Դէմքեր եւ իրադարձութիւններ

18 Փետրուար 1921. Հայ ժողովուրդի Ըմբոստ Ոգիին Շղթայազերծումը՝ Ազատատենչ Եւ Արդարադատ

18 Փետրուարին, 89 տարի առաջ, հայ ժողովուրդը ապստամբեցաւ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան պարտադրուած խորհրդային իշխանութեան եւ համայնավար Յեղկոմի բռնատիրութեան դէմ։ Հայ ժողովուրդի ըմբոստ ոգիին հերոսական շղթայազերծումն էր Փետրուարեան ապստամբութիւնը։ Պատմութեան մէջ անիկա գրաւեց իր նշանակալից տեղը, իբրեւ Ռուսական Կայսրութեան տարածքին համաժողովրդային առաջին ըմբոստացումը՝ 1917ի Հոկտեմբերին պոլշեւիկեան յեղաշրջումով հաստատուած համայնավար բռնակալութեան եւ խորհրդային ամբողջատիրութեան դէմ։ Ժողովրդային ըմբոստացման…

Սօսէ Մայրիկ (1868–1953). Յեղափոխական Հայուհիի Դաշնակցական Տիպարը

9 Փետրուարը մահուան տարելիցն է հայոց նորագոյն պատմութեան եզակի դէմքերէն Սօսէ Մայրիկի, որ ազգային մեր ինքնութեան եւ հպարտութեան աղբիւր դարձաւ իր մարմնաւորած տիպարով եւ սերունդներուն կտակած պատգամով։ 56 տարի առաջ՝ 9 Փետրուար 1953ին, Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքին մէջ, խոր ծերութեան հասած՝ իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի ազգային–ազատագրական պայքարի դիւցազնուհին՝ Աղբիւր Սօսէն։ Սօսէ Մայրիկ հայ ֆետայական…

Ինչպե՞ս կանխվեց արեւելահայության բնաջնջումը 1905-1906 թթ.

Օգտվելով 1905թ. հունվարին Ռուսաստանում սկսված հեղափոխությունից եւ Անդրկովկասի ցարական իշխանությունների թողտվությունից, 1905 թ. Փետրվարից կովկասյան թաթարները օսմանյան Թուրքիայի դրդմամբ սկսեցին իրականցնել արևելահայության բնաջնջման` վաղօրոք մշակված ծրագիրը: Տեղեկանալով դրա մանրամասներին` ՀՅԴ Արևմտյան Բյուրոն Ռոստոմի (Ստեփան Զորյան) գլխավորությամբ զորաշարժի են թարկեց ողջ կազմակերպությունը` զենք, զինամ թերք ու մարդուժ տեղափոխելով Անդրկովկաս: 1905-1906 թվականների ընթացքում Արարատյան դաշտավայրում, Զանգեզուրում, Ղարաբաղում,…