Հ.Յ.Դ. Հայաստան

Ընտանեկան բռնության օրենքը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա

Խորհրդարանում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով` այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայեց, որ մեր հասարակության մեջ ունենք լրջագույն խնդիրներ, որոնք ըստ պատգամավորի` քաղաքակրթական հարց են և աղավաղված պատկերացում ունեն մեր ազգային…

Դավիթ Լոքյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին: Ողջունելով հյուրին՝ նախարար Լոքյանն ասել է, որ Human Rights Watch-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է և կազմակերպության կողմից բարձրացված հարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են: Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ բնակչության…

Ակնկալում ենք ավելի արդյունավետ փոփոխություններ

ԱԺ-ում քննարկվում է 2018 թվականի բյուջեի նախագիծը: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ բյուջեի նախնական տարբերակի շուրջ իրենց տեսակետը հայտնել են: «Ասել ենք, որ դիտարկում ենք բյուջեն իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների նկատմամբ: Լիահույս ենք, որ նույնիսկ…

Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում

Արագածոտնի մարզում բարեգործական հերթական ծրագիրն իրականացրեց Դիակոնիա բարեգործական հիմնադրամը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվեց ձմեռային տաք հագուստ՝ երկարաճիտ կոշիկներ եւ բաճկոններ: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, համապատասխան բաժնի կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների ընտանիքները: Շահառուները ընդամենը…

Նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է EUWI+ Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արեւելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վահագն Խաչատրյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը եւ այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն…

Եթե ես լիահույս եմ, ուրեմն իրագործելու են

Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ առաջարկություններ է արել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա հերքեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի ներկայացրած բոլոր առաջարկները: «Առաջարկներ անելու ժամկետը վաղուց լրացել է, մենք առաջարկություններ արել ենք: Բայց բյուջեի ամփոփաթերթիկը դեռևս չի…

Դավիթ Լոքյանը կարևորել է համայնքներում սոցիալական ծառայությունների որակյալ մատուցումը և մասնագետների վերապատրաստումը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» համատեղ ծրագրի մեկնարկին: Եռամյա ծրագիրը, որը ներգրավելու է Հայաստանի բոլոր մարզերն ու մայրաքաղաքը, իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի…

Դավիթ Լոքյանը ` համայնքների ֆինանսավորման մասին. ինչ ձևեր կլինեն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համայնքների ֆինանսավորման նոր կարգ ունենալուն: Նա նշեց, թե ամենահեշտ ձևերից մեկը եկամտահարկի հաշվին բյուջե ունենալն է: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

ՍԾՏՀ ԽՎ -ն քաղաքական կառույց չէ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը զուտ տնտեսական ֆորում է և որևէ լիազորություն չունի քաղաքական հարցեր, առավել ևս կոնֆլիկտներ քննարկելու ու գնահատականներ տալու համար, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով վեհաժողովի ժամանակ ընդունված հակահայկական հայտարարությանը: «Ընդունված հռչակագիրը կառուցի 25-ամյակին էր նվիրված, և ուղղակի…

Շիրակի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. մասնավորապես՝ այժմ արդեն քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով…