Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը Իշխանություններն ամեն ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր: Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, որ այս ընտրությունների հետ չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը…

Միայն ՀՅԴ-ն է ընտրությունների գնում ղեկավար կազմով

«Իշխանություններն ամեն ինչ արելցին, որ նսեմացնեն այս ընտրությունների նշանակությունը` ասելով, որ գյուղը գյուղապետ է ընտրում, քաղաքը քաղաքապետ է ընտրում, դրանից ավել բան մի ակնկալեք այս ընտրություններից` շատ-շատ ասֆալտապատման, աղբահանման, կենցաղյաին հարցերով վերջանա, եւ դրանով բնականաբար հետաքրքրությունը նսեմացնեն այս ընտրության»,- Արաբկիրի բնակիչներին այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա…

Հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել

Տարբեր հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբացության պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն իրականում բանակային հանդիպումներ չի ունենում, միայն քարոզարշավի ֆոն է ստեղծում: «Նրանք մարդկանց հետ չեն հանդիպում, քարոզարշավ չեն անում. պարբերաբար բերում են պետական հիմնարկների աշխատողներին, ուսուցիչներին և վերջ: Իրականում…

ՀՅԴ-ն առաջարկում է բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների արտոնություններն ընդլայնել

«Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովում ներկայում քննարկվող նախագծերի փաթեթի նպատակն է ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային Ժողովի ապրիլի 29-ի նիստի ժամանակ…

Քաղաքացիները պետք է «ոչ» ասեն իշխանություններին և «այո» ըննդիմադիր քաղաքական ուժին

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ավագանու քարոզարշավ էր անցկացնում Դավթաշենի վարչական շրջանում: Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Աղվան Վարդանյանի եւ իր մյուս թիմակիցների հետ շրջեց Դավթաշենի փողոցներով՝ ներկայացնելով բնակիչներին իրենց քարոզչական նութերը: «Մեր պարագայում մենք կարծում ենք, որ ընդդիմադիր քաղաքապետը իսկապես կարող է փոխել երկրում իրավիճակը։ Համապետական ընտրությունների ժամանակ շատ դժգոհ զանգված կար, որը փոփոխություն չկարողացավ…

Հայաստանում արտագաղթը հասել է վերջնագծին

Մենք այս ընտրություները դիտարկում ենք ոչ միայն զուտ Երեւանի ընտրություններ, այլ ընտրական ճանապարհով երկրում իրավիճակ փոխելու համար լուրջ հնարավորություն: Ցանկանում ենք ընտրությունների միջոցով երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել»,- Երեւանի Կենտրոն համայնքում՝ Այգեստանի բնակիչների հետ բակային հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ Այդ բարեփոխումների ծրագիրը Դաշնակցությունը վաղուց է…

Մայիսի 5-ին բոլորս գնում ենք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ն ասում իշխանությանը

Ապրիլի 28-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն Ավան վարչական շրջանում անցկացրեց քայլարշավ, որն ավարտվեց ժողովրդային հանդիպումով: Քայլարշավի մասնակիցների հետ էին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու ՀՅԴ նախընտրական ցուցակի 3-րդ համար Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ավագանու ցուցակի Ավան վարչական շրջանը ներկայացնող թեկնածուներ: Քայլարշավի ընթացքում խմբին է միացել…

Ընդդիմության համար գլխավորը Երեւանի ավագանու ընտրություններում առավել շատ ձայներ հավաքելն է

Այս անգամ ընդդիմությունը կկարողանա ընտրատեղամասերում պաշտպանել ընտրողների ձայները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Չնայած որ արտաքին ֆոնն ու արտաքին երեւույթները նորմալ են, սակայն, ինչպես եւ մեր երկրում ցանկացած ընտրության ժամանակ, կառավարող կուսակցությունը քարոզարշավ չի իրականացնում, այլ ամբողջությամբ զբաղված է վարչական եւ պետական ռեսուրսների…

ՀՅԴ-ի խնդիրը սեփական քաղաքապետ ունենալը չէ, այլ Երեւանում իշխանափոխությունը

ՀՅԴ-ն նոր չէ, որ քաղաքական բեմահարթակում իր ծրագրի մասին է խոսում, երկրում ստեղծված վիճակի մասին է խոսում, ընդդիմադիր կուսակցություն է, իր ընդդիմադիր տեսակետներն ու դիրքորոշումները շատ հստակ արտահայտել է, ընդհանրապես Հայաստանի բոլոր պրոբլեմների մասին. Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն…