Հ.Յ.Դ. Հայաստան

Նախագահը հանձնարարականներ է տվել Արծվիկ Մինասյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ…

Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարության օրակարգում էր Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Կառավարության որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին եւ արդյունավետ աշխատանք…

Մրցույթ անցկացնելու հանձնաժողովի մեջ ինչո՞ւ պետք է ընդդիմությունը ներկայացվածություն չունենա

ԱԺ-ում հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթ ունեցավ և նշեց, որ կոռուպցիան ընդհանրապես կվերանա, եթե կառավարումը լինի արդյունավետ, առանց թերությունների, որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն օրենքների և որոշումների ընդունման օբյեկտիվությունն ու անաչառությունը, այդ դեպքում, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելու կարիքն էլ չի լինի: Նրա խոսքով՝…

Ինչ ծառայություններ պետք է առանձնացնել խոշորացված համայնքների համար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մամուլի ակումբ-Համատեղ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը:

Միասնական քննությունների համակարգում նորամուծություններ են սպասվում

Կրթության եւ գիտության նախարարությունը մտադրություն ունի փոփոխություններ անել միասնական քննությունների համակարգում եւ հնարավորություն տալ դիմորդներին տարվա ընթացքում երկու անգամ հանձնել այդ քննությունները: Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախատեսում են կատարել 3 բարեփոխում այս ոլորտում: «Նախ եւ առաջ մտածում ենք պահել առաջին հայտի գերակայության սկզբունքը: Շատ են…

Դաշնակցական նախարարները վերանշանակվեցին

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահի հրամանագրով իրենց պաշտոններում նշանակվեցին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Դպրոցի տնօրենը երկու անգամից ավել չի կարող լինել տնօրեն

Դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարել էր յոթնօրյա ժամկետում քաղաքապետարանի եւ մարզպետարանների համագործակցությամբ ներկայացնել ծրագիր՝ կրթության ոլորտում ազգակցական կապերի միջոցով հովանավորչությունները եւ շահերի բախումները բացառելու ուղղությամբ: Նկատենք, սակայն, որ վերջին շրջանում ազգակցական կապերի միջոցով տնօրեններ դառնալու դեպքերի մասին բարձրաձայնվեցին: Հետեւաբար…

Դավիթ Լոքյանի հարցազրույցը «Հրապարակում» հեռուստածրագրին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը «Թվեր և փաստեր» խորագրով շարքի շրջանակում հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հրապարակում» հեռուստածրագրին: Դավիթ Լոքյանն անդրադարձել է Հայաստանի համայնքների զարգացման և մարզային ներդրումային ծրագրերի ընթացքին, համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության ակտիվացմանը: Հարցազրույցում Դավիթ Լոքյանը խոսել է նաև Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացի մասին, պատասխանել կառավարության գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ…

Կադրերի կրճատումը պետք է լուծել այնպես որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարարի ւպաշտոնակատար Լևոն Մկրտչյանը խոսեց դպրոցների օպտիմալացման մասին: Նրա խոսքով` նպատակահարմար է, որ փոքր դպրոցները միավորվեն, սակայն դրան հետևող սոցիալական խնդիրը` կադրերի կրճատումը, պետք է լուծել այնպես, որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի: Նա շեշտեց, որ դպրոցների միավորման հարցն առավելապես վերաբերելու է քաղաքային դպրոցներին: «Եթե գա,…

ԿԳՆ-ն ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն ավարտել է

Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այժմ ամփոփվում են տվյալ խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն: «Առաջարկների մի մասը կլինի կարգերի ձեւով,…