Դէմքեր եւ իրադարձութիւններ

Արթուր Ղարիբյան (1967-1992)

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում՝ կուլիկամցու ընտանիքում: 1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորել քանդակի բաժնում: 1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին: Եղել է Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարը: Զոհվել է 1992թ. նոյեմբերի 6-ին…

10 Դեկտեմբեր 1991ին Անկախութեան հանրաքուէն նուիրագործեց Արցախի ազատագրումը

Դեկտեմբեր 10ին, 23 տարի առաջ, Արցախի հայութեան հետ ամբողջ մեր ժողովուրդը պատմութեան կտակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան հանրաքուէն։ Հայկական երկրորդ հանրապետութեան ճակատագիրը վճռուեցաւ Դեկտեմբեր 1991ի այս օրը, երբ Արցախի հայութիւնը միահամուռ շարքերով դիմեց քուէատուփ, որպէսզի միասնական իր ձայնով «Այո՛» պատասխանէ Անկախութեան հանրաքուէին։ Այդ օրերուն Խորհրդային Միութիւնը դեռ չէր լուծարուած պաշտօնապէս։ Իսկ խորհրդային գործող սահմանադրութեամբ ու…

22 Հոկտեմբեր 1975. Հայ Դատի պայքարին ուժական շղթայազերծումը

Հոկտեմբեր 22ի այս օրը, 39 տարի առաջ, Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի մէջ կատարուած ահաբեկչական յանդուգն գործողութիւն մը ցնցեց քաղաքական աշխարհը, ճեղքեց հայ ժողովուրդին դէմ թրքական պետութեան գործադրած Ցեղասպանութեան ու Հայրենազրկումին շուրջ հաստատուած լռութեան պատը եւ տուաւ ազդանշանը Հայ Դատի ուժական պայքարին շղթայազերծման։ Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի մէջ, 22 Հոկտեմբեր 1975ի կէսօրին, երեք զինեալ երիտասարդներ ինքնաձիգ հրազէններով յարձակեցան…

Իշխան Հովսեփ Արղության (1863-1925) Ազգային հեղափոխական գործիչ

Հեղափոխական եւ քաղաքական գործիչ Իշխան Հովսեփ Արղությանը ծնվել է Լոռիի Սանահին գյուղում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը: Ուսուցչական և հեղափոխական աշխատանքներ է վարել Տրապիզոնում և Թավրիզում: Զինատար խմբեր է առաջնորդել դեպի Երկիր: Մասնակցել է Դերիկի կռիվներին և Խանասորի արշավանքին: Նշանակվել է Կամավորական 7-րդ գնդի հրամանատար: Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանը Թեհրանում: Մահացել է հոկտեմբերի…

Վահան (Կոմս) Փափազյան (1876-1973 թթ.) հայ ազատագրական շարժման առաջնորդը

Ծնած է Թաւրիզ: Նախնական ոսումը կը ստանայ Նոր Նախիջեւան, ուր կը յարի Դաշնակցութեան: Կը յաճախէ Մոսկուայի եւ Սբ. Փեթերսպուրկի համալսարանները: Հ.Յ.Դ. գործիչ, արհեստով` լուսանկարիչ: Կը գտնուի Ժընեւ, ուր Քրիստափորի առաջարկով, Երեւանէն Նիկոլի հետ կ’անցնի Վան` բանտարկուած Վարդգէսը փոխարինելու եւ որպէս Հ.Յ.Դ. գործիչ կազմակերպելու շրջանը եւ կապ պահելու արտասահմանի հետ: Կը Հսկէ Կովկասէն Վան ռազմամթերքի փոխադրութեան…

21 Սեպտեմբեր 1991. Հայաստանի Անկախութեան Հանրաքուէին խորհուրդն ու արժէքը

Սեպտեմբեր 21ին, ամէն տարի, ահա՛ 23 տարիներէ ի վեր, Հայաստանի Անկախութեան Հանրաքուէին տարեդարձը, ազգային արժանաւորութեան եւ հպարտութեան խորագոյն ապրումներ վերանորոգող իր խորհուրդով եւ արժէքով կը համակէ հայ մարդոց միտքն ու սիրտը։ Աշխարհով մէկ՝ քաղաքամայր Երեւանէն ու հայրենի ոստաններէն մինչեւ Սփիւռքի մերձաւոր թէ հեռաւոր հայօճախները, հայ մարդը այս օրերուն կը տօնէ ու կը վերյիշէ 1991 թուի…

Մուսա Լեռան հերոսամարտի ոգեպնդող ավանդը

99 տարի առաջ այս օրերին, 1915թ.-ի սեպտեմբերի 12-14-ին, ավելի քան 4 հազար հայ մարդիկ՝ մանուկ և ալեհեր, կին թե տղամարդ, իրենց զենքերով և փոխադրելի ինչքերով, ապաստան գտան ֆրանսիական 5 մարտանավերի վրա և հեռացան իրենց հայրենի դարավոր ոստանից՝ Մուսա լեռան գյուղերից: Նրանք հայրենիքը կամովին լքողներ չէին։ Ընդհակառա՛կը. պապենական հողին կառչած հայեր էին, որոնք ամբողջ 40 օր…

Սեպտեմբերի սկիզբ, 1908. Արամ եւ իր 150 ընկերները ազատ արձակուեցան Վանի բանտերէն

Սեպտեմբերի առաջին օրերը, 106 տարի առաջ, առանձնայատուկ ոգեւորութեան պահեր ստեղծեցին Վանի եւ ընդհանրապէս հայոց աշխարհի տարածքին։ Մարտ 1908ին Դաւոյի դաւաճանութեան հետեւանքով ձերբակալուած հարիւրաւոր հայ յեղափոխականները, որոնց շարքին նաեւ Վանի եւ ընդհանրապէս Վասպուրական շրջանի Դաշնակցութեան լիազօր ներկայացուցիչը՝ Արամ, Օսմանեան Սահմանադրութեան հռչակումով, ազատ արձակուեցան բանտէն։ Կոմս (Վահան Փափազեան) եւ Ռուբէն, իրենց յուշերուն մէջ, ինչպէս եւ Արշալոյս Աստուածատրեան,…

2 Սեպտեմբեր 1991. Արցախի Անկախութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը

Սեպտեմբեր 2ին, 23 տարի առաջ, այդ ժամանակ տակաւին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ եւ Շահումեանի Շրջան անունով ծանօթ՝ հայոց հինաւուրց Արցախ Աշխարհի ժողովրդական պատգամաւորները, ատենի օրէնըսդիր իշխանութեան Մարզային եւ Շրջանային Խորհուրդներու միացեալ նիստ մը գումարելով, հռչակեցին Արցախի Անկախութիւնն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիմնադրումը։ Օրին դժուար էր հաւատալ, որ Շուշիի բարձունքներուն ամրակայուած ատրպէյճանական զօրքի հրետանիի հարուածներուն եւ…

Անդրանիկ (Օզանեան, 1865-1927). Քաջ, խիզախ եւ անպարտելի հերոսի ոգեշնչող մարմնաւորումը

Մեր ազգային յիշողութեան մէջ Անդրանիկ կը մարմնաւորէ քաջ ու խիզախ հերոսի եւ անպարտելի մարտիկի անկորնչելի աւանդ մը, որ մինչեւ մեր օրերը ինքնավստահութեամբ եւ յանդգնութեամբ, հպարտութեամբ եւ մարտունակութեամբ կը ջրդեղէ հայոց նորահաս սերունդներու միտքն ու հոգին։ Դարաշրջան խորհրդանշող հերոսներով հարուստ եղած է մեր ժողովուրդը, հազարամեակներու իր պատմութեան տարբեր հանգրուաններուն։ Աւանդ ստեղծած այդ հերոսները իրենց բացառիկ տեղը…