Դէմքեր եւ իրադարձութիւններ

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Հայաստանի եւ հայ ժողովուրդի վեհաշուք մտաւորականը

Հայ ժողովուրդի բազմադարեան հոգեմտաւոր հարտութեան եւ ազգային-հասարակական արժէքային ժառանգութեան առաքելատիպ վերանորոգիչներէն է Նիկոլ Աղբալեան, որուն ծննդեան 140րդ տարեդարձն էր երկու օր առաջ՝ Մարտ 24ին։ Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, ազգային-պետական ղեկավար գործիչ եւ քաղաքական-հասարակական անձնուէր առաջնորդ մը եղաւ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային դաստիարակ, իր անունը անջնջելիօրէն կապելով…

Խմբապետ Մուշեղ (Աւետիսեան, 1887-1956). Ֆետայի Խմբապետի դաշնակցական անբասիր մարմնաւորումը

Տարուան այս օրը՝ Մարտ 19ին կ’ոգեկոչենք մահուան տարելիցը հայ ժողովուրդի ֆետայական շարժման առասպելատիպ հերոսներէն Խմբապետ Մուշեղի։ Խմբապետ Մուշեղ անմահացաւ մեր ժողովուրդի ազգային յիշողութեան մէջ ոչ միայն իր Սասնոյ ինքնապաշտպանութեան եւ անկախ Հայաստանի հայացման հերոսական Գործով, այլեւ՝ Դաշնակցական Խմբապետի բարոյական ու գաղափարական աւանդը մարմնաւորելու իր արժանաւորութեամբ։ Յատկապէս սփիւռքեան ափերու վրայ կազմաւորուած հայոց սերունդները ազգային-ազատագրական պայքարի եւ…

17 Մարտ 1905. Վիտոշի Խորհուրդը եւ Քրիստափորեան Աւանդը

Մարտ ամսու 17րդ օրը կը խորհրդանշէ մեր ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման բարոյական վեհացումին եւ յեղափոխական պայծառակերպման օրը։ Օրը՝ իր անձին օրինակով ամբողջ սերունդներ յարատեւ կռուի առաջնորդելու, անյաջողութեանց մատնուելու գնով պայքարի վճռականութիւնը չկորսնցնելու եւ Հայաստանի ու հայութեան ամբողջական ազատագրումի դարաւոր երազը անպայման յաղթանակով պսակելու անդառնալի Ուխտին։ Օրը՝ Վիտոշի Խորհուրդին եւ Քրիստափորեան Պատգամին։ 108 տարի առաջ, 17 Մարտ…

Հայկական Նյուրենբերգ

30- ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ 1914թ. հուլիսին պայթեցավ Ա համաշխ. Պատերազմը, մասնակ­ցությամբ` մեկ կողմե Անգլիո, Ֆրանսայի եւ Ռուսաստանի դաշնակ­ցության եւ մյուս կողմե` Գերմանիո եւ Ավստրո-Հունգարիո զինակ­ցության: Օսմանյան կայսրությունը կմնար չեզոք: Բայց իթթիհատա­կան կառավարությունը հեւիհեւ կպատրաստվեր մասնակ­ցելու պատե­րազմին1: * * * Նույն տարվա հունիս-հուլիսին, Կարնո մեջ, տեղի կունենար Հ.Յ.Դ. 8-րդ Ընդհ. ժողովը, օրակարգի գլխավոր կետով` Հայաստանի բարենորոգումներու հարցը: Խանդավառ էր…

ԴՐՕ (Դրաստամատ Կանայեան, 1884-1956). Յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»

Մարտ 8ի այս օրը, դաշնակցական մամուլը հայաշխարհին գուժեց, որ «Տապալեցաւ հաստաբուն կաղնին»։ Իր գործը անաւարտ թողած՝ հայոց աշխարհէն հեռացաւ յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնաւորումը՝ ԴՐՕ։ Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը Հայու Յանդգնութիւնն ու Խիզախութիւնը անկրկնելիօրէն մարմնաւորած «մրրկածին» Ազատամարտիկին։…

