Հ.Յ.Դ. Հայաստան

Մշակույթը այսօր եւ հեռանկարում

Ցանկացած ժողովրդի ներկայի և հեռանկարի ամենապատասխանատու առաքելությունը վերապահված է նրա մշակույթին։ Ճշմարտություն, որ հատկապես անշրջանցելի է փոքր ժողովուրդների համար և ապացուցելու կարիք չկա, թե որքան կենսական է համաշխարհայնացման մեր օրերում մշակույթի դերակատարությունը ազգային ինքնության համարև որքան կործանարար վերջինիս թերագնահատումը ազգային պետականության և անվտանգության համատեքստում։ Մենք՝ հայերս, պատմականորեն, բաց ենք եղել համաշխարհային քաղաքակրթական առաջընթացի նկատմամբ, և…

ՀՅԴ-Ն ընդդեմ քաղաքապետի

Այսօր, ժամը 11-ին, Վերահսկիչ դատարանի 317 դահլիճում լսվելու է ՀՅԴ հայցադիմումն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի` հանրահավաքի անցկացման թույլտվությունը մերժելու համար: Ս.թ. սեպտեմբերի 11-ին, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՅԴ Արագածոտնի մարզային կառուցը գրավոր իրազեկել է Աշտարակի քաղաքապետ Գ.Թամազյանին այն մասին, որ «նախատեսում է անցկացնել հանրահավաք Աշտարակի քաղաքային հրապարակում ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 17:00-19:00 ընկած ժամանակահատվածում»: Առանց որեւէ քննարկման…

Կհանդիպենք Աշտարակում

Հիմք ընդուելով ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը, ՀՅԴ Գերագույն մարմինը Վարչական դատարանում բողոքարկել էր Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 24-ի որոշումը` այն անվավեր ճանաչելու պահանջով: Պատասխանող կողմը` Աշտարակի փոխքաղաքապետ Հրաչիկ Խաչատրյանը, դատական նիստին իր «հիմնավորումներով՚» փաստել է իրազեկման մերժման անհիմնությունը: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայցադիմում է ներկայացրել դատարան,…

Սպասարկում են կոնկրետ գործարարի

-Հարց.-Ինչպե՞ս կմեկնաբանեք փոփոխությունները, ըստ որոնց հիմա ձեռք չեն տալիս Լեզվի մասին օրենքին, այլ փոփոխում են միայն Հանրակրթության մասին օրենքը: -Մութ սենյակում կատու փնտրելու պատմությունն է սա: ԱԺ իմ փորձառության մեջ չի եղել դեպք, երբ որեւէ օրինագծի վերաբերյալ լսումներ կազմակերպվեն եւ տվյալ օրինագծի տեքստը չլինի սեղանին, շատ հստակ է` լսումների ձեւաչափը նախ եւ առաջ կոնկրետ քննարկվող…

«Թույլ» իշխանություն՝ ուժեղ պետություն

-Ձեր կարծիքով` Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը ինչո՞վ էր պայմանավորված, իրո՞ք նա այդքան վատ էր աշխատում իբրեւ ԱԺ փոխնախագահ: -Արեւիկ Պետրոսյանն այն եզակի պատգամավորներից է, որ իսկապես աշխատում է եւ խորհրդարանի օրենսդրական գործունեության շարժիչ ուժերից է: Մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը նա աշխատանքային մեծ փորձ էր կուտակել որպես արդարադատության փոխնախարար, քաղծառայության խորհրդի անդամ, պրոֆեսիոնալ է եւ տիրապետում է…

Համատեղ հայտարարություն Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող ուժերի հավաքի

2010թ. ապրիլի 22-ին հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հավաքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Թուրքական նախապայմանների բավարարմանը ծառայող հայտնի արձանագրությունների շուրջ ծավալվող գործընթացներն ինքնին նպաստել են, որ. – Հայոց ցեղասպանության խնդիրը վերածելով երկկողմանի հարաբերություններում քննարկման ենթակա հարցի` խոչընդոտվի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, – Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ…

ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության ուղենիշները

ՆԱԽԱԲԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ Ա.- ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ Բ.- ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գ.- ՋԱՎԱԽՔ Դ.- ՍՓՅՈՒՌՔ Ե.-ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ Ա.- ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՍԱՀԱՄԱՆԱԴՐԱ-ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Բ.- ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Գ.-ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ Դ. ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՆԱԽԱԲԱՆ Հայ Յեղափոխական…

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը

Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակությունը, հանրային հնչեղությունը եւ հետեւանքները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները: Նախ` Հ.Յ.Դ.-ն կոալիցիային մաս կազմեց նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամը, հայկական երկու պետությունների անկախությանն ու անվտանգությանը ուղղված ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով հաղթահարելու եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով:Այս ընթացքում որոշակի հաջողություններ արձանագրվեցին, սակայն անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություն առաջացավ արտաքին քաղաքականության…

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի հայտարարութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յայտարարում է քաղաքական կոալիցիային իր մասնակցութիւնը դադարեցնելու մասին: Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակութիւնը, հանրային հնչեղութիւնը եւ հետեւանքները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները: Նախ` ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմեց նախագահական ընտրութիւններից յետոյ երկրում ստեղծուած ճգնաժամը, հայկական երկու պետութիւնների անկախութեանն ու անվտանգութեանն ուղղուած ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով յաղթահարելու եւ համակարգուած բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով:…

Հայտարարություն ԼՂՀ հռչակման 17-ամյակի առիթով

Արցախյան շարժման 20-ամյակի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 17-ամյակի առիթով 2008թ. սեպտեմբերի 2-ին ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Երեւանում կայացած հանրահավաքի մասնակիցներս արձանագրում ենք. – Հարավային Կովկասում վերջին շաբաթների պատերազմն ու իրադարձությունները նոր իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում: – Ակնհայտ է, որ եթե միջազգային հանրությունը այսուհետ չկարողանա բացառել ուժի կիրառումը, ապա անկանխատեսելի զարգացումները կարող են աղետալի լինել: Կատարվածը…