Հ.Յ.Դ. Հայաստան

Արմեն Ռուստամյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՅԴ-ի դժգոհությունը հայտնել Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելու կապակցությամբ: «Այսօր գնացել եմ նախագահի հետ հանդիպել եւ մեր ուղերձն եմ փոխանցել, որ դեմ ենք այդ նշանակմանը եւ բացատրել ենք, թե ինչու ենք դեմ: Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մոտեցումները,…

Սերժ Սարգսյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են

Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:

Ընդդիմադիր քաղաքապետը երկրում շատ բան կփոխի

Մեր նպատակը իսկապես ժողովրդին իշխանությունը վերադարձնելն է, հինգ տարի այսպես սպասել այլևս չի լինի: Քիչ առաջ Երևանի «Անի» հյուրանոցում հրավիրած ազգային օրակարգի ձևավորման միտված գագաթաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության Երևանի ավագանիների ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը․«Ո՞րն է այն ճանապարհը, որը մեզ ավելի շուտ կհասցնի նպատակին՝ երկու ճանապարհ ունենք․նախ պետք է վերացվի…

Ցեղասպանության ճանաչումը դեռ վերջը չէ

Ընդամենը երկու տարի է մնացել ցեղասպանության 100-ամյակին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով դեռ 2011 թ. ապրիլի 23-ին ստեղծվեց պետական հանձնաժողով: Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ աշխատանքներ են տարվել հանձնաժողովի ստեղծումից ի վեր, որքանո՞վ են դրանք արդյունավետ: Ի՞նչ ուղղությամբ է հանձնաժողովն աշխատելու մինչև…

Ելք չունե՞ն, ներքին խնդիրնե՞ր ունեն…

Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար։ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար այս որոշումն անակնկալ չէր: Yerkir.am-ի հետ զրույցում նա մեջբերեց թերթերից մեկի այսօրվա հրապարակման վերնագիրը` «Տրամաբանական չէր, անակնկալ չէր»: «Մեր երկրում…

Պետք չի ակնկալել, որ մենք հրապարակում պետք է լինենք զուտ հրապարակում լինելու համար

Մեր հարցին, թե ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն այսօրվա ֆորումից, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Մենք ակնկալելու ենք, որ նախընթաց երկամսյա այս ժամանակահատվածի որդեգրած մարտավարության մեջ համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության գիտակցում կլինի, եւ նաեւ որոշումները կայացնելու մեխանիզմների հետ կապված փոփոխություններ լինեն։ Մենք մշտապես ասել ենք եւ այսօր էլ այդ կարծիքին ենք, որ ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ պիտի տեր…

Փոխել քաղաքը՝ փոխելով քաղաքապետին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ քարոզչական խումբը ապրիլի 18-ին ունեցավ առաջին հրապարակային հանդիպումը՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ: Դաշնակցությունը այս ընտրություններին մասնակցում է ոչ թե ավագանու կազմում մի քանի մանդատ ունենալու համար, այլ քաղաքապետին փոխելով՝ քաղաքում եւս լուրջ փոփոխություններ նախաձեռնելու. ելույթ ունենալով ընտրողների առջեւ՝ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է ավագանու…

Ավագանին պետք է լինի վերահսկիչ հանձնաժողով. Երևանի բյուջեն անվերահսկելի է

Ավագանին պետք է լինի վերահսկիչ հանձնաժողով. Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին: «Մենք Երևանում անընդհատ հանդիպում ենք ընդվզումների՝ քաղաքաշինությունից սկսած, էկոլոգիայով վերջացրած, բայց ոչ մի անգամ ոչ մի ավագանի չի փորձել խնդրին ծանոթանալ ու լուծում տալ, միշտ փորձել են լռեցնել»,- ասաց նա՝ հավելելով, որ…

ՀՅԴ-ն կմասնակցի ապրիլի 19-ին «Բարև դաշինքի» կազմակերպած քննարկմանը

ՀՅԴ-ն «Բարև դաշինքից» արդեն հրավեր ստացել է և ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը մասնակցելու է ապրիլի 19-ին Անի հյուրանոցում կազմակերպված միջոցառմանը: Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին ՀՅԴ մամուլի գրասենյակից: Պատասխանելով հարցին, թե` որևէ ծրագիր կամ քայլերի հաջորդականության առաջարկ ՀՅԴ-ն ներկայացնելու է այդ քննարկման ժամանակ, ասացին, որ դա կախված է քննարկման ընթացքից և կպարզվի տեղում: Հիշեցնենք, որ…

Այս անգամ մեր կուսակցությունը մեծ քանակությամբ ձայներ կհավաքի հենց Երեւանում

Երեւանի ընտրողների ճնշող մեծամասնությունը բնակչության այն մասն է, որն առավել ինքնուրույն է, անկախ եւ առավել քիչ է ենթակա ճնշումների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ փորձելով հերքել փաստը, որ իրենց կուսակցությունն իր ձայների մեծ մասը, սովորաբար, ստանում է Երեւանից դուրս: Նրա համոզմամբ՝ ընտրակաշառքը եւ վարչական լծակները առավել քիչ…