Ելոյթներ

Սփիւռքը Ի Սպաս Միացեալ, Ազատ ու Անկախ Հայաստանի Կերտումին

ՀՅԴ Բիւրոյի անդամ Դոկտոր Վիգէն Եագուպեանի Խօսքը Հ․Յ․Դ․ Օրուան Առիթով, Լոս Անճելըս, 14 Յունուար 2018 20րդ դարու հայ քաղաքական եւ ռազմավարական միտքի հսկաներէն Ռուբէնի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» հատորները ոչ միայն յուշագրական պատումն են մեր ազատագրական շարժումին, այլեւ վերլուծումն են նոյն այդ ազատագրական պայքարի ելեւէջներուն։ Ռուբէն թէ՛ կը նկարագրէ մեր այդ պայքարի դրուագները իբրեւ ականատես…

Աւստրալիոյ մէջ Արժանավայել Կերպով Նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127 ամեակը

500է աւելի հայորդիք, հայկական հոգեւոր, քաղաքական, բարեսիրական, մշակութային, կրթական եւ մարզական կազմակերպութեանց ներկայացուցիչներ եւ կուսակցական թէ համակիր երիտասարդներ լեցուցած էր Գօլստըն Ճեմարանի Նալպանտեան սրահը: Ժողովուրդը եկած էր անգամ մը եւս իր յարգանքի տուրքը տալու 127ամեայ հարազատ իր կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Եկած էր լիցքաւորուելու եւ նոր աւիշ ստանալու: Վերջապէս եկած էր վայելելու եւ վկայելու Աւստրալիոյ…

Դժուարին Վարքագիծ՝ Սակայն Սկզբունքային Եւ Յուսադրիչ

2017 թվականի դեկտեմբերի 2-ին եւ 3-ին, Ավստրալիայի Մելբուռն եւ Սիդնեյ քաղաքներում, նշվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 127-ամյակը: Ստորեւ ներկայացնում ենք տոնակատարության ժամանակ հնչած Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ՝ դոկտ. Վիգեն Յագուբյանի խոսքը: Այն դրուագը, որով այսօր պիտի բանամ իմ խօսքը, կը սկսի Առաջին համաշխարհային պատերազմի օրերուն եւ կ՛աւարտի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն։ Աշխարհագրականօրէն տարբեր վայրերու մէջ տեղի…

Ընտանեկան բռնության օրենքը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա

Խորհրդարանում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով` այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայեց, որ մեր հասարակության մեջ ունենք լրջագույն խնդիրներ, որոնք ըստ պատգամավորի` քաղաքակրթական հարց են և աղավաղված պատկերացում ունեն մեր ազգային…

Աբսուրդ է, որ զինվորական գործը կոլեգիալ ղեկավարում ունենա

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծով առաջին քայլն է արվում պաշտպանության ոլորտը փոփոխված Սահմանադրության պահանջներին և նոր իրավիճակին համապատասխանեցնելուն. այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով` ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա, ըստ էության, պաշտպանության մասին մայր օրենքն է, որը լավագույն հիմք է ստեղծում, որ այդ ուղղությամբ մենք ճիշտ քայլեր կատարենք»,- ասաց նա: Պատգամավորի…

Սփիւռքահայ երիտասարդութեան ազգային ինքնութեան պահպանման հարցերի շուրջ

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու, սոցիոլոգ Սարգիս Մկրտչեանի ելոյթը Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովում Եթէ ոչ միշտ, ապա յաճախ, երբ խօսում ենք Սփիւռքի մասին, անմիջապէս մեր հայեացքն ուղղում ենք դէպի Միջին Արևելքի, Եւրոպայի ու Հիւսիսային ու Հարաւային ամերիկաների հայ համայնքները։ Խօսում ենք ձուլման ու այն վտանգների մասին, որ դիմագրաւում են այդ տարածաշրջանների երկրների հայերը՝ հայկական ինքնութեան պահպանման…

Աշխարհացրիւ հայութեան մէջ հասարակաց յատկանիշներով հայ մարդ կազմաւորելու անհրաժեշտութեան մասին

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի ելոյթը Հայաստան-Սփիւռք համահայկական 6-րդ համաժողովում Վերջին տարիներուն երկար խօսուեցաւ արեւմտահայերէնին սպառնացող վտանգներուն մասին: Այդ խնդիրով կազմակերպուեցան լեզուի փրկարար աշխատանքներ քիչ մը ամէն տեղ: Անշուշտ այդ աշխատանքները կու տան իրենց տարողութեան համապատասխանող արդիւնքը, որ սփիւռքեան պայմաններու բերումով հայերէնի տկարացման ընթացքը շրջելու տեսանկիւնէն ամէն պարագայի չի…

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ

Թեմա՝ «Որպես հայկական տեղեկատվադաշտ՝ մեր ջանքերը Անկարայի և Բաքվի կողմից միջին արևելյան տարածաշրջանում հակահայկական քարոզչություն անելու փորձերին դիմագրավելու ուղղությամբ», «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» աշխատանոցում։ Միջին Արեւելան տարածշրջանի մէջ հակառակորդներու տարած տեղեկատուական աշխատանքներուն մասին ընդհանուր բնութագրային զեկուցումի համար լուսարձակները պէտք է կեդրոնացնել ինչպէս Անգարայի, այնպէս նաեւ Պաքուի քարոզչամեքենաներու տարածաշրջանային արտադրատեսակների, յաճախ ալ անոնց միացեալ արտադրամասի…

Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրն է: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։ «Ապառաժ»-ը ներկայացնում է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթի ամբողջական տեքստը. «Արցախի Հանրապետության նախագահի հարգարժան թեկնածուներ պարոն Էդիկ Աղաբեկյան, պարոն…

Ստանալով «Կարօ Սասունիի Սերունդ» Անունը` 52 Նորագիրներ Անցան ՀՅ Դաշնակցութեան Շարքերը

Երէկ առաւօտեան Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան ՀՅԴ պանթէոնին դիմաց դաշնակցական ընկերներու հոծ բազմութեան մը ներկայութեան Լիբանանի երիտասարդական եւ Զաւարեան ուսանողական միութեան շարքերէն 52 անդամներ տուին իրենց դաշնակցականի երդումը եւ մկրտուեցան դաշնակցական մեծանուն գործիչ ու մտաւորական «Կարօ Սասունի սերունդ» անունով: Օրուան կնքահայրն էր ՀՅԴ Բիւրոյի երկար տարիներու բազմավաստակ անդամ, պատմաբան, «Ազդակ»-ի եւ Համազգայինի հայագիտական հիմնարկի նախկին…