էր, որուն համար հայրենիքի ազատութիւնը եւ բարօրութիւնը գերագոյն նպատակ էր: Ան հայ յեղափոխական այն սերունդէն էր, որ մաքառեցաւ Արեւմտեան Հայաստանի ազատութեան համար եւ մասնակից դարձաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան…

23 ­Նո­յեմ­բեր 1918. Թր­քա­կան զօր­քե­րը քա­շո­ւե­ցան Ա­լեք­սանդ­րա­պո­լէն՝ ա­ւե­րե­լէ եւ ա­ւա­րե­լէ ետք հա­յոց ­Գիւմ­րին

Նո­յեմ­բեր 23ի այս օ­րը, 99 տա­րի ա­ռաջ, ան­խառն ցնծու­թեան օր մը պէտք է ըլ­լար հայ ժո­ղո­վուր­դին հա­մար։ ­Բայց այդ­պէս չե­ղաւ… 1918ի տա­րես­կիզ­բէն ի վեր Ա­րե­ւե­լա­հա­յաս­տան խու­ժած թրքա­կան բա­նա­կը, որ մին­չեւ Ա­լեք­սանդ­րա­պոլ՝ ­Գիւմ­րի մտած ու Էջ­միած­նի ո­րոշ շրջան­նե­րը գրա­ւած էր, ու­թամ­սեայ իր տի­րա­պե­տու­թեան վերջ տա­լու ­Դաշ­նա­կից­նե­րու պար­տադ­րան­քին տակ, ­Նո­յեմ­բեր 23ին սկսաւ պար­պել Ա­լեք­սանդ­րա­պո­լը։ Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նո­րա­կազմ…

Սարգիս Զէյթլեան Դաշնակցական Խմբագիրը, Գործիչը, Ղեկավարը

ՅԱԿՈԲ ԵԱՓՈՒՃԵԱՆ Մարտի ամպամած ցուրտ օր մըն էր, խենթ քամի մը կը փչէր, երբ երեկոյեան գործէս վերադարձայ: Հազիւ տուն մտած` հեռաձայնը հնչեց: Մայրս էր, հարց կու տար, թէ այդ օր առաւօտ Պուրճ Համուտի մէջ պատահած ոճիրին տեղեա՞կ էի, արդեօք յաւելեալ մանրամասնութիւններ ունէի՞, թէ հօրաքրոջ թոռը` Պուրճ Համուտի ծանօթ գոհարավաճառ Հրանդ Քիւրքճեանը իր գործատեղիին մէջ սպաննուած…

Հայ Յեղափոխականի մը հիշատակները

Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով հրապարակվող նյութերի շարքում ներկայացնում ենք մեկ հատված ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Առաջին Հանրապետության «Բյուրո» կառավարության կազմում Ներքին գործոց եւ ռազմական նախարարի պաշտոնն իրականացրած Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ յեղափոխականի մը հիշատակները» հուշագրությունից: Շարունակելով անդրադառնալ Առաջին Հանրապետության ստեղծմանը եւ դրան նախորդող իրադարձություններին ներկայացվող հատվածը արժեւորում ենք նաեւ նրանով, որ լուսաբանվող իրադարձությունների շրջանում…

Խա­չա­տուր ­Կար­ճի­կեան (1882-1918). Ա­զատ ու ան­կախ ­Հա­յաս­տա­նի պե­տա­կան կեր­տու­մին զո­հա­բե­րո­ւած ա­խո­յեա­նը

