Հ.Յ.Դ. Հայաստան

Եթե թեկնածուներից մեկի շուրջ կոնսոլիդացիա նկատվի ՀՅԴ դիրքորոշումը կարող է փոխվել

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: – Պարոն Համբարձումյան, ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նախագահական ընտրությունների քարոզարշավն ընթանում է: ՀՅԴ-ն դեռ չի՞ կողմնորոշվել, թե որ թեկնածուին է սատարելու, կամ սատարելո՞ւ է որևէ թեկնածուի: – Գիտեք, որ մենք բացառել էինք գործող նախագահին աջակցելը, որովհետև մեր քաղաքական օրակարգի հետ կապված ինչպես մյուս ուժերի,…

Արսեն Համբարձումյանը քարոզարշավի առաջին շաբաթը գնահատեց մեկ բառով` «զավեշտալի»

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու չառաջադրած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ընտրություններից մի քանի օր առաջ հանդես կգա հայտարարությամբ` կողմնորոշելու իր ընտրազանգվածին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա նշեց, որ կուսակցությունում քննարկումներ լինում են, մի քանի հստակեցված մոտեցումներ ունեն: «Այս պահի դրությամբ մեր մոտեցումը հետեւյալն է` հակված ենք կոչ…

Սա ավելի շատ մաշկահանման քաղաքականություն է

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հարցազրույցը Lragir.am-ին -Պարոն Մինասյան, նախորդ տարեվերջին կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած Հարկային նոր փաթեթը բուռն քննարկումների առիթ է այս օրերին: Մի քանի օրինակով կներկայացնե՞ք այն խնդիրները, որոնք առաջ են գալիս այս փաթեթի ընդունմամբ: -Նախ, կարծես արդեն սովորույթ է դարձել, երբ կառավարությունը տարվա վերջում անակնկալի է բերում ոչ…

Այն, ինչ այսօր ենք տեսնում, հիմքեր չի տալիս մեզ որևէ մեկին աջակցելու

Ասում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը – ՀՅԴ-ն դեկտեմբերի 26-ին հստակ հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում առաջիկա նախագահական ընտրություններին, իշխանության թեկնածուին չի սատարում, սակայն մինչ օրս հստակ հայտարարություն չի հնչել` որևէ այլ թեկնածուի աջակցելո՞ւ եք, թե՞ոչ: – Երբ ժողովը կայացավ, վերջնական պարզ չէր, թե թեկնածուների ինչ շրջանակ կունենանք: Այս հանգամանքը նկատի ունենալով` լիազորություն տրվեց…

Կսատարի՞ ՀՅԴ-ն որեւէ թեկնածուի, թե՞ ոչ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հարկ եղած դեպքում հայտարարությամբ հանդես գալ», -ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Ըստ նրա` դեկտեմբերի 25-ին, երբ կայացավ Գերագույն ժողովը, պարզորոշ չէր, թե ովքեր կգրանցվեն նախագահի թեկնածու, ինչպիսին կլինի ընտրարշավը, դրա համար էլ այդ ժամանակ նման լիազորություն չի տրվել: «Երբ քարոզարշավը սկսվի,…

Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում

«Մենք առաջիկա մեկուկես-երկու ամիսը որոշակի դադարի մեջ ենք: Ճիշտ է` պետության մեջ ամենակարևոր իրադարձություններն են, բայց իրենց կանխատեսելիությամբ որևէ ակնկալիքի տեղ չեն թողնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները, ըստ նրա, չեն կարող լինել դանդաղ. այնքան ակնհայտ ու դժվարին են խնդիրները, որ դրանց…

Դաշնակցությունը իր ընտրազանգվածին կկողմնորոշի

Կուսակցության Գերագույն ժողովը Գերագույն Մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հայտարարությամբ հանդես գալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Անցած տարեվերջին Դաշնակցության Գերագույն ժողովը որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել՝ բացառելով նաեւ իշխանության թեկնածուին աջակցելը։ «Սա ոչ թե մրցակցությունից խուսափել է, այլ անհավասար պայքարի մեջ անիմաստ չմտնել։ Եվ…

ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին

«Քաղաքացիները չպետք է մտածեն, որ քանի որ ընտրություններով շատ հարց չի կարող լուծվել, պետք է մերժեն և չմասնակցեն ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին, թեկուզև իրենց վճռական ոչն ասելու բոլոր թեկնածուներին: «Մենք մտածում ենք, որ ընտրություններին անպայման պետք է մասնակցեն քաղաքացիները, այդ թվում…

Ինչու ընդդիմությունը չմիավորվեց. Արմեն Ռուստամյանի փաստարկները

«ԱԺ ընտրություններում պարզ դարձավ, որ իրական զանգվածն այնքան է պակասել, որ ազդեցություն չունի ընտրական գործընթացի վրա, իսկ ոչ իրական զանգվածը՝ վարչական ռեսուրսների և այլնի տեսքով, ավելացել է: Եվ մասնակցել նախագահական ընտրությանը մի քանի տոկոս ավելացնելու համար, իմաստ չունի: Եթե պայքարի ընթացքում մեկ հոգի է հաղթում, ու դա դու չես, ուրեմն քո տոկոսները ոչ ոքի չեն…

ՀՅԴ-ն շարունակելու է մնալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Պրն Վարդանյան ինչպիսին կբնորոշեիք ստեղծված նախընտրական իրավիճակը: -Իրավիճակի գնահատականը մենք տվել ենք դեռ դեկտեմբերի երկրորդ կեսին, նույն իրավիճակն է, որեւէ բան չի փոխվել: Իրականում Հայաստանում ընտրությունները դադարել են իշխանության ձեւավորման, փոփոխության միջոց լինելուց եւ այս ընտրությունների ընթացքը կանխորոշված է: Այն, որ ազդեցիկ քաղաքական ուժերը ի վերջո…