27 Փետրուար 1988, Սումկայիթ. Հայասպանական թրքատիպ եղեռնագործութեան ատրպէյճանական մոլեգնումը

«Փետրուարի 27. ժամը 5ին թուրքերի ամբոխը ներխուժեց հարեւան հինգ յարկանի շէնքը… Ես իմ աչքերով տեսել եմ միայն Սաշայի եւ նրա տիկնոջ՝ Աւագեան Լոլայի ու քրոջ սպանութիւնը: Աղմուկ-աղաղակ էր, սուլոց: 100¬150 հոգի էին: Մտան շքամուտք: Սաշային սպաննեցին շքամուտքի մօտ, խփում էին փայտերով, ոտքով, երկաթէ ձողերով, դանակահարում: Սաշայի քոյրը պատշգամբից գոռում էր, օգնութիւն կանչում: Ամբոխը, Սաշային մորթելուց…

Յովհաննէս Թումանեան (1869-1923). Ամենայն Հայոց Բանաստեղծին լուսաբաշխ արուեստն ու կենարար շունչը

Այսօր, Փետրուար 19ին, հայ ժողովուրդը կը նշէ ծննդեան տարեդարձը իր հանճարեղ զաւակներէն Յովհաննէս Թումանեանի, որ իր կենդանութեան իսկ արժանացաւ «Ամենայն Հայոց Բանաստեղծ»ի պատուանդանին։ Մեծն Եղիշէ Չարենց իրաւամբ թարգմանը հանդիսացաւ հանուր հայութեան՝ թէ՛ Արեւմտահայաստանի, թէ՛ Արեւելահայաստանի եւ թէ աշխարհով մէկ սփռուած մեր ժողովուրդին, երբ հայ գրականութեան «հանճարեղ Լոռեցին» հռչակեց Թումանեանը։ Բառին բոլոր առումներով լոռեցի էր Թադէոս…

18 Փետրուար 1921. Հայ ժողովուրդի հերոսական ապստամբութեան անմար ոգին

Փետրուար 18ը կը խորհրդանշէ ամէն կարգի բռնակալութեանց, անիրաւութեանց եւ անարդարութեանց դէմ հայ ժողովուրդի հերոսական ապստամբութեան անմար ոգին։ 18 Փետրուար 1921ի այս օրը, իր անկախ հայրենիքն ու ազատ պետականութիւնը հազիւ նուաճած, բայց լենինեւքեմալ սադրանքին հետեւանքով դարձեալ գերութեան մատնուած հայ ժողովուրդը, իր հերոսական զաւակներու վճռական ծառացումով, ապստամբեցաւ Հայաստանի Հանրապետութեան պարտադրուած խորհրդային իշխանութեան եւ համայնավար Յեղկոմի բռնատիրութեան դէմ։…

«Մենք Արթուր Մկրտչյան կերպարի անհրաժեշտություն ունենք». Դավիթ Իշխանյան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին, որն անջնջելի հետք է թողել Արցախյան շարժման պատմության մեջ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ…

Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան, 1885-1915). Հայոց Արհաւիրքին եւ մարդոց Տառապանքին ցասկոտ Ճիչը

Փետրուար 15ը հաղորդութեան օր է՝ Ռուբէն Սեւակի ծննդեան տարեդարձին առիթով անոր գրական անմահ ժառանգութեամբ հաղորդուելու օր է։ 15 Փետրուար 1885ին ծնած էր հայ ժողովուրդի գրական մեծ տաղանդներէն Ռուբէն Սեւակը, որ միայն 30 տարի ապրեցաւ, չկրցաւ լրիւ կենսագործել ու լիարժէք արդիւնաւորել կանխահաս, այլեւ խոստմնալից տաղանդի իրեն բաժին ինկած ստեղծագործական երկունքի ժամանակը, որովհետեւ թուրք ցեղասպանը բրտօրէն կտրեց…