Նո­յեմ­բե­րի այս օ­րե­րուն, 1918 թո­ւա­կա­նին, նո­րան­կախ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան մայ­րա­քա­ղաք Ե­րե­ւա­նը ծանր ցնցու­մի եւ խոր սու­գի մէջ էր։ Նո­յեմ­բե­րի 14ին (նո­րա­յայտ տո­ւեալ­նե­րով՝ ամ­սու 11ին), եղ­բայ­րաս­պան փամ­փուշ­տի զոհ գնաց վար­չա­պետ Ալ. ­Խա­տի­սեա­նի կա­ռա­վա­րու­թեան գլխա­ւոր դէմ­քե­րէն՝ աշ­խա­տան­քի եւ հան­րա­յին խնա­մա­տա­րու­թեան նա­խա­րար ­Խա­չա­տուր Կար­ճի­կեան։ Նո­րաս­տեղծ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան երկ­րորդ՝ Յ. Քաջազնունիի հա­մախմ­բա­կան (կոա­լի­սիոն) կա­ռա­վա­րու­թեան ժա­մա­նակ էր։ Խ­նա­մա­տա­րու­թեան նա­խա­րա­րի իր ա­ռանձ­նա­սե­նեա­կին…

Սեւ-­Քա­րե­ցի ­Սա­գօ (­Ծո­վա­նեան ­Սար­գիս, 1870-1908). ­Ֆե­տա­յա­կան ­Շարժ­ման դաշ­նակ­ցա­կան նա­խա­կա­րա­պետ­նե­րուն ա­ռինք­նող դէմ­քը

Նո­յեմ­բեր 13ի այս օ­րը կ­’ո­գե­կո­չենք ան­մեռ յի­շա­տա­կը մեր ժո­ղո­վուր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին ա­մէ­նէն ա­ռինք­նող դէմ­քե­րէն՝ 19րդ ­դա­րա­վեր­ջին թափ ա­ռած հա­յոց ­Ֆե­տա­յա­կան ­Շարժ­ման ան­կեղծ զի­նո­ւո­րի անն­կուն նա­խա­կա­րա­պետ­նե­րէն Սեւ-­Քա­րե­ցի ­Սա­գո­յի։ Սեւ-­Քա­րե­ցի ­Սա­գօ ա­ռաս­պե­լա­տիպ ֆե­տա­յիի ա­ւանդ կտա­կեց հա­յոց սե­րունդ­նե­րուն՝ ­Հայ Յե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցու­թեան ծնուն­դը հու­նա­ւո­րող ­Սար­գիս ­Կու­կու­նեա­նի ար­շա­ւա­խում­բին իր մաս­նակ­ցու­թե­նէն (քսան տա­րե­կա­նին) մին­չեւ ­Տա­րօ­նի մէջ 1898ի իր ձեր­բա­կա­լու­թիւ­նը ու ե­րեք…

Հայաստանի ինքնորոշումից մինչեւ Բրեստ-Լիտովսկ

2017թ. նոյեմբերի 7-ին, հերթական անգամ, հոկտեմբերյան-բոլշեւիկյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում տոնվեց, եթե ոչ պետականորեն, ապա կրկին հանրահավաքներով ու այլ միջոցառումներով: Լրատվամիջոցներով տեղի ունեցած քննարկումների ժամանակ հնչեցին տարբեր տեսակետներ՝ հոկտեմբերյան հեղափոխությունը չարիք էր, թե բարիք Ռուսաստանի համար: Վերջին ժամանակներում Ռուսաստանում ընդհանրապես տեղի է ունենում պատմության վերանայում, մեղմվում են գնահատականները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հնչում էին խիստ ու…

Միսաք Թորլաքեան (1888-1968). Հայկական Նեմեսիսի անվեհեր բազուկը եւ Դաշնակցական ահաբեկիչի պայծառ դէմքը

Հայ ժողովուրդի հերոսական ծնունդներու անմոռանալի փաղանգին մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւէ Միսաք Թորլաքեան, որուն մահուան տարելիցն է այսօր` Նոյեմբեր 12: 12 Նոյեմբեր 1968ին, Քալիֆորնիոյ մէջ, ութսուն տարեկան հասակին, առյաւէտ փակուեցան ցաւատանջ աչքերը Ազգային Հերոսին: Ցաւատանջ աչքեր՝ որոնք մանուկ տարիքէն զարհուրանքով տեսած էին ե՛ւ Համիտեան կոտորածները, ե՛ւ 1915ին թրքական պետութեան գործադրած ցեղասպանական մեծ ոճիրը, ե՛ւ հայ…